«Պատիվ ունեմը» վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել
Սեպտեմբերի 16, 2025

«Պատիվ ունեմը» վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել

By Սեպտեմբերի 16, 2025 15

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել։ Հայտարարության նախագիծը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հայտարարության նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ 

«Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ–տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում` լրջագույն խնդիրներ առաջացնելով ՀՀ համար, վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան»,– ասված է հայտարարության մեջ: 

ԱԺ կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության, ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.1.

1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։
2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում։

Խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։

«Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»,– եզրափակել են խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։

Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։

Հունիսի 7–ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025 15:19

Լրահոս

Ֆոտո

Եգիպտոսում շնաձկան պատճառով փակված մի քանի լողափ վերաբացվել է

Երևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհը

ՀՆԱ-ում կրճատվել է արտերկրից դրամական փոխանցումների մասնաբաժինը. ԿԲ նախագահ

ՀՆԱ-ում կրճատվել է արտերկրից դրամական փոխանցումների մասնաբաժինը. Կենտրոնական բանկի նախագահ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել առանց վիզայի ռեժիմը

Ուկրաինայի իշխանությունների պահանջները լիակատար խելագարություն են. Ֆրանսիա

Թուրքիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը արգելափակեց արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը

Թրամփը սխալ հաշվարկներ է անում

Հայաստանում մսի և մակարոնեղենի գներն աճել են

Վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրները և ռազմագերիների վերադարձի հարցը

Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍՆ–ին 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի համար

«Պատիվ ունեմը» վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել

Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Լավրով

ՌԴ–ն, Չինաստանը և Իրանը համատեղ նախագիծ կներկայացնեն միջուկային օբյեկտների մասին