«Բարի գալու’ստ». ինչպես են Սրբազանին դիմավորում Վարդենիսի մատույցներում
Պարզվել են Երևանի 23–ամյա բնակչի կողմից, դանակի գործադրմամբ, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի էական մի շարք հանգամանքներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2024թ․ մայիսի 26-ին նախաձեռնված քրեական քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մայիսի լույս 26-ի գիշերը Երևանի Գաջեգործների փողոցի շենքին հարակից խաչմերուկում, պարեկային ծառայողների կողմից կանգնեցվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա՝ վթարային իրավիճակ ստեղծելու համար։ Վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու, նշված ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցերի պատճառով վիճաբանություն է առաջացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկի և վարորդի միջև, որին կարճ ժամանակ անց միացել են նաև նշված փողոցի մի խումբ բնակիչներ։ Վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում հիշյալ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, հրմշտել պարեկներին։ Վերջիններս փորձել են վարչական ձերբակալումներ իրականացնելով, ինչպես նաև իրենց ամրակցված հատուկ միջոցներ կիրառելով վերականգնել կարգը, նաև օգնություն են կանչել այլ կարգախմբի։
Այդ ընթացքում հիշյալ բնակիչներից մեկը ոտքով հարվածել է պարեկներից մեկին, իսկ դեպքի վայրի մոտակայքում գտնվող տանը բնակվող 23–ամյա երիտասարդը, տեսնելով ու ճանաչելով իր թաղամասի մի խումբ բնակիչների, միջամտել է ու դանակը ձեռքին թիկունքից հարվածել հիշյալ պարեկին, որից հետո փորձել է փախչել՝ ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը պահելով գրպանում։ Սակայն վերջինս բռնվել է, իսկ դանակը, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է նրա գրպանում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքն առերևույթ կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Որքան գնանք դեպի Վարդենիս, այնքան վատ տեսարաններ ենք տեսնելու, այնտեղ թշնամին է կախված մեր գլխին
Պարեկներն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Սրբազանի գլխավորած ավտոերթի համար
«Անցեք դու’րս», «Ժողովրդի ճամփան ա, կուզենք՝ կփակենք». ընդհարում՝ պարեկների ու նորատուսցիների միջև
«Հրապարակը» դեռ մարտի 5-ին գրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ամենաուշը մինչեւ աշուն պետք է դիմել ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Այս հայտարարությունից մի քանի օր անց ընդամենը՝ մարտի 7-ին էլ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էր բավականին ուշագրավ հայտարարություն արել՝ կապված Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ։
Նա մասնավորապես ասել էր․ «Մենք բավականին մեծ կախվածություն ունենք Ռուսաստանի Դաշնությունից՝ տարբեր ուղղություններով․ արտահանում, ներմուծում, էներգետիկ եւ այլ հարցեր։ Ամեն դեպքում, կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի բարձրացնենք մեր սուվերենությունը։ Ցանկացած մեկ տեղից կախվածությունը ցանկալի չէ։ Կարծում եմ` ռիսկային կլինի ԵԱՏՄ-ն լքելը»։
Անշուշտ հասկանալի է, որ այս հայտարարությունները չէին կարող վրիպել ռուսների ուշադրությունից, հատկապես որ թե՛ ժամանակագրորեն, թե՛ բովանդակությամբ ֆինանսների նախարարի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի՝ իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության շարունակությունը կարծես լիներ։ Ռուսական մեդիափորձագիտական հանրույթում Հայաստանից հնչող այսօրինակ հայտարարությունների առնչությամբ արտահայտված տեսակետները վերլուծելիս հետեւյալ եզրահանգումներին ենք գալիս․
• Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռնամուխ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության վերափոխմանը, որը կարելի է նաեւ բնորոշել՝ Հայաստանի անցում հակառուսական աշխարհաքաղաքական ճամբար։
• ՀԱՊԿ-ի մասով Երեւանի դիրքորոշումը հայտնի է․ Հայաստանը բոյկոտում է այս կազմակերպության հետ կապված բոլոր միջոցառումները, դադարեցնում է այդ կազմակերպության ֆինանսավորման իր մասնաբաժնի վճարումը, սակայն, ընդհանուր առմամբ, դեմ չի արտահայտվում այն որոշումներին, որոնք ընդունվում են իր բացակայությամբ։ Ըստ էության, Երեւանը մի ոտքով ՀԱՊԿ-ում է, մի ոտքով՝ ՀԱՊԿ-ից դուրս, եւ պատահական չէ, որ ՀԱՊԿ-ից արդեն քանիցս հնչել են հայտարարություններ, որ Երեւանը հարկ է ճշգրտի իր կեցվածքը՝ այդ կազմակերպության ու այդ կազմակերպությանն իր անդամակցության ապագայի վերաբերյալ։ Սա ընդհանուր արտաքին քաղաքականության վերանայման կամ հակառուսական ճամբարի անցման թրենդում է դիտարկվում։
• ԵԱՏՄ պարագայում ամեն բան մի փոքր ավելի բարդ է։ Հայաստանի համար տնտեսապես չափազանց շահավետ է ԵԱՏՄ անդամակցությունը։ Վերջին երկու տարում Հայաստանի ՀՆԱ-ն կտրուկ աճ է գրանցել, ինչը նկատելի է նույնիսկ գլոբալ առումով։ Հետեւաբար, ըստ ռուսական կողմի փորձագետների եւ վերլուծաբանների, Երեւանի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալը, առայժմ գոնե, քանի դեռ Արեւմուտքը համարժեք բան չի առաջարկել, քիչ հավանական են համարում, թեեւ, մյուս կողմից էլ, Երեւանի որդեգրած հակառուսական քաղաքականության ընդհանուր համատեքստում չեն բացառում, որ որոշակի պահի Երեւանը ԵԱՏՄ-ում կարող է սկսել ապակառուցողական կամ քայքայիչ գործունեություն։
• Մոսկվան, ըստ ռուս փորձագետների եւ վերլուծաբանների, Երեւանին դեռեւս ընկալում է որպես դաշնակից եւ հավատում է, որ Երեւանը կտրուկ քայլերի չի գնա իր հանդեպ, որը կարելի լինի գնահատել որպես թշնամական կամ ոչ բարեկամական։ Սակայն այդ իրավիճակը կարող է փոխվել, եւ Մոսկվայի համբերությունը կարող է եւ հասնել իր վերջնակետին։ Այդ դեպքում, ըստ ռուսական կողմի, Հայաստանի ղեկավարությունը ստիպված է լինելու հայտնվել շատ բարդ ընտրության առաջ եւ դեռ որեւէ այլընտրանք չունենալով, կարող է հայտնվել ընդհանուր բացասական վերաբերմունքի ալիքի տակ։
Սրբազան ջա’ն, Հայկը հաղթելու ա Բելին, հաղթելու ենք էս սատանաներին. Նորատուսի բնակիչ
Էս տարի կարտոշկի վաճառքի վիճակը ահավոր վատ էր, մինչև 40 դրամով վաճառում էին.
պատգամավորը` Պապոյանին
Մանրամասները՝ տեսանյութում
Կալանավորվել են Սրբազան Շարժման երկու մասնակից։
ԱԳՆ շենքի դիմաց Շարժման իրականացրած ակցիայից հետ ձերբակալված Ժորա Ավետիսյանը կալանավորվել է 2 ամսով, իսկ Գնել Պետրոսյանը՝ 1 ամսով։
«Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Նշեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում»։ Այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է APA-ն։
«Որոշ կետերում դրական դինամիկա կա»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, կարգավորման գործընթացի մյուս տարրերը ներառում են հայ-ադրբեջանական սահմանի մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը: «Արդյունքում՝ մենք մտքեր փոխանակեցինք 4 գյուղերի փոխանցման դրական ազդեցության վերաբերյալ կողմերի միջև գործընթացի վրա։ Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել անհրաժեշտ քայլերը»,-ասել է Բայրամովը։