«Ռուբեն Վարդանյանը լեգիտիմացնում է Բաքվի դատարանին»․ Արման Բաբաջանյան
Սեպտեմբերի 17, 2025

«Ռուբեն Վարդանյանը լեգիտիմացնում է Բաքվի դատարանին»․ Արման Բաբաջանյան

By Սեպտեմբերի 17, 2025 17

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը Բաքվի դատարանին՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ, իր էությամբ քաղաքական քայլ է, որը միաժամանակ երկու խնդիր է բացահայտում։ Առաջինը՝ Վարդանյանը իր անձնական ու քաղաքական հակամարտությունը տեղափոխում է Ադրբեջանի դատարան։ Բայց երկրորդն ավելի մտահոգիչ է․ նման միջնորդությամբ Վարդանյանն ակամա լեգիտիմացնում է Բաքվի դատարանի գործողությունները՝ որպես իբր անաչառ ու իրավասու ատյան։ Այսինքն՝ նա իր պահանջով վավերացնում է այն թատրոնը, որի նպատակը հենց Արցախի ղեկավարության ու ժողովրդի դեմ քաղաքական հաշվեհարդարն է»։

Խնդիրը միայն այն չէ, թե ում անունն է հնչեցվում որպես «կանչվող վկա»․ նույն վտանգը կստեղծվեր, եթե այդտեղ հնչեր որևէ այլ հայ ղեկավարի՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի կամ Սարգսյանի անունը։ Բուն խնդիրը այն է, որ այս քայլը հուշում է, թե Վարդանյանը համաձայնում է խաղալ Բաքվի դատարանի՝ իմա Իլհամ Ալիևի նախատեսած սցենարի կանոններով։ Իսկ այդ կանոնները ոչ թե արդարադատություն են, այլ Հայաստանի դեմ օգտագործվող քաղաքական հաշվարկ։

Այս միջնորդությունը, անկախ հեղինակի մտադրությունից, ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի այն խոր ճեղքվածքը, որտեղ նույնիսկ ազատազրկված ու օտար դատարանի առջև կանգնած գործիչը չի խուսափում իր քաղաքական մրցակցին ներքաշել նույն այդ օտար դատարանի մանիպուլյատիվ խաղի մեջ։ Իսկ սա ոչ միայն իր, այլև ամբողջ քաղաքական համակարգի արժանապատվության խնդիր է»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միջուկային զենք առաջինը կօգտագործի ՆԱՏՕ-ն

«Ռուբեն Վարդանյանը լեգիտիմացնում է Բաքվի դատարանին»․ Արման Բաբաջանյան

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

Մենք մեկ քայլ անգամ հետ չենք կանգնի Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքներից. Էրդողան

Թրամփը կարող է այցելել Չինաստան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ կամ հետո․ SCMP

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկանում է

Վրաստանն ամբողջությամբ մարել է Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի հանդեպ ունեցած արտաքին պարտքը

Վրաստանում ուժի մեջ են մտնում երկրում գտնվելու ժամկետների խախտման մասին նոր կանոնները

«Էյֆորիան» էկրան կվերադառնա 2026 թվականի գարնանը

Ռուսաստանը աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ չվերթները վերականգնելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Շվարցենեգերը մռայլ կանխատեսում է արել Միացյալ Նահանգների ապագայի վերաբերյալ

Հայաստան է այցելել Չինաստանի խորհրդատվական կոմիտեի նախագահի տեղակալի պատվիրակությունը

Հրազդանի կիրճում կլինի բացօթյա կինոդիտման վայր, կամրջակ, մարզական գոտիներ, լողավազան