Live24
Օգոստոսի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի իշխանությունները որոշել են երկրի օդային տարածքի փակ պահել մինչև հունիսի 22-ը։ Ժամկետը կրկին երկարաձգել են ու չեղարկել են նախատեսված բոլոր թռիչքները։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են մինչև հունիսի 22-ը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար եվրոպական երկրների և Թեհրանի միջև բանակցություններն արագացնելու մտադրության մասին։
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Իրանի և «եվրոպական եռյակի» ներկայացուցիչների միջև նոր բանակցությունների ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, սակայն հանդիպումը նախատեսվում է անցկացնել երկու շաբաթվա ընթացքում։

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ... Ես համոզված եմ, որ պատերազմից դուրս գալու և ավելի մեծ վտանգից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և եվրոպական գործընկեր-երկրների կողմից Իրանի հետ սկսված բանակցությունները», - գրել է Մակրոնը՝ X սոցիալական ցանցի իր էջում։
Ֆրանսիայի առաջնորդը նաև հավելել է, որ Թեհրանը պետք է երաշխիքներ տրամադրի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ՝ միջուկային հարցի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։ Բանակցություններին ներկա է եղել նաև ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցանկանում է երկու շաբաթվա ընթացքում որոշել՝ արդյոք Իսրայելին ուղղակի ռազմական օգնություն տրամադրի Իրանի դեմ պատերազմում: Դրա պաշտոնական բացատրությունը՝ ԱՄՆի եւ Իրանի միջեւ «բանակցությունների համար նշանակալի հնարավորությունն» օգտագործելու ցանկությունը, դժվար թե հավատալի լինի ստեղծված իրավիճակում: Հետաձգումը, ըստ երեւույթին, այլ պատճառներ ունի:

Ամերիկյան Axios պորտալի համաձայն՝ Թրամփը ցանկանում է համոզվել մի քանի հարցում՝ նախքան Իրանին հարվածելու արդեն հաստատված ծրագրերը կյանքի կոչելը։

Նախ՝ նա ցանկանում է լիովին վստահ լինել, որ ԱՄՆ միջամտությունն իսկապես անհրաժեշտ է։ Ամերիկյան կառավարությունում բոլորը չէ, որ համոզված են, որ Իրանը մոտ է միջուկային ռումբ ստեղծելուն։ Մասնավորապես, հետախուզական ծառայությունների համակարգող Թուլսի Գաբարդը համարվում է Իսրայելի քննադատ եւ կասկածի տակ է դնում իսրայելական հետախուզական տվյալները։

Երկրորդ՝ ԱՄՆ նախագահը չի ցանկանում երկարատեւ հակամարտության մեջ մտնել Մերձավոր Արեւելքում, նրան անհրաժեշտ է արդյունավետ եւ, ամենակարեւորը՝ արագ գործողություն։

Եթե նա գրոհի Իրանը, ապա անհրաժեշտ կլինի ոչ միայն հարվածել նրա միջուկային օբյեկտներին, այլեւ կանխել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների դեմ Իրանի պատասխան հարվածները։ New York Post-ի տվյալներով՝ կառավարության որոշ անդամներ զգուշացնում են Թրամփին, որ ռազմական միջամտությունը կարող է անկայունություն եւ հետեւանքներ առաջացնել, որոնք համեմատելի կլինեն Իրաքում կամ Սիրիայում ԱՄՆ հարվածների հետեւանքների հետ։

Եթեպլանը ձախողվի եւ ամերիկացի զինվորներ զոհվեն, Թրամփը ստիպված կլինի արձագանքել՝ Մերձավոր Արեւելք ուղարկելով ավելի շատ ռեսուրսներ՝ մոլլաներին պատժելու համար։ Սա մղձավանջ է ԱՄՆ նախագահի համար, որն իր ընտրողներին խոստացել է «վերջ դնել բոլոր պատերազմներին»։

Երրորդ՝ Թրամփը ցանկանում է վստահ լինել, որ ԱՄՆ հարձակումն իրականում կոչնչացնի իրանական միջուկային ծրագիրը, գրել է Bildը: Նրա շահերից չի բխում գործողությունը, որը մեծ գումարներ կարժենա եւ ամերիկացիների մահվան վտանգ կպարունակի, բայց երկարաժամկետ հաջողության չի հանգեցնի:

Այս բոլոր գործոնները կարող են խրախուսել Դոնալդ Թրամփին հնարավորինս երկար հետաձգել Իրանի դեմ հարձակումը՝ հույս ունենալով, որ Մերձավոր Արեւելքում վերջին րոպեի իրադարձությունները ԱՄՆ միջամտությունը կդարձնեն ավելորդ։ Օրինակ, եթե Թեհրանը կապիտուլյացիայի ենթարկվի կամ Իսրայելը ինքնուրույն ոչնչացնի մնացած միջուկային օբյեկտները։

Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկին ազատ է արձակվել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բլոգերն լայն ժողովրդականություն է ձեռք բերել Բելառուսի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելուց հետո։ Ընտրական հանձնաժողովը մերժել է նրան, և արդյունքում նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, դարձել է 2020 թվականի ընտրությունների թեկնածու։

2020 թվականի մայիսի 29-ին Տիխանովսկին կալանավորվել է, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, սոցիալական ատելություն հրահրելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու հոդվածներով։

Ազատ արձակումը տեղի է ունեցել Լուկաշենկոյի և Ուկրաինայի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հանդիպման ֆոնին։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երեք հնարավոր իրավահաջորդների անուններ է տվել, որոնք նրա մահվան դեպքում կփոխարինեն նրան: Այս մասին գրում է The New York Times-ը։

«Իսրայելը կամ Միացյալ Նահանգները կարող են փորձել սպանել նրան, և նա դա կհամարի նահատակություն: Հաշվի առնելով այդ հնարավորությունը՝ Խամենեին անսովոր որոշում է կայացրել՝ հանձնարարել Փորձագետների խորհրդին՝ երկրի գերագույն ղեկավարին ընտրող հատուկ կառավարական մարմնին, արագորեն փոխարինող ընտրել իր կողմից առաջադրված երեք թեկնածուների միջից», - նշել են The New York Times-ի աղբյուրները:

Սովորաբար, նոր գերագույն առաջնորդի ընտրման գործընթացը կարող է տևել ամիսներ, իսկ հոգևորականները ընտրում են իրենց անունների ցուցակներից: Սակայն երբ երկիրը պատերազմում է, պաշտոնյաներն ասում են, որ Խամենեին ցանկանում է ապահովել իշխանության արագ, կանոնավոր անցումը և պահպանել իր ժառանգությունը:

The Times-ը նաև նշում է, որ Խամենեին այժմ հիմնականում շփվում է իր հրամանատարների հետ վստահելի օգնականի միջոցով՝ դադարեցնելով էլեկտրոնային հաղորդակցությունը՝ նրան գտնելը դժվարացնելու համար:

Իսկ ահա բրիտանական The Telegraph թերթը գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր անվտանգությունը վստահել է գերգաղտնի էլիտար ստորաբաժանմանը, որի մասին չգիտի անգամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Կարծելով, որ իսրայելական հետախուզությունը խորապես ներթափանցել է ռեժիմ՝ ստորաբաժանումն այնքան գաղտնի էր պահվում, որ նույնիսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան պաշտոնյաները չգիտեին այդ մասին», - ասվում է հրատարակության մեջ։

«Նա չի թաքնվում մահից, նա չի նստում բունկերում: Բայց նրա կյանքին վտանգ է սպառնում, և կա մի ստորաբաժանում, որը պատասխանատու է նրա պաշտպանության համար, որի մասին ոչ ոք չգիտի, որպեսզի բացառվի ներթափանցման հնարավորությունը», - նշել է աղբյուրներից մեկը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։

Զրույցը տեղի է ունեցել Անկախության պալատում՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։

Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակցությունների օրակարգում են եղել միջազգային խնդիրներն ու ընդհանուր իրավիճակը աշխարհում, տարածաշրջանային խնդիրներն ու բելառուսա-ամերիկյան հարաբերությունները։ 

«Շատ ուրախ եմ, պարոն գեներալ, ձեզ հետ հանդիպելու համար։ Ես իսկապես հուսով եմ, որ մեր զրույցը կլինի շատ անկեղծ և բաց։ Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ունի հանդիպել։ Եթե խորամանկենք միմյանց դիմաց, արդյունքի չենք հասնի»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Հունիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-23-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար  կնվազի 2-4 աստիճանով։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք արտադրել մի քանի շաբաթվա ընթացքում՝ փոխելով իր նախկին դիրքորոշումը, որով նա վստահեցնում էր, թե Թեհրանը չի ձգտում ստեղծել նման զինատեսակ։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Գաբարդի հայտարարությունն արվում է ամիսներ անց այն բանից հետո, երբ նա մարտին Կոնգրեսում ցուցմունք էր տվել, որ Իրանը ունի համապատասխան նյութերի պաշար, սակայն այդ պահին զենք չէր ստեղծում։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը նշել է, որ իր այդ հայտարարությունները խեղաթյուրել են որոշ լրատվամիջոցներ։

Գաբարդի դիրքորոշման փոփոխությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե նա սխալվել է, և ըստ հետախուզության՝ Իրանը ունի մեծ քանակությամբ նյութ և կարող է ունենալ միջուկային զենք մի քանի ամսվա ընթացքում։շ

Իրանի իշխանությունները կրկին վերահաստատել են, որ իրենց միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ և երբեք նպատակ չի ունեցել ստեղծել միջուկային զենք։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել  «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Իսրայելի ռազմական կենտրոնների ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է MEHR լրատվական գործակալությունը, ԻՀՊԿ-ն հունիսի 21-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ սկսել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը՝ օգտագործելով բազմաթիվ կամիկաձե և մարտական ​​անօդաչու թռչող սարքեր, ինչպիսին է Shahed 136-ը, ինչպես նաև ճշգրիտ պինդ և հեղուկ վառելիքով հրթիռներ։

Հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ-ն հաջողությամբ ոչնչացրել է նախապես որոշված ​​թիրախներ «Բեն Գուրիոն» օդանավակայանում և ռազմական օպերատիվ լոգիստիկ կենտրոններում: Իսրայելի ժամանակակից պաշտպանական համակարգերը, ըստ իրանական կողմի, չեն կարողացել որսալ իրանական անօդաչու թռչող սարքերը։շ

Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ վերջին հարձակումների ժամանակ իրանական տասը հրթիռներից վեցը դիպել են թիրախներին։

Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է առաջադրել 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին ճգնաժամի ժամանակ վճռական դիվանագիտական միջամտության համար։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու»-ն, համապատասխան պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 21-ին:

Իսլամաբադը նշել է, որ Թրամփի միջամտությունն էական դեր է խաղացել երկու միջուկային պետությունների՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացման և հնարավոր լայնամասշտաբ հակամարտության կանխման գործում, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ապրող միլիոնավոր մարդկանց համար։

«Տարածաշրջանային քաոսի աճի պայմաններում նախագահ Թրամփը ցուցաբերեց մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն՝ ակտիվ դիվանագիտական ներգրավվածությամբ թե՛ Իսլամաբադի, թե՛ Նյու Դելիի հետ, ինչի շնորհիվ կանխվեց իրավիճակի սրումը»,– ասված է հայտարարության մեջ։

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից