«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկրում ծավալվող ժողովրդական պայքարի ու ընդվզման խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ Նիկոլ Փաշինյանն իր «փիարային խորդանոցում» գտավ փոշեկալած յուր հեծանիվը ու սկսեց քշել: Ինքնին հասկանալի է՝ թիկնազորով շրջապատված: Դե, առավոտյան այնքան շուտ, որ փողոցներում գրեթե մարդ չլինի: Ու էլի հասկանալի է՝ նկարահանելով, մոնտաժելով, հրապարակելով: Այս տեմպերով Փաշինյանը միգուցե հիշի նաև կարկանդակի կամ եգիպտացորենի կողրի մասին: Զուգահեռ, տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի տիկինը քայլում Երևանի ինչ-որ փողոցահատվածում, սրճում Վանաձորում... Դե, փիարը փիար է, ու միայն վարչապետի օրինակը պիտի տարածվեր «շարքերում»:
Ասում են՝ կարկառուն քպականներից մեկն էլ հիշել է, որ ստորգետնյա փոխադրամիջոց կա, և անգամ, օ՜, հրաշք, երթևեկել է մետրոյով (թեպետ իր պնդումից բացի, դրա այլ վկայություններ չկան): Իսկ այս ամենն իրականում մի տեսակ «հետիշխանափոխական» օրերի դեժավյուի է նմանվում, որ կարելի է պայմանականորեն բնորոշել որպես «ժողվարչապետ» ներկայացման հերթական արարներ: Իսկ ինչի՞ համար է այս ամբողջ ներկայացումը: Իրենց թիմին ու փոքրաթիվ կողմնակիցների՞ն են ուզում ցույց տալ, թե՝ ամեն ինչ OK է (Շամշադինի բարբառով ասած), առանձնահատուկ ոչինչ չի կատարվում, վիճակը վերահսկելի է: Հնարավոր է:
Բայց «դառը հաբն» այն է, որ թիմի ներսում էլ կույր չեն, հրաշալի տեսնում են, թե ինչ է կատարվում, անկախ այն բանից, թե ինչ «հունանավետիսյանական» խոսքեր են արտասանում տեսախցիկների առաջ: Իրականում Փաշինյանն ու յուր մերձավոր զինակիցները ամենադիտողունակ քաղտեխնոլոգից էլ լավ են հասկանում, որ իրենց իշխանության վարկանիշը զրոյական է, որ իրենք գործնականում կորցրել են իշխանությունը, իսկ որ ամենից վատն է իրենց համար՝ կորցրել են օրակարգ ձևավորելու հնարավորությունը: Հենց միայն այն, որ այս օրերին նորից հիշել են փոշեկալած արարները «ժողվարչապետության» մասին, ինքնին խոսում է այն մասին, որ այսօր, ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, օրակարգ թելադրում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը:
Ընդ որում, օրակարգ՝ նաև այս պահի իշխանությունների համար: Այսինքն, իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ: Թե բա՝ շարժումը մարում է, շարժումից իշխանություններն անհանգստացած չեն: Այդ դեպքում այս ամբողջ թատրոնն ինչի՞ համար է...
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախը պետք է դառնա մեր նոր Առաքելությունը: Հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները:
Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:
1. Ձևավորել այնպիսի իշխանություն, որն ունակ կլինի բալանսավորել ազգայինի ու գլոբալի միջև, ճիշտ կընթերցի աշխարհաքաղաքական կոդերն ու երկարաժամկետ քաղաքական կամք կդրսևորի:
2. Անցնել նախագահական համակարգի:
3. Համայն հայության ռեսուրսի գույքագրում անցկացնել: Գնահատել՝ քանի հեղինակավոր բժիշկ ու գործարար, ինժեներ ու գիտնական, քաղաքական գործիչ ու ժուրնալիստ ունենք աշխարհում: Կոնսոլիդացնել նրանց մեկ գաղափարական առանցքի շուրջ: Ստեղծել գլոբալ հայկական ցանց: Լոբբիստական ցանց:
4. Ձևավորել խորքային պետություն, որի առկայության դեպքում կարող են փոխվել քաղաքական դեկորացիաներն ու դերակատարները, բայց պետության զարգացման վեկտորը կմնա նույնը:
5. Սահմանել հայի քաղաքական ու քաղաքացիական ինքնության սահմաններն ու քաղտեխնոլոգների, սոցիալական հոգեբանների ու սոցիոլոգների միջամտությամբ ներդնել այն հասարակական գիտակցության մեջ: Դառնալ քաղաքական ազգ:
6. Սահմանել պետության զարգացման առնվազն 30 տարվա ճանապարհային քարտեզ: Հստակ չափորոշիչներով ու առանց պաթոսային լիրիզմի: Հավատալ, որ եթե գրագետ ու համակարգված աշխատենք, ապա ճանապարհի վերջում կարող ենք ունենալ կրկին ազատագրված Արցախ ու կայուն Հայաստան:
7. Խորապես զարգացնել կիրառական ադրբեջանագիտությունը: Ստեղծել համապատասխան գիտահետազոտական կենտրոններ ու կրթական ծրագրեր: Ուսումնասիրել թշնամու 30 տարվա փորձը, զննել նրան խոշորացույցի տակ, ինչպես նա է մեզ զննում:
8. Բանակը զարգացնելու հետ մեկտեղ սովորել վարել հիբրիդային պատերազմներ՝ ՛՛խելացի ուժի՛՛ կիրառմամբ: Այս նպատակով նախևառաջ արմատական ռեֆորմներ իրականացնել երկրի ուժային ու դիվանագիտական համակարգերում:
Հ.Գ. Ժողովրդից պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: Ուղենիշները պետք է սահմանի էլիտան ու ստիպի ժողովրդին համապատասխանել դրանց: Եթե պետք է՝ կոշտ կերպով ստիպի՝ ՛՛գիրքը գլխին տալով՛՛: Գիտեմ, շատերը կնեղվեն այս խոսքերից: Բայց մենք արդեն այն կետում ենք, երբ անձամբ իմ քաղկոռեկտությունը սպառվել է»:
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում անկայունության կհանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերն՝ Ալևի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է IRNA-ն։
Մոհբերն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովվեն տարածաշրջանի երկրների միջև համագործակցության միջոցով՝ կրկնելով նախագահ Ռաիսիի մեկնաբանությունները, որն ասել է, որ սիոնիստական ռեժիմն իրականում ՆԱՏՕ-ի մաս է կազմում, եւ նման օտարերկրացիների հայտնվելը տարածաշրջանում կհանգեցնի Կովկասում անկայունության, - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի տարածքով Նախիջևանը և Ադրբեջանի հիմնական տարածքին կապող ճանապարհատրանսպորտային գծի ստեղծման աշխատանքները:
Անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են մեզ ասում, որ ուժեղացրեք ճնշումը, որպեսզի կարողանանք միանալ Սրբազանի ղեկավարած շարժմանը։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ Ադրբեջանում կա մոտ 300 դպրոց, որտեղ երեխաներին ռուսերեն են դասավանդում։
«Նախագահ Իլհամ Ալիևը մեծապես աջակցում է երկրում լեզվի ուսուցմանը։
Սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչի՞ համար, որպեսզի զարգացնի երկկողմ կապերը, և դրանք զարգանում են»,- ասել է Պուտինը։
Տուգանք՝ նվագելու համար․
Շրջիկ երաժիշտները կլքե՞ն Երևանի կենտրոնը
Մանրամասները՝ տեսանյութում
Չէ, ի՞նչ հատուկ գործողություն, ի՞նչ սպեցօպերացիա.
Սրբազանը՝ վաղվա անելիքների մասին
ՔՊ-ն ամենազզվելի պիտակներով է Արևմուտքին ներկայացնում Սրբազանի շարժման բովանդակությունը.
Վահագն Մելիքյան
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանրահավաքի հարթակից դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին․ «Գեղարքունիքի նախկին «խոպանչի» մարզպետը որոշել է, որ այս մարզում մարդիկ պայքարին պետք է չմիանան ու չմասնակցեն։ Ուրեմն, լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ հաստատ այս Շարժումը հաջողելու է, և դու վերադառնալու ես քո գործին։ Մինչ այս ով ինչ գործի եղել է, վերադառնալու է դրան։
Այս հայրենիքը քո հոր «դուքյանը» չէ, որ դու որոշես՝ ով պիտի մասնակցի հանրահավաքի, ով պիտի գա երթի կամ չգա։ Հայրենիք եք հանձնել ու դեռ մի բան էլ սպառնում եք մարդկանց՝ հանկարծ չմասնակցեք։
Ի պատիվ մեր բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, շատերը եկան ու ասացին՝ մեզ համար մեր հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի»:
Նա նաև կոչ արեց ՀՀ մյուս մարզպետներին` չդառնալ հանցակից: