Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները թունավորումով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։․ 4-ամյա աղջիկը բուժկենտրոն է ընդունվել ընդունվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ։
Ողբերգական դեպքի մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին մանրամասներ է հայտնել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը
«Դեպքը երեկ է տեղի ունեցել, 7 հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։ Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ «Գորիս» ԲԿ–ում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,– նշել է Ծատրյանը։
Նախնական տվյալներով` սննդային թունավորում է եղել, սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, քանի որ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմեիային հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։
«Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել, մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում։ Անջատումները «շրջանայինից» մինչև Բաղրամյան ընկած հատվածում են»,– ասաց Սարջանյանը։
Նա ընդգծեց, որ մասնագետները ներկայում փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։
Իրանի իրավապահները Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ձերբակալել են ութ ահաբեկիչների։
Այս մասին հայտարարել է հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի նախընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։
«Ընտրություններին նախորդող երեկոյան ութ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր», – ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ «ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամները կապեր ունեին արտասահմանում և պայթյուններ էին պատրաստում նահանգի տարբեր շրջաններում»։
Շարիֆին ընդգծել է, որ «իրավապահ ուժերի շնորհիվ նահանգում 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցավ լիակատար ապահով պայմաններում»։
Բուրյաթիայի բնակչուհին, ով միայնակ գնացել է գետափ` ձկնորսության, մահացել է արջի հարձակումից, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, արջը հարձակվել է, որովհետև կամ վախեցել է, կամ էլ ցանկացել է խլել կնոջ որսը:
Նշվում է, որ տեսուչներն ու որսորդները կրակել ու սպանել են արջին։ Այլ կենդանիների հետքեր չկան։
Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդիկ մի բան են ուզում՝ Նիկոլից ազատվել
Տասնյակ հազարավոր մարդիկ աշխուժանում են միայն այն ժամանակ, երբ Նիկոլի հրաժարականն է պահանջվում։
Նրանց այլ թեմա, այլ զեկուցում, այլ ասելիք շա՜տ քիչ է հետաքրքրում․․․
Մարդիկ հոգնել են Նիկոլի արատների, ստերի, կայացրած անհիմն որոշումների հրապարակումներից, իսկ դա վկայում է, որ բոլորն անգիր գիտեն, թե նա ով է, ինչը ինչից հետո է անում, ինչու է անում, ինչու է ձերբակալում, քրեական հետապնդումների ենթարկում, ինչու իշխանավորները պոկ չեն գալիս նրանից․․․ Ամե՜ն, ամե՜ն ինչ գիտեն։
Նույնիսկ նրա ֆեյքերին են ճանաչում։ Գիտեն, թե հեծանիվ քշելով ինչ է ուզում մարդկանց հասկացնել, կառավարության նիստին «սմետան քննարկելը» , «պիրյաշկի ուտելը» , ի՜նչ է հետապնդում․․․ Նիկոլի գծած «ապագան գիտեն»։
Ամե՜ն, ամե՜ն ինչ տեսնում, «վայելում են»։
Ինչևէ, վերջին տարիներին տեղի ունեցած հանրահավաքներում այնքա՜ն է քննարկվել նիկոլիզմը, որ այդ մասին ճառերն արդեն մարդկանց «հոգին հանում են»։
Աշխուժանում, բռունցքները վեր են բարձրանում այն դեպքում, երբ խոսվում է նրա հեռացման մասին։
Մարդիկ արդեն պատկերացնում են, որ առանց նրան հեռացնելու հնարավոր չէ երկիր փրկել»:
Աղբյուրը` Հասմիկ Բաբաջանյան
Զոհված զինծառայողի մայրը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի` նախկին հաղորդավարուհի Լուլուի վարքագծի մասին հարցին, պատասխանեցին. «Չեմ զարմանում այս կնոջ վարքագծից, նույնը նա Եռաբլուրում է ցուցաբերել, երբ երջանիկ կանգնած էր այնտեղ: Ցանկացած մարդ, ով ունի սիրտ, ուղեղ, այդ վայրում չի կարող ուրախ լինել:
Լուլուն երջանկություն է ապրում, հպարտանում է, երբ աղետ է տեսնում: Նա տեսնում է, որ արտաքին ուժերի կողմից հրահանգված տնային աշխատանքը ճիշտ է կատարել»:
Մեկ այլ ծնող էլ հիշեցրեց` Լուլուն այն մարդն է, ով ասում էր, որ խոնարհվում է «հզոր թուրք ազգի առջև»:
«Չի կարող նորմալ հայ մարդը հայ մարդու ցավի վրա ուրախանալ: Եվ ինչի՞ համար էր Լուլուն հպարտ, երբ իր հայրենիքի մի մասն, առանց որևէ փոխհատուցման, նվիրվում է թուրքին»,- ասաց նա:
mamul.am
Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բա չիմացաք․ 2020 նոյեմբերի 9-ին եղել է հեղաշրջման փորձ, որը տապալվել է նիկոլի դեսպան էդմոն մարուքյանի ջանքերով, հետո այդ նույն չարագործները փորձել են խանգարել ռուս խաղաղապահների մուտքը Արցախ ու էլի այն հնարավոր է եղել խափանել ու զորքերը տեղակայել նիկոլի դեսպան, ԵԱՏՄ-ից Հայաստանը հանելու նախագծի համահեղինակ էդմոնի շնորհիվ։
Ում էինք մի կտոր հաց տվել, որ նախկին իշխանությունները Դալլաքյանի փոխարեն ԱԺ բերեցին Մարուքյանին, թե չէ հիմա ավելի ծանր վիճակում էինք։
Դեռ շատ եք լսելու Լուսավոր Վատիկան կուսակցության ղեկավարի քաջագործությունների մասին»։
Աղբյուրը` Բորիս Մուրազի
Գերագույն ռադայի փոխխոսնակ Ելենա Կոնդրատյուկը դիմել է Լեհաստանի Սենատի մարշալ Մալգորզատա Կիդավա-Բլոնսկային՝ խնդրելով դիտարկել Ուկրաինայի արևմտյան շրջանները ռուսական հրթիռներից պաշտպանելու հնարավորությունը։
Հանդիպումը, որին մասնակցել է նաև Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորյա Կմիլիտե-Նիլսենը, տեղի է ունեցել Վիլնյուսում՝ Լիտվայի պետականության օրվա կապակցությամբ։
«Այսօր մենք խոսեցինք Ուկրաինայի հումանիտար պաշտպանության մասին, ես առաջին հերթին նկատի ունեմ ուկրաինացիների կյանքի իրավունքի պաշտպանությունը Հիմա էլ, ինչպես երկուսուկես տարի առաջ, Ուկրաինան աղաչում է. «Տվեք ինձ ապրելու հնարավորություն»:
Փոխխոսնակը նշել է, որ լայնամասշտաբ ներխուժման սկզբից ռուսները ոչնչացրել կամ զգալիորեն վնասել են էներգետիկ օբյեկտների 70 տոկոսը և 250 հազար բնակելի շենքեր։
«Բացի այդ, ես խնդրեցի Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորյա Կմիլիտե-Նիլսենին այս խնդրանքը հնչեցնել ՆԱՏՕ-ի խոսնակների գագաթնաժողովում, որը տեղի կունենա Վաշինգթոնում երկուշաբթի օրը՝ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին»,- ասել է Կոնդրատյուկը։
Լեհաստանի և Լիտվայի ներկայացուցիչները խոստացել են անել հնարավորը Ուկրաինայի երկնքի պաշտպանության հարցը լուծելու համար։
«Եթե ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային իր շարքերը պատերազմի պայմաններում, մենք պետք է պահանջենք դաշինքի երկրներից բավականաչափ ռեսուրսներ՝ թշնամուն զսպելու և հաղթելու համար և ապահովելու ուկրաինացիների կյանքի իրավունքը»,- ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահ Ելենա Կոնդրատյուկը:
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով հուլիսի 6-ին օկուպացված Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացման արարողությանը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Նա նշել է, որ մինչև այս տարվա վերջ 20 հազար մարդ կտեղափոխվի օկուպացված Արցախ։
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը գրել է.
«Էս նկարներն արված են համարյա նույն հատվածում:
Առաջին նկարը էսօր, 2-րդը 2 ամիս առաջ:
Հիմա հարց: ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք եւ տեսնեիք որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար եւ ճանապարհ ա անցնում ?
Իսկ մարդիկ գալիս կանգնում են էդ հատվածում եւ հպարտանում իրենց տեսածով:
Կներեք սիրելի պաշտոնյաներ, բայց դուք մեր սպիին բուժելու փոխարեն գալիս էս մարդկանց վերքին աղ եք լցնում գնում»: