Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով
Հոկտեմբերի 15, 2025

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

By Սեպտեմբերի 21, 2025 65

ՆԱՏՕ-ն կրկին օդ է բարձրացրել երկու Eurofighter կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի հայտնվելու պատճառով, հաղորդում է Handelsblatt-ը։

Գերմանիայի ՌՕՈւ-ի տվյալներով, ինքնաթիռը, որը սկզբում չէր հաջողվել նույնականացնել, գտնվել է միջազգային օդային տարածքում՝ առանց թռիչքի պլանի և ռադիոկապի։ ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացել Ռոստոկ-Լաագե ռազմակայանից։

Հետագայում պարզվել է, որ խոսքը վերաբերում է ռուսաստանյան Ил-20М տեսակի հետախուզական ինքնաթիռի մասին, որը նույնականացվել է տեսողական եղանակով։

Բունդեսվերը պատրաստ է պահում լրացուցիչ ինքնաթիռներ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի օդային տարածքի պաշտպանության համար։

Բալթիկ ծովի տարածաշրջանում իրավիճակը վերջին շրջանում սրվել է՝ Ռուսաստանի կողմից օդային տարածքի խախտումների պատճառով։ Էստոնիայի տվյալներով՝ ուրբաթ օրը ռուսաստանյան երեք  МиГ-31 կործանիչներ ապօրինի ներխուժել են Էստոնիայի օդային տարածք՝ Վայնդլոո կղզու շրջանում։ ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է և որսացել ռուսաստանյան ինքնաթիռները։ 

Բացի այդ, նույն օրը երեկոյան Լեհաստանը հայտնել է, որ ռուսաստանյան երկու կործանիչներ ցածր բարձրությամբ մոտեցել են Բալթիկ ծովում գտնվող լեհական հորատման կայանին՝ խախտելով օբյեկտի պահպանման գոտին։ Ըստ տվյալների, նրանք թռել են Petrobaltic հորատման հարթակի մոտ՝ 150 մետր բարձրության վրա։ Պետական սահմանը չի խախտվել։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան