ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը հազիվ թե շուտով ավարտվի։
Ըստ Վենսի՝ ԱՄՆ վարչակազմի առջև այժմ ծառացած է Ռուսաստանին և Ուկրաինային օգնելու խնդիրը՝ «գտնել ոսկե միջինը»՝ ավելի քան երեք տարի տևած հակամարտությանը վերջ դնելու համար, ընդ որում «հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության գան» և վերջ դնեն պատերազմին։
«Իհարկե, [ուկրաինացիները] զայրացած են, որ իրենց երկիրը ներխուժել են,-շարունակել է Վենսը։ -Բայց արդյո՞ք մենք իսկապես շարունակելու ենք հազարավոր զինվորներ կորցնել մի քանի մղոն տարածքի վրա»։
Հինգշաբթի Fox News-ին տված առանձին հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս անհրաժեշտ է «բեկում» մտցնել, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ մեզ անհրաժեշտ է հատկացնել [կարգավորմանը]։