Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) վստահելի տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանում միջուկային զենք չի մշակվի։
Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև սրացման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։
«Դիվանագիտական լուծումը հնարավոր է, եթե կա անհրաժեշտ քաղաքական կամք: Քննարկվել են համաձայնագրի տարրերը, և ՄԱԳԱՏԷ-ն կարող է հուսալի տեսչական համակարգի միջոցով երաշխավորել, որ Իրանում միջուկային զենք չի ստեղծվի: Դա կարող է հիմք դառնալ երկարաժամկետ համաձայնագրի համար, որը խաղաղություն կբերի և կկանխի միջուկային ճգնաժամը Մերձավոր Արևելքում»,- ընդգծել է նա:
Գրոսսիի կարծիքով, նման հնարավորության այլընտրանքը կլինի «ձգձգվող հակամարտությունը և միջուկային զենքի տարածման սպառնացող վտանգը, որը, գալով Մերձավոր Արևելքից, կխաթարի Միջուկային զենքի չտարածման համաձայնագիրն ու ընդհանրապես չտարածման ռեժիմը»:
Իսրայելի կողմից Իրանի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։ Ինչպես տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարը Նորվեգիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։ Նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Իսրայելի հարձակմանը Իրանի Իսլամական Հանրապետության վրա։
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդ առ-Ռահման ալ-Թանին նշել է, որ իր երկիրը դատապարտում է Իսրայելի կողմից տարածաշրջանում կրկնվող խախտումներն ու հարձակումները։
«Իսրայելի հարձակումները խաթարում են խաղաղության ջանքերը՝ սպառնալով, որ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ», – նշել է նա։
Վարչապետը շեշտել է Իսրայելի կողմից Իրանի տնտեսական օբյեկտները թիրախավորելու վտանգը՝ զգուշացնելով աղետալի հետևանքների մասին։ Նա նաև զգուշացրել է, որ այդ օբյեկտների թիրախավորումը կարող է խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։
Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի հայտարարությունն՝ արված Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։
«Մենք մտադիր ենք զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ, և խոսքը ոչ միայն սարքավորումների ու զենքի մատակարարումների կամ արդիականացման մասին է, այլև համատեղ մշակումների, անձնակազմի վերապատրաստման, ձեռնարկությունների և պատրաստի արտադրական օբյեկտների ստեղծման մասին»,-ասել է Վլադիմիր Պուտինն իր ելույթի ընթացքում։
Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պայմաններում Իրանն այսօր Ժնևում բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։
Իրանական կողմը բանակցություններին ներկայացնում է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Եվրոպական երկրների պատվիրակությունը գլխավորում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները։
Բացի այդ, բանակցություններին մասնակցում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նխատեսվում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին ԱՄՆ-ի վարչակազմի ուղերձը կփոխանցի Արաղչիին ուրբաթ օրը Ժնևում նախատեսված բանակցություններում, հաղորդում է Sky News-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։
Այս մասին նշված է Աբբաս Արաղչիի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, որին կից տեղադրված են նաև նախարարի ժամանման լուսանկարները:
«Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի ժամանման պահը ԵՄ-3 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ բանակցությունների վայր», – ասված է հաղորդագրության մեջ։
Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին: Բացի այդ, բանակցություններին ներկա կլինի ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը: ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնյայի խոսքով՝ նրա մասնակցությունը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը և որոշում կայացնել «միջուկային դոսյեի» վերաբերյալ:
Ավելի վաղ Ժնևում սպասվող հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ եվրոպացի գործընկերները հույս ունեն դիվանագիտական առաջարկ ներկայացնել Իրանին, որը կօգնի վերջ դնել Իսրայելի հետ հակամարտությանը։ Ըստ Մակրոնի՝ առաջարկն առնչվում է չորս հիմնական բաղադրիչի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատանքի վերսկսում, որը կտանի դեպի ուրանի «զրոյական հարստացում», Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեության հսկողություն, իրանական բանտերում պահվող օտարերկրացիների ազատ արձակում, տարածաշրջանի զինված խմբավորումների ֆինանսավորում Իրանի կողմից։
Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, հայտնել է Ստամբուլի «Ակոս» թերթը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Արմեն Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ մակարդակում, այնպես էլ համագործակցությունը միջազգային հարթակներում:
ուցիան Պիետժչիկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Լեհաստանի համար: Հավելել է նաև, որ լեհական կողմը պատրաստակամ է կիսվել Հայաստանին հետ իր լավագույն փորձով:
Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել և մատնանշել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Իրանի զինված ուժերը, հարվածների նոր ալիքի շրջանակում, Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ են արձակել, հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը։
Ըստ իրանական լրատվամիջոցների թելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերի՝ հարված է հասցվել Հայֆա քաղաքին:
Ավելի վաղ «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել հրեական պետության թիրախներին։ Նախորդ հրթիռային հարվածը հասցվել է այսօր առավոտյան։