Live24
Սեպտեմբերի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Իրանին հարվածները: Այս մասին, վկայակոչելով վարչապետի գրասենյակը, հայտնում է Bloomberg-ը։

 «Մոտ ժամանակներս նա նախատեսում է իրավիճակը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ քՔր Սթարմերի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը: Վերջինիս մասնակցել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ավստրիայի նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը:

Վարչապետը, պատասխանելով քննարկման մոդերատորի` ԵՄ-ին անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ ՀՀ-ում ընդունվել է օրենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ-ն սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ: «Բայց մյուս կողմից, մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և դա մեր ռազմավարությունն է»,- ասել է վարչապետը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի և այդ հարցում կարևորել ԵՄ հետևողական ու շարունակական աջակցությունը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն և երկարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։

«Եվ գիտեք, որ այս տարի կարողացանք Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտել մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն, և հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով, հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթերը։
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան։ Այս մասին հայտնում է «Սպուտիկ Արմենիա»-ն՝ նշելով, որ ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին։
Արա Աբրահամյանը խնդրել է անել ամեն ինչ` ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Բաքվում` հարկադիր վայրէջքների պատճառով։

Իրանի մայրաքաղաքի տասնյակ բնակիչներ հավաքվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակում` դատապարտելով գիշերվա ընթացքում Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Թեհրանում կայացած հանրահավաքի մասնակիցները, Իրանի դրոշներով քայլերթ իրականացնելով, վանկարկում էին հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ։

Բացի այդ, տեղական մամուլը հաղորդում է, որ երկրով մեկ սկսվում են ինքնաբուխ բողոքի ցույցեր՝ պահանջելով Իսրայելի դեմ պատասխան հարվածներ։

Ցուցարարների գլխավոր պահանջը իշխանություններից այն է, որ վերջապես միավորվեն և «հզոր հարվածներ» հասցնեն Իսրայելին՝ ի պատասխան բնակելի թաղամասերի և միջուկային օբյեկտների վրա հարձակումների։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու են իշխանությունները դանդաղում։ Իսրայելի առաջին հրթիռային հարվածներից անցել է մոտ 10 ժամ, և ի պատասխան՝ Իսրայելի տարածքում իրականացվել է միայն մեկ թույլ հարձակում՝ «Շահեդ» տիպի ԱԹՍ-ներով, որոնք չեն հասել իրենց թիրախներին, դրանք բոլորը խոցվել են Իսրայելի ու նրա դաշնակիցների կողմից։

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։

Մենք արդեն կես ժամ է փորձում ենք հաստատում ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից և դատախազությունից, բայց այս գերատեսչությունների խոսնակները ձգձգում են պատասխանը, հայտարարելով, որ հաղորդագրություն կտարածեն։ Աբրահամյանի փաստաբանները եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին։

ՀԳ․ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, կապ հաստատեցին մեզ հետ և ասացին, որ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով»։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի տարածքի վրա՝ այն անվանելով «բարբարոսական և անօրինական»։ Նա ընդգծել է, որ Իսրայելը որևէ արդարացում չունի նման գործողությունների համար և միջազգային հանրությանը կոչ է արել միասնական արձագանք մշակել ի պատասխան այս ագրեսիայի։

Չելիքը հիշեցրել է նախագահ Էրդողանի նախազգուշացումներն Իսրայելի քաղաքականության հետևանքների վերաբերյալ և նշել, որ հարձակումը կարող է լինել Գազայում ցեղասպանության մեղադրանքներից ուշադրությունը շեղելու փորձ։

Թուրքիայի ԱԳՆ-ն հարձակումը որակել է որպես սադրանք։

Թեհրանի և Իրանի այլ քաղաքների փողոցները լի են մարդկանցով, որոնք պահանջում են անհապաղ կոշտ ռազմական պատասխան Իսրայելին

Միևնույն ժամանակ, Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրանը «չի կարող» որևէ կերպ արձագանքել, քանի որ երկրի «ռազմաօդային ուժերի ղեկավարության մեծ մասը սպանվել է ստորգետնյա շտաբում կայացած հանդիպման ժամանակ»։

Տեսանյութ

Իրանի կոշտ գծի կողմնակիցները, որոնք շատ համարձակ էին խոսում և չգիտեին՝ ինչ էր պատահելու, հիմա մեռած են, գրել է Թրամփը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանվել են Իրանի ԶՈՒ ԳՇ հրամանատար Ալի Բաղերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Սալամին:

Նրանք սպառնում էին, որ նոր հարձակման դեպքում Իսրայելը ծանր գին է վճարելու:

Թրամփի առաջին հայտարարությունը ԱՄՆ դաշնակցի կողմից Իրանին հարվածելուց հետո

- Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ ամեն ինչ չեն ջնջել։

- Որոշ իրանցի արմատականներ համարձակորեն խոսեցին, բայց չգիտեին, թե ինչ է սպասվում, և հիմա նրանք այլևս չկան։

- Ես նրանց զգուշացրեցի, որ հետևանքները շատ ավելի վատ կլինեն, քան նրանք պատկերացնում են։ Զգուշացրել էի, որ Միացյալ Նահանգները արտադրում է աշխարհի լավագույն և մահացու ռազմական տեխնիկան։ Եվ Իսրայելն ունի դրա զգալի մասը, և ավելին կստանա։ Եվ, ամենակարևորը, նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել այն։

«Պարզապես արեք դա, քանի դեռ չափազանց ուշ չէ: Հաջորդիվ պլանավորված հարձակումները լինելու են ավելի դաժան», - նշել է ԱՄՆ նախագահը:

Իսրայելը կրկին հարվածել է Նաթանզի միջուկային օբյեկտին, հաղորդում է իրանական հեռուստատեսությունը

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Թավրիզի օդանավակայանը, ենթադրաբար, ավերվել է: Հարված է հասցվել նաև Իրանի Շիրազ քաղաքին:

Bloomberg-ի տվյալներով՝ միայն ամենահզոր ոչ միջուկային զենքերն են ունակ ոչնչացնելու Իրանի ստորգետնյա հարստացման օբյեկտները:

Տեսանյութ

Ֆոտո

Նեթանյահուն ամոթանք է տվել

Ելույթի ժամանակ կրակել են ԱՄՆ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա

ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Չինաստանից դեղերի ներմուծումը. NYT

Բողոքի ցույցեր և անկարգություններ Ֆրանսիայում՝ նոր կառավարության փոփոխության ֆոնին. ձերբակալվել է ավելի քան 300 մարդ

ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է  խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է արդեն 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին

Միշուստինը Սերգեյ Սոլոմինին Հայաստանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել

Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ Կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub