Հայաստանում կարգելվի երեխաներին հասցեագրված և ապակողմնորոշող գովազդը
Հոկտեմբերի 15, 2025

Հայաստանում կարգելվի երեխաներին հասցեագրված և ապակողմնորոշող գովազդը

By Հուլիսի 29, 2025 86

Երեխաներին հասցեագրված գովազդը Հայաստանում կարգելվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ հիշեցնելով, որ օգոստոսի 1–ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների հիմնական դրույթները։

Նա ընդգծեց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ագրեսիվ գովազդին, որի մեկ այլ դրսևորում են գովազդային նպատակ հետապնդող հեռախոսազանգերն ու այցելությունները սպառողների բնակարաններ:

Բացի այդ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ կարգելվի ապակողմնորոշող կամ ագրեսիվ գովազդը։

«Ապակողմնորոշող գովազդ ասելով հիմնականում նկատի ունենք ապրանքների զեղչերի մասին ազդարարումը, երբ, օրինակ, համընդհանուր զեղչի անվան տակ այն վերաբերելի է դառնում կոնկրետ մեկ ապրանքի համար։ Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են նաև ակցիաներին, երբ, օրինակ, հայտարարվում է, որ ապրանքը վաճառվում է լիկվիդացիոն գներով` չնայած խանութն իրականում չի փակվում»,– նշեց Մարկոսյանը:

ՄՊՀ անդամը զգուշացրեց, որ այս կանոնների խախտման համար տնտեսվարողից կգանձվի շրջանառության մինչև 5 % տուգանք։ Կախված խախտումների ծանրությունից` տուգանքը կարող է հաշվարկվել ցանկացած մեկ կամ բոլոր ապրանքների վաճառքից:

Նա տեղեկացրեց, որ ըստ օրենսդրական նոր փոփոխությունների՝ հանձնաժողովը կունենա նոր անվանում` մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողով։ Բացի այդ, կընդլայնվեն նաև հանձնաժողովի գործառույթները։ Մարկոսյանը տեղեկացրեց, որ սպառողների իրավունքների խախտումները հետաքննելու համար կավելանա նաև հանձնաժողովի աշխատակազմը։

Բայց և ընդգծեց, որ հանձնաժողովը չի քննելու ՀՀ կենտրոնական բանկի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորման ոլորտում առկա խախտումները, եթե դրանց արդյունքում սպառողը տուժել է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան