Live24
Օգոստոսի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սեմնան քաղաքից արևմուտք և զգացվել է նաև Թեհրանում և Ալ-Բորզում։

Թեհրանում և Ղոմում սարսափելի ցնցումներ են գրանցվել Թեհրանում և Ղոմում։

5.2 մագնիտուդով երկրաշարժ է զգացվել նաև Դամավանդում և Քարաջում։

Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեմնան նահանգի Սորխե քաղաքում գտնվող երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.5 մագնիտուդ Ռիխտերի սանդղակով։

Իրանում այն չեն կապել Ղոմի և Ֆորդոյի հետ։

Թուրքիայի նախագահ Էրդողանի՝  Փաշինյանի ընդունելության ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիան կօգտագործի դիվանագիտական բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ Այս մասին, ըստ Anadolu լրատվական գործակալության, հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

 

      

 

«Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային: Այս մասին Սամկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք չենք ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային: Մենք պնդում ենք, որ ճանաչվեն այն իրողությունները, որոնք ձևավորվել են տեղում»,- ասել է Պուտինը:

Այդպես է նա պատասխանել նիստի մոդերատոր, ԱՄԷ-ից լրագրող Նադիմ Կոտեիչի հարցին, ով հարցրել է նրան. «Դոնալդ Թրամփը փորձում է հասնել նրան, ինչ նա անվանում է «Իրանի անվերապահ կապիտուլյացիա»՝ իր միջուկային ծրագրի հարցում։ Որպես Ռուսաստանի նախագահ՝ Դուք ձգտում ե՞ ք անվերապահ կապիտուլյացիա տեսնել Վլադիմիր Զելենսկիի կողմից։

Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին։

«Հաշվի առնելով Իսրայելում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է մնալ զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ դեսպանատան հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +972 58 607 0313։

Ժնևի բանակցությունները դադարեցվել են։ Լուրը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի նախաձեռնությամբ Ժնևի բանակցություններայս պահին դադարեցվել են: Ըստ որոշ տեղեկությունների՝ իրանցի պաշտոնյաները ուսումնասիրում են մի շարք կոնկրետ կետեր:

Լրագրողները դադարը կապում են բանակցություններում առաջացած որոշ լուրջ և առանցքային հարցերի ի հայտ գալու հետ:

Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա։

Ավելի վաղ Իրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության 17-րդ ալիքի ժամանակ հրթիռակոծել է Իսրայելի մի շարք թիրախներ՝ ռազմական կենտրոններ, պաշտպանական գործարաններ, հրամանատարական և վերահսկողական կենտրոններ, Իսրայելի ռեժիմի ռազմական գործողություններին աջակցող ընկերություններ, ինչպես նաև Նավաթիմի և Հացերիմի ավիաբազաները։

Իրանն առաջին անգամ օգտագործել է բեկորային մարտագլխիկով հրթիռ, որը պարունակել է 26 փոքր հրթիռներ։

Ինչպես հայտնել է Fox News-ի թղթակից Ջեքի Հայնրիխը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին, մարտավարական միջուկային զենքը կարող է օգտագործվել Ֆորդոյում տեղակայված Իրանի ուրանի հարստացման գործարանը ոչնչացնելու համար։ Ըստ լրագրողի՝ իրանական միջուկային գործարանը ոչնչացնելու  ունակ հակաբունկերային ռումբերի արդյունավետության առումով ամերիկացի զինվորականները ևս կասկած չունեն։

Ավելի վաղ բրիտանական The Guardian պարբերականը գրել էր, որ զինվորականները Ֆորդոյի օբյեկտը ոչնչացնելու միակ միջոցը համարում են մարտավարական միջուկային զենքով հարվածը, սակայն Դոնալդ Թրամփը հրաժարվում է քննարկել այդ տարբերակը։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփը հունիսի 17-ին հաստատել է Իրանի դեմ ռազմական հարվածի ծրագիրը, սակայն դեռևս հրաման չի տվել այն իրականացնելու համար՝ ակնկալելով, որ Թեհրանը կամավոր կհրաժարվի իր միջուկային ծրագրից։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Թրամփը երկու շաբաթվա ընթացքում որոշում կընդունի՝ արդյոք Միացյալ Նահանգները կհարվածի՞ Իրանին, թե՞ ոչ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Նա տեսանյութ է հրապարակել:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ 

Ռուսաստանը չի ձգտում միջնորդ դառնալ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում, այլ առաջարկում է իր սեփական գաղափարները։ Ըստ Газета.ru-ի՝ նման  հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք մեր դիրքորոշումը ներկայացնում ենք երկու կողմերին էլ։ Ինչպես գիտեք, մենք կապի մեջ ենք և՛ Իսրայելի, և՛ մեր իրանցի ընկերների հետ։ Մենք ունենք որոշ առաջարկներ մեր մասնակցությամբ։ Մենք ոչ մի կերպ, կցանկանայի ուշադրություն հրավիրել դրա վրա, չենք փորձում միջնորդ դառնալ. մենք պարզապես գաղափարներ ենք առաջարկում», -շեշտել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինը հույս է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում երկրների ղեկավարների հասցեին սպառնալիքները չեն անցնի հռետորաբանությունից այն կողմ։

 

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից