Live24
Օգոստոսի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

Երևանում հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Rate.am-ում հուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 390 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 416 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 422 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.33 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.41 դրամը:

Մեզանում Իրանի մասին ընկալումներում հիմնական սխալներից մեկն այն է, որ Իրանը դիտարկվում է՝ որպես պարսիկների պետություն՝ Պարսկաստան, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Այո՛, Իրանը նաև պարսիկների պետությունն է, բայց ոչ միայն պարսիկների այլ նաև մնացյալ իրանցիների՝ ատրպատականցիների, գիլանցիների, մազանդարանցիների, լուրերի, բախտիարցիների, քրդերի, ղաշղայցիների և այլոց, քանի որ Իրան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը, որը կարելի է կոչել նաև «Իրանի գաղափար» վերէթնիկական է։

Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար, քանի որ Հայաստան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը կամ «Հայաստանի գաղափարը» բացառապես հայկական է՝ էթնիկական։

Ըստ այդմ, եթե թեկուզ միայն վերցնենք իրանական պետություններ կերտած արքայատոհմերը, ապա դրանք ունեն տարբեր էթնիկական և ցեղային հիմք՝ մարեր, պարսիկներ, պարթևներ, դեյլամցիներ, թյուրքեր (Ղաջարներ), մազանդարանցիներ և այլք։

Այս առումով, իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ, ատրպատականցի, քուրդ, մազանդարանցի կամ մեկ այլ էթնիկական միավորի ներկայացուցիչ։

Շփոթության մեկ այլ աղբյուր է պարսկերենը՝ որպես Իրանի պետական լեզու, սակայն, որքան էլ պարադոքսալ թվա, նոր պարսկերենը՝ որպես քաղաքական և քաղաքակրթական լեզու, իր դիրքերը նվաճել է առանց որևէ պարտադրանքի, մշակութային բնական ճանապարհով, Արաբական խալիֆայության ստեղծումից հետո, երբ Իրանը նվաճված էր, իսկ իրանական միասնական պետություն նույնիսկ գոյություն չուներ, ինչն այս լեզվի ինչ-որ առումով բացառիկ յուրահատկությունն է։

Այս տեսանկյունից, պարսկերենն էլ վերէթնիկական լեզու է, այլ ոչ միայն պարսիկների լեզուն, քանի որ այն իրենցն էին համարում, դիցուք, նույնիսկ Հնդկաստանի մահմեդական տիրակալները, որոնք սերում էին մոնղոլաթյուրքական ծագում ունեցող Լենկ Թեմուրից և կայսրություն էին ստեղծում Իրանի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական սահմանում:

Armlur.am-ը գրում է.

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը:

Ըստ նախնական վարկածի` վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:

Ըստ մեր տեղեկությունների` քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներոց: Մեր աղբյուրները չեն բացառում, որ դա եղել է անզգուշության հետևանք:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի:

Այսօր Հայ Առաքելական Սբ. եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

Տոնի առիթով, Թալին քաղաքի Սբ.Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ:

Պատարագին ներկա գտնվեցին Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, գլխավորությամբ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, համայնքի բնակիչներ, հավատացյալներ:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո Որդին է:

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով, yst 24news-ի, Եվրասիական տնտեսական միության գրանցման և փորձաքննության կանոններին դոսյեի համապատասխանեցման ընթացակարգով գրանցել է երաշխավորված 1 դեղ` «Իբուպրոֆեն Մեդանա» անվանումով։

 

ֆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պայծառակերպւթյան տոնը:

Հիսուս պայծառակերպությամբ իբրև լույս երևաց աշակերտներին: Նրա ճառագած լույսը ողջ մարդկության փրկության լույսն է: Իսկ այդ լույսը տեսնելու համար Հիսուս պատասխանել է` ասելով. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք պիտի տեսնեն Աստծուն» (Մատթեոս 5.8):

Եվ ուրեմն, մաքրենք մեր սրտերը չար մտքերից, միասնականորեն, ազգովի բարձրանանք մեր ազգի Թաբոր լեռը՝ Հայոց Եկեղեցի՝ աղոթելու, բացենք մեր հոգին Աստծու առաջ և մաքրագործվենք` փառաբանելով. «Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա և ուրախություն տվեց մեր սրտերին» (Սաղմոս 4.7):

Արագածոտնի թեմ

Թատրոնի և կինոյի մեծ դերասան Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում։
Մուտքն ազատ է:

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:

Այս տարի այն նշվում է հուլիսի 7-ին:

Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է, որն, ըստ քրիստոնեական հավատալիքների, մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է. Քրիստոսի պայծառափայլ կերպն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, դեպի որը բարձրանում է մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով:

Վարդավառ բառը տարբեր ստուգաբանություններ ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել: Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը մեղմելու համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն ջրտուք անում դաշտերում: Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:

Հարթավայրային շրջաններում մաքրագործումը հիմնականում դրսևորվել է ջրցանությամբ: Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցրել բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր են շփել չխոսկան հարսները տան ավագների վրա, ու ոչ ոք չի դժգոհել կամ վիրավորվել. դա նաև ապացույցն է այն խոնարհության, որով հայ մարդը ցույց է տվել, որ պատրաստ է ընդունել սեփական սխալներից մաքրագործումը` ում ձեռքից էլ այն լինի:

Իսկ լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է, ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ առավել փոքր դեր է ունեցել: Այստեղ տոնի խորհուրդը նշվել է հեռավոր ուխտագնացություններով`ազգատոհմով կամ գյուղերով բարձրանացել են լեռնալանջերին կառուցված մեր երկնահուպ եկեղեցիները, հատկապես`Մշո սուրբ Կարապետ վանքը: Առավել լավ բերքի հույսով իրենց հետ եկեղեցի են տարել հացահատիկի հասկեր` խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն»:

Միմյանց վարդեր են նվիրել: Որոշ ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Ասում են` վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հրածին Վահագնը, մշտապես պայքարելով վիշապների դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը: Ահա այդ մասին մի նրբահյուս պատում. «Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին նա անգիտորեն վարդենիներ է տրորում, և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այսպես էլ առաջանում է ինքնամոռաց նվիրումի-սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը»:

Սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, ու թե աղավնին երեք անգամ պտտվել է սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության են տարել նրան: Տարվա մեջ այս օրն առաջին անգամ խնձոր են կերել. մինչ այդ այն արգելված միրգ էր:

Ջրցողումով ու լեռները մագլցելով սկսված օրը սովորաբար ավարտվել է խարույկների շուրջը` երգ ու պարով, խնջույքով, խաղերով:

Վարդավառյան տոնակատարության մյուս խորհուրդը սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը` մարմնի երկնային գեղեցկություն, նվիրում ու վայելք, իսկ քրիստոնեական շրջանից` Քրիստոսի սերը` ինքնազոհաբերվող աստվածային նվիրում Իր արարած աշխարհին, աստվածակերպության ներուժը կրող մարդուն: Եկեղեցական այլաբանության մեջ բազմաթերթ ու անուշաբույր վարդը կրում է Քրիստոսի կերպարը:

Վարդավառը միավորելու, ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են գնում հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական-պապական հարկի տակ, օրը տոնում միասին:

Թող որ ձեզ համար իրականանա Վարդավառն իր բոլոր խորհուրդներով. շնորհավոր ձեր տոնը` սրբագործման, սիրո, միավորման ու պտղաբերության:

Ֆոտո

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով

Վաղ նախաճաշը օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին. Obesity

Jonkoping Chess Festival 2025․ Մարիա Գեւորգյանը՝ 3 մրցաշարերի հաղթող

Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին

Քյոնիգսբերգ՝ ի պատասխան Ստեփանակերտի․ Ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են ռուսական քաղաքները հին անուններով կոչել

Բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրшվոր

Ադրբեջանի արտգործնախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ուկրաինան պետք է «վազի»՝ Պուտինից բանակցություններ խնդրելու. Լուկաշենկո

Ուկրաինան պատրաստ է առաջնորդների մակարդակով հանդիպման, եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է. Զելենսկի

Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտին

Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում

Ռուսական բանակը ստացել է առաջին սերիական «Орешник» համալիրը. Պուտին

Անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով անձանց գտնելու ուղղությամբ. ՆԳ նախարար

Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին պաշտոնի նշանակեց ՀԷՑ–ում