Տարվա ամենախոշոր աստերոիդներից մեկը սեպտեմբերի 18-ին կանցնի Երկրի կողքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Տարվա ամենամեծ աստերոիդներից մեկը՝ 2025 FA22-ը, վաղը՝ սեպտեմբերի 18-ին, կանցնի Երկրից լուսնային ուղեծրի տրամագիծը մի փոքր գերազանցող հեռավորության վրա, այն մոլորակին ամենամոտը կլինի Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկնային մարմնի միջին չափը 166 մետր է, երկարությունը՝ 290 մետր։ Մարմնի զանգվածը մոտ 1000 անգամ գերազանցում է Չելյաբինսկի երկնաքարի զանգվածը։
Սովորական դիտակներով երկնաքարի անցումը գրեթե անհնար է տեսնել։ Ըստ գնահատականների՝ կպահանջվեն առնվազն 30սմ-անոց աստղադիտակներ։