Live24
Օգոստոսի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

Ըստ Rate.am-ի տվյալների՝ հուլիսի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385.22 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.11 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 413.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426.66 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.23 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.64 դրամը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի դեմոկրատներին նամակ է ուղարկել՝ հայտնելով նրանց, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրապայքարից, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ուզում եմ՝ իմանաք, որ չնայած մամուլում և այլ հարթակներում շրջանառվող բոլոր շահարկումներին՝ ես հաստատակամորեն վճռել եմ մնալ այս պայքարում, հասցնել այս պայքարն ավարտին և հաղթել Դոնալդ Թրամփին», – գրել է նա։

Բայդենը նշել է, որ գիտի՝ ինչ պատասխանատվություն ու բեռ է կրում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, և որ քաջածանոթ է մարդկանց ունեցած մտահոգություններին և անհանգստություններին։

«Ես կարող եմ այս ամենին պատասխանել՝ հստակ և միանշանակ ասելով. ես կրկին չէի առաջադրվի, եթե միանգամայն վստահ չլինեի, որ լավագույն թեկնածուն եմ 2024 թվականին Դոնալդ Թրամփին հաղթելու համար», – գրել է Բայդենը` հավելելով, որ դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածուների հաստատման գործընթացում իր օգտին քվեարկել է պատվիրակների 87 %-ը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճում անհաջող ելույթից հետո նույնիսկ Բայդենի որոշ կուսակիցներ սկսել են կասկածի տակ դնել նրա առաջադրման նպատակահարմարությունը։

Այս գիշեր Ռուսաստանի Վոլգոգրադի, Բելգորոդի, Ռոստովի, Վորոնեժի և Աստրախանի մարզերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հարձակումների պատճառով օդանավերի ժամանումներն ու թռիչքները Աստրախանի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են։

Վոլգոգրադի օդանավակայանը նույնպես ինքնաթիռների թռիչքների և ժամանումների սահմանափակումներ է մտցրել։ Վոլգոգրադի մարզի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը հետ մղելու մասին։

Ըստ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը հետ է մղվել ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով․ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով այրվել են նավթաբազա և ենթակայան։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է մարզի մի քանի բնակավայրերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին։ Մեկ մարդ զոհվել է, 4 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են նաև բնակելի տներ, սոցիալական օբյեկտներ, գազամատակարարման գիծ և մեքենաներ։

Հարձակումներ են տեղի ունեցել նաև Ռոստովի մարզում։ Նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ում հայտնել է, որ էլեկտրաենթակայաններից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՕՊ համակարգերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները մի քանի տասնյակ թիրախներ են խոցել մարզի տարբեր հատվածներում։

Վորոնեժի իշխանությունները նույնպես հայտնել են ուկրաինական մի քանի ԱԹՍ խոցելու մասին։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Իսկ Reuters գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 8-ին ռուսական ուժերի կողմից ուկրաինական տարբեր քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 41-ի, ավելի քան 170 մարդ վիրավորվել է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ վնասվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ Կիևի մանկական հիվանդանոցը, մանկապարտեզներ, բիզնես կենտրոն և տներ։

Հուլիսի 9-ին Ուկրաինայում սգո օր է հայտարարված։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ուկրաինայի վրա իրականացված հարձակումը՝ դա անվանելով «Ռուսաստանի դաժանության մասին սարսափելի հիշեցում»։

Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ Կիևի հիվանդանոցի վրա ընկել է ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռ։ Ըստ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի՝ ԱՄՆ-ն լռում է այդ մասին, որպեսզի այդ իրավիճակն օգտագործի Կիևին զենքի նոր մատակարարումներ ապահովելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները ամենակոռուպցիոն ոլորտներից մեկի՝ պետական գնումների գործընթացի նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու նպատակով՝ հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել են մեկ ՀԿ։ Մեր տեղեկություններով՝ նրանց է միացել նաեւ Դանիել Իոաննիսյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն` ընդհանուր ութ անձով։

Հիրավի, կնախանձեին ՔՊ-ին բոլշեւիկները նման միատարր կառավարման համակարգ ձեւավորելու հարցում, ում օրոք գոնե ֆորմալ առումով գոյություն ունեին Народный контроль կամ ОБХСС կառույցները։

Հ.Գ. Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝ «Հաշվեքննիչ պալատի բնորոշմամբ 67 միլիարդ դրամի, 362 մրցույթի ոչ թափանցիկ ծախսումների» փաստի առնչությամբ իշխանությունները առ այսօր, զբաղված լինելով հեծանիվ քշելով, ոչինչ չեն մեկնաբանում:

Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հաստատեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն միացել է պետական գնումների գործընթացի վերահսկմանը.

«Պետական գնումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հենց մեր առաջարկությամբ է կառավարությունն ընդունել, մենք ենք առաջարկել, որ հավատարմագրում իրականացվի:

Դիմումը երկու շաբաթ առաջ ենք ուղարկել, որպեսզի մենք եւս միանանք պետական գնումների գործընթացի վերահսկողությանը:

Մեր կողմից առաջարկած կարգի համաձայն՝ ցանկացած լրատվամիջոց եւ հասարակական կազմակերպություն կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ գնումների ոլորտում, բոլոր հանձնում եւ ընդունումների նկատմամբ վերահսկողության իրավունք ատանալ, պետական միջոցներով կառուցվող շինությունների շինհրապարակ այցելել:

Հավատարմագրումը բաց է, ինչպես «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է միացել, նույն կերպ էլ «Ժողովուրդ» օրաթերթը կարող է միանալ:

Այն ժամանակ հավատարմագրման կարգը շատ բարդ էր, հիմա մենք ֆինանսների նախարարության հետ այն հեշտացրել ենք: Այժմ ցանկացած լրատվամիջոց կամ ՀԿ կարող է միանալ գնումների ցործընթացի վերահսկողությանը»,- նշեց Իոաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարե, կմիանա վերահսկողական գործընթացներին՝ բացահայտելու նորօրյա իրական թալանչիներին»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ԲԴԽ-ում կայանալու է դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում տրամադրվածությունն այնպիսին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեն, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամերը, ցույց կտան զարգացումները։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ. իսկ առիթն այն է, որ մարտի 1-ից, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Արդյունքում՝ կարգապահական վարույթը հասավ ԲԴԽ, ու այնտեղ էլ այս օրերին որոշվում է դատավորի ճակատագիրը։

Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսեւորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատներ ունի: Տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչեւ 2018-ի հեղափոխությունը՝ ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը համակարգել է կապի և տիեզերական գործունեությունը, որը, կարծես թե, ձախողվել է:

Թեեւ Պողոսյանն իր պաշտոնանկութան օրը հայտարարել էր, թե իր օրոք.

«Շահագործման են հանձնվել Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը, իսկ արբանյակի շահագործումն իրականացվում է ըստ նախանշված ծրագրի:

Մշակվել է Տիեզերքի ռազմավարությունը, որի ընդունման գործընթացը մոտեցել է վերջին փուլին»:

Այս կարևորագույն պաշտոնյային, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին ազատեց նախարարի տեղակալի պաշտոնից, որտեղ Պողոսյանն աշխատում էր 2022 թվականի հունիսի 20-ից:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես և ինչու է Ավետ Պողոսյանը ազատվել պաշտոնից։ Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաև «Արմսաթ-1»-ը, խնդիր են դարձել ոլորտի համակարգող Պողոսյանի համար:

Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը:

Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»- պատճառով։

Ահա, այս պատճառով էլ, թերևս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որևէ այլ պատժամիջոց չի կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ավետ Պողոսյանին տեղեկությունները ճշտելու համար, վերջինս մեզ փոխանցեց, թե՝ «Նախ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել ևս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության և նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ, եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր և որևէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել եւ ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։

Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական եւ Բյուրական: Թե ինչու Ապարան եւ Աշտարակ չեն գնացել, նրա  կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։

Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգեւոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգեւորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։

Շարժման ակտիվը սպասել է նրա այցին եւ այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերեւս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին եւ կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից»:

«Ես մշտապես հարգել եմ Վլադիմիր Գասպարյանին և շնորհակալ եմ եղել իրեն, բայց ինձ համար խիստ անընդունելի է այն ամենն ինչ այսօր հնչել է նրա կողմից»։

Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին ու վիրավորանքներին։

Նախ Օսիպյանն ասաց, որ միշտ էլ խուսափել է Վ․ Գասպարյանի գործունեության և նրա հայտարարությունների վերաբերյալ խոսելուց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության Գասպարյանն իրեն դավաճան է անվանում, ինքն արձագանքում է։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը Վալերի Օսիպյանի մասին խոսելիս ասել էր․ «Պարոն Օսիպյսնը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ, մարդկանց տեսակն է այդպես»:

Նրա խոսքով` Օսիպյանը համակարգին դավաճանել է` սկսած «Սասնա ծռեր»-ից:

«Նախ ասեմ, որ ես չէի ուզենա խոսել, և առհասարակ Վլադիմիր Գասպարյանի ասածներին կոպիտ ասած բանի տեղ չէի դնում։ Անցած տարի էլ ինքը իր փաստաբանի միջոցով էր խոսել։ Այս ամենը նախապատմություն ունի, հիմա ես ձեզ ասեմ։ Ոստիկանության հաշվեկշռում կային բնակարաններ, որոնք նվիրատվություններ էին անում, բայց փաստաբանն ասել էր, թե Օսիպյանի զեկուզագրի հիման վրա գործ են հարուցել և այլն։ Հարգարժան փաստաբանին տեղեկացնեմ, որ ղեկավարը ենթակային զեկուցագիր չի գրում, այլ ստացել ենք համապատասխան տեղեկություն, համապատասխան գրությունով»,– ասաց Օսիպյանը, հավելելով, որ այդ ամենով պայմանավորված ընդամենը գրություն են ուղարկել և քրեական վարույթ իրականացնող մարմինը ընթացք է տվել։ Վովա Գասպարյանի հայտարարությունները Վալերի Օսիպյանը տղամարդուն ոչ վայել բամբասանք է որակում։ «Ես այսքան ժամանակ լռել եմ, ձայն չեմ հանել։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա պարոն Գասպարյան, ինքներդ ձեզ նայեք ու ձեր շրջապատին։ Ուղղակի լռել եմ այսքան ժամանակ, երբ իմ պաշտոնավարման ժամանակ անընդհատ խանգարել եք, հնարավոր բոլոր եղանակներով, ձեր ընկերներին էլ ասելով, թե իբր շուտով հետ եք վերադառնալու համակարգ։

Իսկ ձեր մտերիմներն այսպես ասած, հերթ չտալով գալիս էին համապատասխան տեղեկություններ էին հայտնում, որ օր ու գիշեր իբր ձեր հետ էին»,– ասել է Օսիպյանը, խոսելով Գասպարյանի այն հայտարարությունից, թե ինքը համակարգը դավաճանել է «Սասնա ծռերի» ՊՊԾ գունդը գրավելու ժամանակից սկսած։ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ այդ ժամանակ ինքն ապրում էր Նուբարաշեն վարչական շրջանում, սակայն ամենաառաջիններից մեկն է եղել, երբ կատարվածի մասին լսելուց հետո անմիջապես շտապել է։ Օսիպյանը նաև խորհուրդ տվեց Վովա Գասպարյանին թարմացնել հիշողությունը, դիմելով ԱԱԾ–ին, գուցե տրամադրեն այդ օրերից որոշ ձայնագրություններ։

«Ես սկզբունքային մնացի մինջև վերջ, հավատարիմ իմ ուսադիրներին և առաքելությանը, որպես սպա, մարդ ու ընկեր, որովհետև այդտեղ զոհվել է իմ ընկերն ու գործընկերները»,– ասել է Օսիպյանը, հավելելով, թե Գասպարյանը այդ մասին շատ հստակ գիտի, քանի որ նախաքննական մարմնում տված ցուցմունքում և դատարանում այդ մասին ինքը պնդել է։ «Լրագրողը լավ հարցադրում արեց, ասելով, թե եթե այդպես է ինչու եք այդքանից հետո թողել, որ նա պաշտոնավարի։ Սա ուղղակի զառանցանք է, բարբաջանք։ Ինչ–որ մեկին որակավորում տալուց թող իրենց նայեն»,– ասել է նախկին ոստիկանապետը, հայտարարելով, թե այն նույն աշխատասենյակը, որտեղ Գասպարյանն է երկար տարիներ նստել, աշխատել է նաև ինքը ու հազար ու մի բան գիտի։

«Ինչո՞վ է պայմանավորված դավաճանությունը, կամ վախկոտությունը, պարոն Գասպարյան, որ ամենապատասխանատու ժամանակ բոլորդ ինձ մենակ էիք թողում, ու կաբինետներից դուրս չէիք գալիս, իսկ ՀՔԾ–ում ասում էիք, թե հրաման տվողն ու որոշում կայանցնողը ինքն էր։ Ես կրկնում եմ, երբեք չէի անդրադառնա, բայց Գասպարյանն անթույլատրելի հայտարարություններ արեց»,– ասաց Վալերի Օսիպյանը, շարունակելով․ «Պարոն Գասպարյան, երևի մոռացել եք, որ 2018 թվականին ասում էի մի բան ձեռնարկենք, ինքներդ էիք ասում հանգիստ եղեք, այսպես ասած ամեն ինչ կոնտրոլի տակ է, իսկ սա դավաճանություն չէ՞։ Այսքանը կասեմ ու կշարունակեմ լռել, որ պարոն Գասպարյան, դուք հանգիստ քնեք»։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով․ ուղեցույց ապագա հայ պատմաբանների համար․

«1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։

Հայն էր տերը Արցախ աշխարհի։

Այնքան էր տեր,որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։

2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլը ասեց դա՝ բերելով պատերազմ եւ աղետ։

Պատերազմի ընթացքում ՝հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկությունից,որի հետեւանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։

Արդյունքում ,Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի աղետալի հայտարարությունը։

2020-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։

Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեչանի վերահսկողոպթյան տակ։

2021-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։

Նիկոլն էլ հայտարարրեց,որ չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։

2021-ի հունիսին նա գնաց ընտրության Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի անջատում՝հանուն փրկության թեզերով։

Բայց 2022-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։ 

2022-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ։

2022-ի հոհտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝Արցախն էլ ներառյալ։

Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեչանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։

Նիկոլն ուղիղ եթերում հայտարարեց,որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։

2023 սեպտեմբեր -հոկտեմբեր -ին Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվեց Արցախը։

Այն Նիկոլի,որն ասում էր Արցախը ՝Հայաստան է եւ վերջ։

2023-ի աշուն՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն ՝բռնելով թուրք-նատօական ծայրագավառ դառնալու անփառուպակ ուղին։

Նիկոլը ջարդեց հայի ողնաշարը։

Ու դա արեց նպատակային։

Ահա այն ամենը,ինչ պետք է իմանալ այս շրջանի Նիկոլի հանցավոր գործունեության մասին։

Իմացեք սեփական պատմությունը,որ նոր նիկոլներով չգայթակղվեք»։ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:

Վերջինս, ասենք՝ Ալիևի հրավերն ընդունած մյուս բարձրաստիճան հյուրերը ևս, ի շարս այլևայլ հայտարարությունների, արել են նաև գրեթե նույնպիսի արտահայտություններ, ինչ վերջերս արտաբերել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այո, նա խայտառակ վատ հայտարարություններ էր արել: Հարցն այստեղ, սակայն, այլ է. Լուկաշենկոյի տխրահռչակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց միջպետական դիվանագիտական սկանդալ: Երդվել էր, որ երբեք այլևս ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը ներկայացնող որևէ պաշտոնյա ոտք չի դնի Բելառուս: Հիմա, փաստորեն, Շուշի են մեկնել ու նույն արտահայտություններն են արել թյուրքական կամ թյուրքախոս երկրների ղեկավարները, որոնց թրքամետ, ադրբեջանամետ դիրքորոշումները հայտնի են, բայց որոնք նաև Հայաստանի գործընկեր-պետությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես՝ ՀԱՊԿ ու հատկապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Ու այդ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կերպ չի արձագանքում, ասենք, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ղեկավարների հայտարարություններին, ծպտուն անգամ չի հանում, չի ասում կեսի կեսը այն ամենի, ինչ ասաց Լուկաշենկոյի դեպքում: Ո՞նց է լինում այդպես:Իսկ հնարավո՞ր է, որ ամբողջ հարցն այն է, որ Բելառուսը, ի լրումն ամենի, Ռուսաստանի հետ «միութենական երկրի» անդամ-պետություն է և դրա համար Լուկաշենկոյի արտահայտությունները դիվանագիտական սկանդալի պատրվակ դարձան: Ի՞նչ է ցույց տալիս Փաշինյանի այս ակնհայտ «երկակի ստանդարտով» դիրքավորումը: Իսկ սա, ինքնին, հերթական անգամ թույլ է տալիս նկատել, որ Փաշինյանի մտահոգությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ, առավել ևս, Արցախը, ո՛չ էլ որևէ մեկի՝ արտահայտած թշնամանպաստ կարծիքը կամ հայտարարությունը: Ստացվում է՝ Փաշինյանի հիմնական խնդիրը Արևմուտքի թելադրանքով տվյալ դեպքում՝ Բելառուսի՝ որպես «միութենական պետության» անդամի միջոցով Ռուսաստանին հարվածելու, Ռուսաստանին վնասելու հերթական հնարավորությունն էր:

Ինչն էլ նա արեց կամ դրսևորեց: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ Փաշինյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նույնքան կոշտ արձագանքեին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, էլ չենք ասում՝ իրենց պաշտելի Եվրամիության անդամ-երկրի ղեկավարի՝ Շուշիում ալիևյան միջոցառման մասնակցելուն, էլ չենք ասում՝ նրանց հնչեցրած հայտարարությունների մասին: 

Ֆոտո

ՌԴ աշխատանքի նախարարությունը առաջարկել է ռուսերենի իմացություն չունեցող ներգաղթյալներին արգելել աշխատանքի տեղավորել

Ոչ բարեկամ երկրներից արտասահմանյան ներդրողներին թույլատրել են արտարժույթ գնել Ռուսաստանում

Ամերիկացիների կեսից ավելին Թրամփին մեղադրում են իրենց ֆինանսական վիճակի վատթարացման համար

Էրդողանը Գազայի իրադարձությունները «դարի ամենադաժան ցեղասպանություն» է որակել

Հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀՀ հացահատիկ բաց թողնելու համար. Օվերչուկ

Մեդվեդևի խոսքերի պատճառով ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ. Թրամփ

Արդեն խոստումը տվել են, խոսքը միջանցքի մասին է. Ռոբերտ Քոչարյան

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով․ անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում․ Ռոբերտ Քոչարյան

Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

Ղարաբաղի կորուստը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տվել․ Լավրով

Թուրքիայի մեծ քաղաքներում զանգվածային ապաստարաններ պետք է կառուցվեն

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից մաքսատուրքեր է կիրառելու 68 երկրների և Եվրամիության նկատմամբ

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով