ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am
Հոկտեմբերի 15, 2025

ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am

By Հունիսի 19, 2025 262

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70 մլն դոլար, Ասիական զարգացման բանկից՝ մինչև 35 մլն դոլար, և Միջազգային ֆինանսական կորպորացիայից՝ մինչև 20 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց։ Նկատենք, սակայն, ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ)։ Այս մասին գրում է Factor.am-ը:

Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Ընդ որում, ըստ փաստաթղթերի, ՀԷՑ-ի բաժնետոմսերի միայն 70 %-ն է պատկանում Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությանը։ Մյուս 30%-ի սեփականատերն այլ իրավաբանական անձ է՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Դեռևս 2015-ին մամուլը գրել էր, որ օֆշորային այս ընկերությունը ևս փոխկապակցված է Սամվել Կարապետյանի հետ։

Ուշագրավ է, որ թեև ընկերության 2016-ի հաշվետվությունում է նշվում, որ «ՀԷՑ» բաժնետոմսերի 100%-ը «Տաշիր» ընկերությունների խմբին անցել է 2016 թ. դեկտեմբերի 28-ից, Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու է դարձել 2009 թվականին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան