Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:
62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա –Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով: