Եվրոպայի ղեկավարները դրական են գնահատել Թրամփի հետ հանդիպումը
Օգոստոսի 20, 2025

Եվրոպայի ղեկավարները դրական են գնահատել Թրամփի հետ հանդիպումը

By Օգոստոսի 19, 2025 24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցած եվրոպացի առաջնորդները դրական են գնահատել անցկացված քննարկումների արդյունքները։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ չէր սպասում, թե հանդիպումն այդքան հաջող կլինի։

«Ես չեմ ցանկանում թաքցնել այն փաստը, որ վստահ չէի, թե ամեն ինչ հենց այսպես կընթանա, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ Բայց իմ սպասումները ոչ թե պարզապես արդարացան, այլ արդյունքները գերազանցեցին դրանք», – լրագրողներին ասել է նա։

Մերցը հայտնել է, որ Թրամփը հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ «համաձայնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպումը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։

Մերցը հավելել է, որ հանդիպման վայրը դեռ պետք է համաձայնեցվի, և հանդիպումն ինքնին «պետք է, ինչպես բոլոր հանդիպումները, լավ նախապատրաստված լինի, մենք դա կանենք նախագահ Զելենսկու հետ»։Նա նշել է, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն երկկողմ հանդիպման ժամանակ, որին կարող է հաջորդել եռակողմ հանդիպումը՝ Թրամփի մասնակցությամբ։

Մերցը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, իր կարծիքով, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է քննարկեն, թե ով է ներգրավված լինելու անվտանգության երաշխիքներում և ինչ չափով։«Ամենայն հավանականությամբ, ամբողջ Եվրոպան պետք է մասնակցի։ Խոսքը միայն Ուկրաինայի տարածքի մասին չէ, այլև Եվրոպայի քաղաքական կարգի մասին», – ընդգծել է նա։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ հանդիպումը ցույց է տվել «կամեցողների կոալիցիայի» երկրների շրջանում «անփոփոխ կոնսենսուսը Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։ Նա նշել է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները «շարունակում են ամրապնդել իրենց ընդհանուր դիրքորոշումը»։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է «ամուր ու գործուն հաշտության համաձայնագիր»։

Մակրոնը նաև ասել է, որ անհրաժեշտ կլինեն անվտանգության երաշխիքներ և խաղաղապահ գործողություններ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինական հողում ամերիկյան զпրքեր չեն լինի․ Սպիտակ տուն

Պուտինը Թրամփին ասել է, որ առաջիկա շաբաթներին ինքը կհանդիպի Զելենսկու հետ. Սպիտակ տուն

Ընթանում են «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժությունները

Ճապոնիան ու Թուրքիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերը

Իրանի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ 3-րդ ուժերի ներկայության մասին պահպանվում են

Նալբանդյան փողոցում 50–ն անց 5 կին ծեծել են միմյանց, հայհոյել

Իրանի նախագահը պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ իր զրույցի բովանդակության մասին

Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել ավելի քան 6000 ուսանողական վիզա

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի  դեսպան Զալուժնին պլանավորում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Իմ և և Պուտինի միջև մի տեսակ ջերմություն կա. Թրամփ

Չելյաբինսկի «SelSovet» բրենդն անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ «СССР» գրությամբ սվիտերի ժողովրդականության շնորհիվ

Իրանի նախագահը Հայաստանից մեկնել է Բելառուս

Եվրոպական երկրները նոր պատժամիջոցներով կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կմշակվեն 10 օրվա ընթացքում

Եվրոպական երկրները նոր պատժամիջոցներով կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա