Գիտնականները ներկայացրել են աչքի կաթիլներ, որոնց օգտագործումը կօգնի 50 տարեկանից բարձր մարդկանց հրաժարվել ընթերցանության համար նախատեսված ակնոցներից։ 766 հիվանդների մասնակցությամբ հետահայաց ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Եվրոպական կատարակտի և ռեֆրակցիոն վիրաբույժների ընկերության (ESCRS) 43-րդ կոնգրեսում։
168.am-ը հայտնում է, որ հետազոտության համաձայն՝ ներարկումից ընդամենը մեկ ժամ անց հիվանդները կարող էին թեստային աղյուսակում կարդալ 2-3 տող ավելի, քան նախկինում։ Ազդեցությունը պահպանվում է մինչև երկու տարի, իսկ որոշների մոտ՝ ավելի քան 400 օր։
Դեղամիջոցի բաղադրության մեջ մտնում է բիբի նեղացմանը նպաստող պիլոկարպինը, որն օգնում կենտրոնանալ մոտիկ առարկաների վրա, ինչպես նաև հակաբորբոքային դեղամիջոց դիկլոֆենակը, որը նվազեցնում է անհարմարությունը: Լուրջ կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել. ամենից հաճախ հիվանդները բողոքել են մթության մեջ տեսողության կարճատև վատթարացումից կամ աչքերի թեթև գրգռումից:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ նման կաթիլները կարող են անվտանգ և հարմար այլընտրանք լինել ակնոցներին և վիրաբուժական մեթոդներին՝ տարիքային հեռատեսությունը շտկելու համար: