Live24
Օգոստոսի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

Նիկոլը փախչելու է, «կանչը» չի ուշանա․ Սյուզի Բադոյան.

Տեսանյութ

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտ ամսին հայտնել էր, որ հայտնի` 7 «գոլդ» համարանիշներից մեկը, բոլորի կողմից ցանկալի 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին պատկանող «Առանցք» ՍՊԸ-ն:

Համարանիշները վաճառվել էին 156 մլն դրամով:

Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա, որով Առուշ Առուշանյանն էր շրջում:

Ավելին` ոչ սթափ վիճակում վարելու համար նա 1 տարով զրկվել էր վարորդական իրավունքից:

Առուշանյանն ինքն էլ չէր հերքել, որ «գոլդ» համարանիշներով մեքենան իրենն է:

Այսինքն` 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը պատկանող ՍՊԸ-ն, բայց Առուշանյանն է այն օգտագործում:

Հարց է առաջանում՝ իրավունք ունե՞ր «Առանցք» ՍՊԸ-ն համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
Այս գործարքի հետ կապված մի քանի հարց վիճահարույց է.

.Եթե համարանիշը գնվել է «Առանցք» ՍՊԸ-ի անունից, նշանակում է` 156 միլիոն դրամը ելք է եղել կազմակերպության դրամարկղից, ինչը հարկային իմաստով ունի բազմաթիվ սահմանափակումներ, քանզի ցանկացած ձեռքբերում պետք է անմիջական կապ ունենա կազմակերպության` տվյալ դեպքում շինարարական կենստրուկցիաների հետ (վաճառք, արտադրություն, այլ)

. Եթե համարանիշը ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի անունից, բայց Գագիկ կամ Առուշ Առուշանյանի անձնական միջոցներով, ապա գործարքը միանշանակ պարունակում է կեղծիքի տարրեր:

. Եթե նվերը ստացել է պաշտոնատար անձ Առուշ Առուշանյանը, ապա այն պետք է հանձնի պետական գանձարան (156 միլիոն դրամը մեծ է 20 հազար դրամից)

Ցանկալի կլինի` ոլորտի մասնագետները գնահատական տան 156 միլիոն դրամ արժեքով այս շարժին, որը, ի դեպ, գերազանցում է նաև «Առանցք» ՍՊԸ-ի տարեկան վճարած հարկերի գումարը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Առանցք» ՍՊԸ-ի հետ` պարզելու՝ ինչու են համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին:

Մեր հեռախոսազանգին պատասխանեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը նշեց՝ ինքը տեղյակ չէ դրանից ու որեւէ իրավասություն չունի հարցին պատասխանելու:

Հարցին՝ չունեն մամուլի բաժնի կամ որևէ այլ պատասխանատու, որը կպատասխանի մեր հարցերին, վերջինս ասաց՝ ոչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 «Հրապարակը» գրում է․ «Իշխանական էլիտան հուլիսի 13-ին հարսանիքի է։ Ամուսնանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի օգնականն էր։ Հարսանիքը տեղի կունենա «Պրայմ հոլ» ռեստորանում։ 

Մարիամ Պողոսյանն անցած տարի է նշանվել՝ իշխանական վաղամեռիկ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Իշխանական խմբակցությունում անհամբերությամբ սպասում են այս հարսանիքին, որը հաջորդելու է հուլիսի 11-ի արտահերթ նիստին, հնարավոր է նիստը ձգվի մինչեւ ամսի 12-ը, հոգնատանջ ՔՊ-ականները մի լավ կլիցքաթափվեն հարսանիքին։»։

«Հրապարակը» գրում է․ «Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում  էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի  մոդուլային ատոմակայան: Այս թեման վաղուց է արծարծվում։ 

ՀՀ իշխանությունը դեռեւս չի խոստովանում, որ իրենց առջեւ նման պահանջ է դրված։ ՀԱԷԿ-ը Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանն է, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձեւակերպումներ կան. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։


Այսինքն՝ նախ պետք է փակվի ատոմակայանը, իսկ նորը կկառուցվի, թե ոչ՝ երաշխիք չկա։ Արեւմուտքը հորդորում է մոդուլային ատոմակայան կառուցել, մի բան, որը քաղաքացիական կյանքում կիրառություն գրեթե չունի․ նման ատոմակայաններ կառուցվում են ռազմաբազաների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար պահանջում են փակել ՀԱԷԿ-ը։ 

Փաստորեն, Արեւմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է նրանց հերթական պահանջը։ Բացի այն, որ ատոմակայանը ՀՀ սուվերենության կարեւոր բաղադրիչն է, ներկայում բավարարում է ՀՀ բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ 1988-ի շարժման արդյունքում ՀԱԷԿ-ը փակելուց հետո Հայաստանը հայտնվեց «սեւ ու մութ» ժամանակաշրջանում` հովհարային անջատումներով, հիմա կարող են վերադառնալ այդ օրերը: Ի դեպ, ՀԱԷԿ-ը գործում է ռուսական ուրանի հաշվին: Հիմա Թուրքիայում ՌԴ-ն ատոմակայան է կառուցում՝ ձեռքի հետ պահանջելով, որ ՀՀ-ում փակվի գործող ատոմակայանը։»:

Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Հաշվարկի արդյունքներով Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցել Սաիդ Ջալիլից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

Բոլոր՝ 30,530 միլիոն քվեաթերթիկների մշակման արդյունքների հիման վրա՝ Պեզեշքիանը, ով դարձել է իններորդ ընտրված նախագահը ժամանակակից Իրանի պատմության մեջ, ստացել է 16,384 միլիոն ձայն՝  53,6 տոկոս։

Հիշեցնենք, Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեին Ամիր Աբդոլլահիանին և ևս երկու իրանցի պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանից վերադառնալիս ավիավթարի հետևանքով այրվրել է, զոհվել էին բոլոր ուղևորները;

Իրանի նախագահի պարտականությունները ստանձնել էր փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը: Ընտրությունների առաջին փուլում ոչ մի մասնակից չկարողացավ հիսում տոկոսից ավելի ձայն հավաքել, ինչից հետո հուլիսի 5-ին անցկացվեց երկրորդ փուլը և որում հաղթեց Փեզեշքիանը;

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանի նախագահական ընտրություններին․

«Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն, ինչպես և առաջինի դեպքում, կտևի մինչև Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշեր։

Այս պահի դրությամբ ընտրությունների մասնակիցների քանակն արդեն հասել է մոտ 45 տոկոսի, ինչն, ինչպես և նախօրոք ենթադրվում էր ավելի բարձր է առաջին փուլի մասնակցության ցուցանիշից։

Առայժմ նախնական որևէ տեղեկություն թեկնածուների ստացած քվեների մոտավոր թվի մասին չկա, քանի որ քվեարկածների ելքային հարցումներ Իրանում չեն անցկացվում։ 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները։

Օրբանն ասել է, որ ցանկանում է և լսել Պուտինի կարծիքը երեք կարևոր հարցերի շուրջ.

Նրա խոսքով, հարցերը հետևյալն են. ի՞նչ է մտածում ներկայումս առկա խաղաղարար նախաձեռնությունների մասին, ինչ է նա մտածում հրադադարի և խաղաղության բանակցությունների մասին, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են ընթանալ և ինչպիսի՞ն է Եվրոպայի տեսլականը պատերազմից հետո։

«Դիրքերն իրարից շատ հեռու են»,- նշել է Օրբանը։

Հունգարիայի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահին պատմել է Զելենսկու արձագանքի մասին հրադադարի առաջարկին։

Օրբանը նաև նշել է, որ Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, ավելի շուտ նկատվում է բանակցությունների գնալու Կիևի դժկամությունը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահն ասաց, որ դեռ առաջընթաց չկա։ Մենք բազմիցս ասել ենք, որ մինչ այժմ Կիևի կողմից բանակցություններ վարելու ակնհայտ ցանկություն չկա։

Ընդհակառակը, կա բանակցություններ վարելու դժկամություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել են բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև, առաջնորդները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր։

Բժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ Սրբազանին՝ հույս հայտնելով, որ ՀՀ պետականությունը կունենա այնպիսի ավանդույթներ, ինչպես Ճապոնիան։

«Այն վտանգները, որոնք կան, բազմաթիվ անգամ դրանց մասին ասել ենք։Այս մարդը գնում է Հայաստանի հանրապետության կազմաքանդման ճանապարհով։ Ի՞նչ է Տավուշում սահմանագծում ու սահմանազատում արեցին, միակողմանի զիջում չէ՞ր, չէի՞նք ասում, որ միակողմանի զիջման է գնում»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․

«Երբ Կիրանցում խայտառակ վիճակ էր, կողքի գյուղի վեջը չէր։ Էս մասին պետք է խոսել։ Բերքաբերցին մտածում էր,թե դե հիմա Կիրանցը կիսում են ոչինչ, Բերքաբերում հողեր կան, կտան իրանց։ Ես Տավուշում էի, հանդիպեցի,հարցրեցի՝ հը՞ն, հողերը ձեզ տվե՞ց, ասում ա ՝ չէ, խաբվեցինք։ Կարելի՞ է ամեն անգամ խաբվել։ Մարդիկ կան միշտ հավատում են, կան նաև՝ անտարբեր մարդիկ։ Ադրբեջանի դրոշը տեղադրելով գալիս են , Կիրանցում դրել են, էն հատվածը, որը մոտ օրերս կանցնի Ադրբեջանին, մի հատ էլ այդտեղ կդնեն ադրբեջանական դրոշ ու այսպես շարունակ»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների Կիրանց կատարած այցին, Դանիելյանն ասաց․ «Կիրանցից մարդ չկար, էն երեխեն չգիտեմ ում երեխեն էր։ Կիրանցից ինձ զանգեցին և ասացին՝ մենք անակնկալի ենք եկել, որ եկել են Կիրանց։ Թեև չեմ էլ զարմանա, որ Կիրանցից որևէ լինի իրենց դիմավորող, դրա վրա էլ չեմ զարմանա։ Բայց գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են։ Էն տարածքները, որ մարդիկ ցորեն ու գարի են ցանել չեն կարողանում հնձել։ Գրություն եմ ուղարկել, որ տեսնեն էդ մարդկանց հողերը , հողատարածքները ոնց պետք է հավաքեն, պատասխանել են, որ մեր գործառույթի մեջ չի մտնում։ Էկոնոմիկայի նախարարությունը, որում կա գյուղատնտեսության վարչություն, հարց ես տալիս, պատասխան չկա»։

Ֆոտո

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով

Վաղ նախաճաշը օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին. Obesity

Jonkoping Chess Festival 2025․ Մարիա Գեւորգյանը՝ 3 մրցաշարերի հաղթող

Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին

Քյոնիգսբերգ՝ ի պատասխան Ստեփանակերտի․ Ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են ռուսական քաղաքները հին անուններով կոչել

Բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրшվոր

Ադրբեջանի արտգործնախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ուկրաինան պետք է «վազի»՝ Պուտինից բանակցություններ խնդրելու. Լուկաշենկո

Ուկրաինան պատրաստ է առաջնորդների մակարդակով հանդիպման, եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է. Զելենսկի

Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտին

Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում

Ռուսական բանակը ստացել է առաջին սերիական «Орешник» համալիրը. Պուտին

Անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով անձանց գտնելու ուղղությամբ. ՆԳ նախարար

Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին պաշտոնի նշանակեց ՀԷՑ–ում