Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի բոլոր օդանավակայանները վերսկսել են իրենց բնականոն աշխատանքը, իսկ երկրի օդային տարածքը շուրջօրյա ռեժիմով բաց է միջազգային թռիչքների համար, հայտնում է Mehr-ը։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ քաղաքացիական ավիացիայի կոորդինացիոն կոմիտեի որոշման և գործող պայմաններում թռիչքների անվտանգության մանրակրկիտ գնահատման հիման վրա, երկրի բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով և պատրաստ են մատուցել թռիչքային ծառայություններ։
Ըստ ընդունված որոշումների՝ Մեհրաբադի միջազգային օդանավակայանը ուղևորներին կսպասարկի ամեն օր տեղական ժամանակով ժամը 16:00-ից մինչև 19:00։
Այնուամենայնիվ, ուսումնամարզական և հանգստի չվերթները դադարեցված են մինչև հետագա ծանուցումը։