Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում նման կարևոր պահին, գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` X-ում:
«Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- նշել է Միրզոյանը։
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայքնի գագաթաժողովին: Հույս ունեմ հաջորդ տարի հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում: Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև հույս է հայտնել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ավելի հաճախ կայցելեն ՀՀ: «Գիտեմ ձեզնից շատերը որոշակի պարբերությամբ այցելում են Հայաստան, հույս ունենք հաճախ ձեզ տեսնել Հայաստանում, մանավանդ որ Ստամբուլ-Երևան չվերթ կա: Հույս ունեմ՝ իքս պահի ցամաքային սահմանը կբացվի, հույս ունեմ նաև Հայաստանում տնտեսական գործունեություն կծավալեք և այդպես շարունակ»,- նշել է նա:
Պոլսո Հայոց պատրիարքը Փաշինյանի՝ թուրքական համայնքի հետ հանդիպմանը հրավիրվել է, սակայն չի մասնակցել: Թե ինչու Պատրիարքը ներկա չէ Փաշինյանի հետ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հարցը վարչապետին ուղղեց «Ակօս»-ի թղթակիցը:
Փաշինյանն ի պատասխան ասաց, ոչինչ որ իրենք չեն եկել հանդիպմանը: «Ես նախատեսում եմ այցելել պատրիարքարան, անպայման եկեղեցի կմտնեմ, մոմ կվառեմ: Այսինքն, եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասել է Փաշինյանը:
«Ակօս»-ի թղթակիցը նաև հետարքրքվել էր, թե ինչքան է Փաշինյանը պատրաստվում սիրաշահել «գազանին», որի նպատակը մեծ Թուրանի գաղափարն իրականացնելն է, ինչի համար պետք է «Զանգեզուրի միջանցքը»:
Փաշինյանն ի պատասխան նշեց՝ որ ասում ենք՝ «Գազան, գազան, գազան» մենք դեռ մեզ պետք է նայենք: «Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում: Չի հասկանում՝ ինչի է ավտոյի տակ անընդհատ ընկնում: Ինքը չգիտի երթևեկության կանոնները, չգիտի, որ էդտեղ գտնվելը 95 ու ավել տոկոս հնարավորություն է ստեղծում, որ ինքն ավոտյի տակ կընկնի: Ու դրա պատճառը ոչ թե այն է, որ դիմացի ավտոն գազան է, այլ այն է, քանի որ, եթե էդտեղ է կանգնել, ընկնելու է ավտոյի տակ»,- ասել է նա:
Ապա նա նշել է, թե հիմա մեր բոլորիս գլխում Թուրանն է: «Հիմա բոլորիս գլխում մի բան է՝ վայ նրանց նպատակը Թուրանն է: Ի՞նչ են ուզում իրենք, ուզում են ՀՀ տարածքով գնան-գա՞ն, է թող գնան-գան, վա՞տ է դա: Մենք ենք առաջարկում: Հիմա իրենք ուզում են գնան արևելք արևմուտք, հյուսիս հարավ: Ասում ենք՝ է գնացեք, ինչո՞ւմ ն է պրոբլեմը, իսկ ինչո՞ւ պետք է չգնան»:
Իրանի և Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպմանն իրանական կողմը վերահաստատել է, որ Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն։
Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանի հրթիռային կարողությունների հարցը որևէ կերպ քննարկման ենթակա չէ (ինչպես որ նախկինում միշտ պնդել են)։
Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել եվրոպական կողմի հետ քննարկումները։
Նշենք, որ Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները։
Ամերիկյան վիզա ստանալու համար սոցիալական ցանցերի օգտահաշիվները ստուգման համար բաց պահելու պահանջը կտարածվի ոչ միայն ուսանողների, այլև վիզայի բոլոր դիմորդների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն վերսկսում է ուսանողական վիզաների համար դիմող օտարերկրացիների կասեցված գործընթացը, սակայն բոլոր դիմորդները պարտավոր կլինեն բացել իրենց սոցիալական ցանցերի օգտահաշիվները կառավարության կողմից ստուգման համար։ Լևիթը շեշտել է, որ սոցիալական ցանցերի էջերի ավելի խիստ ստուգումները կազդեն ԱՄՆ վիզաների բոլոր դիմորդների վրա:
«Դա կազդի բոլոր օտարերկրյա վիզաների վրա։ Այո, ինչպես գիտեք, նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր։ Կարծում եմ, դա առաջին կատարողական հրամանագրերից մեկն էր, որը նա ստորագրել է նախագահության առաջին շաբաթվա ընթացքում՝ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, բոլոր վիզաների համար մեր ստուգման պահանջները և մեր ստուգման համակարգը խստացնելու նպատակով։ Նա հանձնարարել է պետքարտուղարին անել դա։ Ինչպես բոլորդ գիտեք, վերջերս այդ ստուգման գործընթացում որոշակի դադար է եղել, մասնավորապես որոշակի երկրներից ուսանողների համար։ Սակայն ստուգումը շարունակվում է և այն ավելի խիստ է, քան երբևէ», – Լևիթի խոսքերն է մեջբերում ABC News-ը։
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները պետք է նույնականացնեն այն դիմորդներին, ովքեր աջակցում են ահաբեկիչներին սոցիալական ցանցերում, հակասեմական հայտարարություններ են անում կամ կապված են ԱՄՆ անվտանգությանը սպառնացող վտանգների հետ: Վաշինգտոնի վարչակազմը մայիսի վերջին կասեցրել էր ուսանողական վիզաների համար նոր հարցազրույցները: POLITICO թերթը պարզաբանել էր, որ այս քայլը կապված է դիմորդների սոցիալական ցանցերի պարտադիր ստուգման ներդրման հնարավորության քննարկումների հետ:
Ժնևում ավարտվել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է BBC-ն։
Ժնևում Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ արտաքին գործերի նախարարները կարճ զրույց են ունեցել լրագրողների հետ։ Նրանք չեն խոսել բանակցություններում որևէ առաջընթացի մասին, բայց շեշտել են, որ բաց են Իրանի հետ հետագա բանակցությունների համար։
Իրանի նախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ պատրաստ է հետագա քննարկումների, ըստ Reuters-ի՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Օրվա հումորը․
Իրանական մեդիան տարբերվում է նաև իր ինքնատիպ հումորով․
Իրանական սոցիալական մեդիայի այսօռվա ՄԵՄ-ը․
Իրանն այս պահին միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու։
Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում։