Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters
Մայիսի 02, 2025

Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է. հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի՝ «կախված ԱՄՆ-ի մոտեցումից»։

Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում։

«Միջուկային թեմայի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն օգնում կողմերին լուծել միջուկային վեճը դիվանագիտության միջոցով։ Կախված ԱՄՆ-ի մոտեցումից՝ կհայտարարվի բանակցությունների հաջորդ փուլի օրը», – ասել է պաշտոնյան։ 

Օմանը, որը հանդիսանում է կողմերի միջև բանակցությունների միջնորդ, մայիսի 1-ին հայտնել է, որ մայիսի 3-ին նախատեսված քննարկումների օրը փոխվել է՝ «լոգիստիկ պատճառներից ելնելով»։

Այնուամենայնիվ, իրավիճակին ծանոթ Reuters-ի աղբյուը հայտնել է, որ ԱՄՆ-ն երբեք չէր հաստատել իր մասնակցությունը Հռոմում կայանալիք բանակցությունների չորրորդ փուլին։ Աղբյուրը նշել է, որ հանդիպման տեղն ու ժամը դեռ պետք է հաստատվեն, սակայն, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մոտ ապագայում։

Մայիսի 1-ին ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ին մեղադրել էր «հակասական վարքի և սադրիչ հայտարարությունների» մեջ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել էր Եմենի հութիներին աջակցելու մեջ, ինչպես նաև նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ։ Միևնույն ժամանակ Բաղային նշել էր, որ Թեհրանը «լրջորեն և վճռականորեն» կներգրավվի ԱՄՆ-ի հետ նպատակային բանակցություններում։

Իրան-ԱՄՆ բանակցություններից առաջ՝ մայիսի 2-ին, Հռոմում նախատեսված էին նաև Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև բանակցություններ։ Սակայն Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ այժմ չկա վստահություն, որ այդ հանդիպումը կկայանա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում․ Արաղչի

ԱՄՆ նախագահն այցելել է իմ բնակարան․ Պուտին

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

Դեսպան Քվինը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Ադրբեջանում կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա. պանել են Իրանի քաղաքացիների

Թրամփն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը

Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց

ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ

Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մենք միշտ ասել ենք, որ իմպիչմենտը Փաշինյանին հեռացնելու լավագույն գործիքն է. Մամիջանյան․ news.am

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկը մահացել է երևանյան հյուրանոցներից մեկում

Ինչից է մահացել ԵՄ դիտորդը Երևանում հյուրանոցում

Զելենսկին սնանկացրել է ԵՄ-ն. Օրբան

Հարվարդի համալսարանը կզրկվի հարկերից ազատված կարգավիճակից. Թրամփ

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած