Live24
Օգոստոսի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կունենա Պուտինի հետ, հաղորդում է NBC News-ը։

Նա նշել է, որ Իրանը համոզված չէ, թե կարող է վստահել Միացյալ Նահանգներին դիվանագիտական ​​​​բանակցություններում, երբ Իսրայելն օդային հարված հասցրեց երկրի վրա ամերիկացի պաշտոնյաների հետ նախատեսված բանակցություններից ընդամենը մի քանի օր առաջ։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ։

 

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, այդ թվում՝ Սպահանի միջուկային օբյեկտի և չորս հրթիռային կայանի։

Ինչպես հաղորդում է  BBC-ին, այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը։

Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարձակումներին, ինչպես նախորդ օրը, մասնակցել է մոտ 50 իսրայելական ռազմաօդային ուժի կործանիչ, որոնք նետել են 150 միավոր զինամթերք։

Սպահանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին նախկինում հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։ Այն հարվածների է ենթարկվել զինված հակամարտության առաջին օրվանից։ «Համալիրի տարածքում նույնպես հարձակման են ենթարկվել ցենտրիֆուգային կայան և այլ ռազմական թիրախներ», – ասվում է հայտարարության մեջ։

Հարվածներ են հասցվել նաև Իսրայել անօդաչու սարքեր արձակելու համար օգտագործվող բեռնատարներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստավորման և արձակման վայրերին, ռադարներին և հակաօդային պաշտպանության կայաններին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին, որն անցկացվում է հունիսի 21-22-ին Ստամբուլում։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»-ը, Արաղչին Ստամբուլ է ժամանել շաբաթ առավոտյան և հանդես է գալու մի շարք ելույթներով, որոնցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվելու Իրանի տարածքի նկատմամբ Իսրայելի կողմից իրականացված վերջին հարվածներին։

Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի չհրահրված ագրեսիան Իրանի տարածքում Թեհրանին այլընտրանք չթողեց, քան պաշտպանել իր ժողովրդին և երկրի անվտանգությունը՝ պատասխան հարված հասցնելով։

Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները, որոնք սկսվել էին մոտ մեկ շաբաթ առաջ, ստացել են խիստ արձագանք Իրանի զինված ուժերի կողմից, իսկ այդ պատասխաններից հետո Իսրայելի պաշտոնյաներն անցել են սպառնալիքների՝ կոչ անելով իրանցիներին տարհանել քաղաքները։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը կարևորում է ԻՀԿ հարթակը՝ իսլամական երկրների համախմբման և ագրեսիան մերժելու համար:

Այսօր ամառային արևադարձն է։ Հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը, Հայաստանում 15 ժամ 2 րոպե։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել: Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել` ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարարված չէ։

Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը, «բացահայտել» դավաճաններին եւ «անհարազատ» տարրերին: Չեն բացառվում նաեւ առաջիկայում այլ ձերբակալություններ` օրինականության ռուբիկոնը Սամվել Կարապետյանի դեպքով արդեն հատել է:

Մեզ ասացին նաեւ, որ կոնտրոլի տակ են վերցրել Սամվել Կարապետյանին մտերիմ օլիգարխներին եւ հետեւում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի»։

Մանրամասները՝ այստեղ։

Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մաս 1

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:

Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է և անզոր:

Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։

Պայքարելու ենք»։

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում, որոնք երկարաձգում են հակամարտությունը, ասել է ՌԴ նախագահՊուտինը Sky News Arabia-ին։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինան կհետևի իր ազգային շահերին։

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ: Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք դուրս գանք դրանից: Ես էս համայնքային հանդիպումներն անում եմ, որ ասեմ՝ ժողովո՛ւրդ, ինձ վրա հույս չդնեք, ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք»,- ասել է նա:

«Ես էս համայնքային հանդիպումներն անում եմ, որ ասեմ՝ ժողովո՛ւրդ, ինձ վրա հույս չդնեք, ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք»,- նշել է Փաշինյանը։

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իզադին ֆինանսավորել և զինել է «ՀԱՄԱՍ»-ին հոկտեմբերի 7-ի կոտորածից առաջ։ Սա հսկայական նվաճում է Իսրայելի հետախուզության և ՌՕՈՒ-ի համար, արդարադատություն սպանվածների և առևանգվածների համար։ Իսրայելի երկար ձեռքը կհասնի իր բոլոր թշնամիներին», - ընդգծել է Կացը։

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից