Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը բանաձևի նախագիծ կներկայացնեն, որն արգելում է ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա հարձակումներ իրականացնել։ Այս մասին X-ում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունը պաշտպանելու նպատակով Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ միասին ներկայացրել է «ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների և կայանքների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի բոլոր ձևերի արգելքի մասին» բանաձևի նախագիծ», – գրել է Բաղային։
Նրա խոսքով՝ բոլոր երկրներն ունեն խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու և ցանկացած հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեմ արդյունավետ պաշտպանության անքակտելի իրավունք։
«Նախագիծը նաև հաստատում է, որ բոլոր պետությունները պետք է զերծ մնան այլ երկրներում խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումից կամ հարձակման սպառնալիքից», – նշել է իրանցի դիվանագետը։
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հավանություն էր տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։