Live24
Օգոստոսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ հունիս 22-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։
Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը:
Այսօր տոնի առթիվ ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Միածնաէջ Մայր Տաճարում,
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս կբերվեն՝
1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
7. Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում: Անսպասելիորեն Հնդկաստանը հայտնվեց Իսրայելին անվերապահ աջակցություն հայտնող պետությունների խմբում:

Սա նշանակում է, որ այն մեծ տնտեսական-տրանսպորտային նախագծերը, որոնք անցնելու էին Չինաստանի-Հնդկաստանի-Իրանի տարածքներով և ձգվելու էին դեպի Ռուսաստան կան Եվրոպա, հնարավոր է, որ սառեցվեն կամ էլ դանդաղեն: Մյուսը տարանջատման խորացումն է Հավաքական Արևմուտք բևեռում: Սկզբում դա երևաց ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումների հեռացմամբ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման Թրամփի քաղաքականության հետ: Այժմ դա խորանում է Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված:

Եվրոպական առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը Արաղչիի հետ, առանց Ռուբիոյի, դրա ապացույցն է: Արաղչին այժմ հանդիպելու է նաև Պուտինի հետ, որը ՌԴ-Իրան հակարևմտյան դաշինքի կարծրացում է: Կարծում եմ, որ այլ վերադասավորումներ ևս կլինեն:

Անշուշտ դրանք ազդելու են նաև հարավկովկասյան իրողությունների վրա:

Անհամբեր սպասում եմ Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա զարգացումներին, որտեղ շատ թաքնված էջեր կան, Իսրայելի գործոնը կա նաև այդ հարաբերություններում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հրապարակել է գաղտնազերծում՝ Սարգսյան-Գյուլ բանակցություններից․

«․․․ Հանդիպումից հետո Սարգսյանն ու Գյուլը քննարկումը շարունակեցին արդեն ճաշի սեղանի շուրջ՝ հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Քադիֆե» ռեստորանում։ Ինչպես երևանյան ճաշի դեպքում՝ թուրքական կողմը, մենք ևս հատուկ որևէ վերապահում չէինք ներկայացրել մատուցվող ճաշացանկի հարցում։ Սեղանին ավանդական թուրքական ուտեստներ էին, որոնց թագն ու պսակը նրբահամ բլիթներն էին, որ Սարգսյանին հյուրասիրելու համար հատուկ պատրաստել էր Գյուլի կինը։

Դիվանագիտության սեփական ավանդույթներն ունեցող Թուրքիայի նախագահը մատուցման ժամանակ հատուկ շեշտեց այդ հանգամանքը։ Ճաշին զուգահեռ՝ կիսաձայն երաժշտություն էր հնչում։ Թուրք երաժիշտներն ընտրել էին ժողովրդական մեղեդիներ, որոնք քաջածանոթ էին և՛ հայերին, և՛ թուրքերին՝ շեշտելու երկու ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու համատեղ անցյալը։ Հայերենն ու թուրքերենը հնչում էին հաջորդաբար։ Հնչեց նաև Սայաթ-Նովայի «Քամանչան»։ Ամենատպավորիչն այն մեղեդին էր, որ մեզ՝ հայերիս, հայտնի է որպես « Սարի աղջիկ», իսկ թուրքերին՝ «Sari Gelin»՝ « Դեղին հարս» անվանումով։

Զուգահեռ՝ Գյուլը Սարգսյանին ցածրաձայն պատմում էր երգի պատմությունը, թարգմանում բառերը, շեշտում հայ ու թուրք ժողովուրդների երաժշտական ժառանգության ընդհանրությունները, ապա նկատում, որ Թուրքիայի Հանրապետության օրհներգի երաժշտության համահեղինակներից մեկն ազգությամբ հայ Էդգար Մանասն է։

Մեղեդու ավարտից հետո Դավութօղլուն շարունակեց Գյուլի միտքն ու ավելացրեց, որ միայն երաժշտության բնագավառում չէ, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության ու ժամանակակից Թուրքիայի կյանքում՝ վկայակոչելով ճարտարապետությունը։

Գյուլն անմիջապես վրա բերեց, որ օսմանյան սուլթանների նշանավոր Դոլմաբահչե նստավայրի ճարտարապետները եղել են հայազգի Բալյանները։ Ապա Դավութօղլուն կրկին վերցրեց դրոշակը՝ հիշելով հայազգի բժիշկներին ու բանկիրներին։

Ակամա ուզում էիր հարցնել՝ այդ դեպքում որտե՞ղ են այսօր նրանց ժառանգները։

Հատված իմ հեղինակած “Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը” գրքից»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ես ևս առավոտյան 11.00-ին լինելու եմ Զվարթնոց տաճարի հարակից հատվածում` ընկերներիս հետ երթով գնալու Մայր Աթոռ:

Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որն այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում»:

ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նա հավելել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ում անդամավճարը չվճարելու հարցը կարող է քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ոգով կընթանա քննարկումը։

«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է, ինչպես իրենք են արտահայտվում, ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի էլ խոչընդոտում դրան, այնուամենայնիվ, պետք է հավանաբար սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափով։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից», - նշել է Պանկինը։

Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծովում կհարձակվի ամերիկյան քաղաքացիական և ռազմական նավերի վրա, եթե ԱՄՆ-ն միանա իրանա-իսրայելական պատերազմին:

«Եթե ԱՄՆ-ն ներգրավվի Իրանի դեմ թշնամի Իսրայելի հարձակմանը և ագրեսիային, ապա զինված ուժերը (հութիների - խմբ.) Կարմիր ծովում հարվածներ կհասցնեն ամերիկյան քաղաքացիական և ռազմական նավերին», - հայտարարել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան:

Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ «Անսար Ալլահը» և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ պայմանավորվել են կրակի և միմյանց նկատմամբ ցանկացած հարձակման դադարեցման մասին:

Մայիսի 7-ին հութիները հայտարարել էին, որ չեն խոչընդոտի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը` բացառությամբ Իսրայելի հետ կապված, ինչպես նաև այդ երկրի նավահանգիստներ ուղևորվող նավերի։

Բաքվում տեղի է ունեցել հերթական «դատական նիստը» հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այսօր, մասնավորապես, հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Նրան հարցեր են ուղղվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության, ինչպես նաև Արցախում սփյուռքահայերի՝ իբր լայնածավալ վերաբնակեցման մասին։

Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (21 июня 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025

Լևնոն Մնացականյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում

Բակո Սահակյանը նշել է, որ հանդիսացել է Արցախում երկար տարիների ընթացքում խոշոր նախագծերի իրականացմամբ զբաղված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:

Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (21 июня 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025

Բակո Սահակյանը Բաքվի դատարանում

Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Սահակյանը հայտարարել է, որ Արցախում բնակություն հաստատելու առաջարկն այնքան գրավիչ չէր, որ մարդիկ խանդավառությամբ տեղափոխվեին այնտեղ:

Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (21 июня 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստը

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 23-ին:

Իրանա-իսրայելական դիմակայության սրացման և Հարավային Կովկասում աճող անկայունության պայմաններում Իրանի համար առաջնային է դառնում ներքին կայունության պահպանումը: Տարածաշրջանում նոր հակամարտության մեջ ներգրավվելը, հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ճնշման պայմաններում, խիստ աննպատակահարմար կլիներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ռազմավարական հետազոտությունների իրանա-չինական ինստիտուտի գլխավոր քարտուղար Ֆարշադ Ադելը։

Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն կարող են փորձել իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար, հատկապես եթե նրանց հաջողվի ստանալ ԱՄՆ–ի աջակցությունը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ներկայացնելով որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման գործոն:

«Իրանի վրա հարձակումը յուրատեսակ փորձություն էր արևելյան բլոկի համար և ցույց տվեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեռ պատրաստ չեն ԱՄՆ-ի հետ բաց առճակատման», - ասաց նա:

Այս պայմաններում, եթե Թուրքիան և Ադրբեջանը Վաշինգտոնին համոզեն, որ «Զանգեզուրի միջանցքը» նպաստում է կայունությանը, այդ նախագծի իրագործման հավանականությունը կմեծանա: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ քիչ հավանական է, որ Իրանը համարձակվի նոր առճակատման գնալ Արևմուտքի հետ, հատկապես Կովկասում։ Դա կանդրադառնա նաև այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի վրա», - նշեց փորձագետը։

Ադելն ընդգծեց, որ պաշտոնական Թեհրանը խուսափում է բացահայտ մեղադրանքներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային. հարևանների հետ կայուն հարաբերությունների պահպանումը մնում է առաջնահերթություն։ Այժմ ցանկացած կտրուկ հայտարարություն միայն կվատթարացնի իրավիճակը, և Թեհրանում շատ լավ հասկանում են դա։

Փորձագետը նաև մատնանշեց Իսրայելի տեխնոլոգիական գերազանցությունը և նրա ակտիվ ներկայությունը Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ ընդգծելով, որ հարձակումները կարող էին տեղի ունենալ առանց Ադրբեջանի իմացության, ինչպես դա արդեն նկատվում է Իրաքում, որտեղ, չնայած պաշտոնական դիմադրությանը, օդային տարածքն իրականում օգտագործվում է:

Նա նաև չբացառեց, որ Իսրայելին աջակցելու համար ԱՄՆ-ն կարող էր օգտագործել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով ստացած հետախուզական տվյալները:

Միաժամանակ, նրա խոսքով, Անկարան շահագրգռված չէ Իրանի ապակայունացմամբ։ Քաոսն Իրանում լուրջ մարտահրավերներ կառաջացնի Թուրքիայի համար՝ անվտանգության սպառնալիքներից մինչև տնտեսական հետևանքներ։ Առաջին հերթին խոսքը 90–միլիոնանոց երկրից փախստականների հնարավոր զանգվածային հոսքի մասին է, ինչը կարող է խոշորագույն միգրացիոն ճգնաժամ առաջացնել։ Բացի այդ, Ադելի կարծիքով, Իրանի անկայունությունը ողջ տարածաշրջանում կստեղծի անվտանգային յուրատեսակ «սև խոռոչ»:

Հենց աշխարհագրական մոտիկությունն է Թուրքիային հատկապես զգայուն դարձնում և ստիպում պրագմատիկ գործել։ Այնուամենայնիվ, Անկարան կարող է օգտվել անկայունությունից իր շահերն առաջ տանելու համար։ Փորձագետի կարծիքով՝ Իրանում հնարավոր ճգնաժամը կարող է հարմար պահ դառնալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նվազագույն ցնցումներով իրականացնելու համար:

Ինչ վերաբերում է միջազգային աջակցությանը, ապա Ադելը նշեց, որ դիվանագիտական ջանքերն արժեք կունենան միայն այն դեպքում, եթե հանգեցնեն իրական կարգավորման: Այս պահին Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը զուտ խորհրդանշական է. Իրանի աջակցության համար որևէ շոշափելի քայլ չի ձեռնարկվել:

«Որոշ արաբական երկրներ, ինչպես նաև Պակիստանն ու Թուրքիան կարող են փորձել ավելի ակտիվ դեր խաղալ, սակայն Ռուսաստանից էական միջամտություն ակնկալել պետք չէ», - եզրափակեց նա:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ շաբաթ փորձել են կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում: 

Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրա տվյալներով, փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չկարողանալու հաստատելու պատճառով, ով պետք է հավանություն տար հանդիպմանը։ Պորտալի տվյալներով՝  Իրանի գերագույն առաջնորդը թաքնվում է՝ հնարավոր մահափորձի մտավախության պատճառով։

Նշվում է, որ Թրամփը երկուշաբթի օրը Կանադայում էր G7-ի գագաթնաժողովին, երբ նրան զանգահարել է Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարն առաջարկել է Ստամբուլում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ քննարկելու հակամարտության կարգավորման ուղիները։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփը համաձայնել է և ասել, որ պատրաստ է Թուրքիա ուղարկել փոխնախագահ Վանսին և հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկովին։ Նա չի բացառել նաև իր անձնական մասնակցությունը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններին։

Դրանից հետո Էրդողանը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այդ առաջարկը փոխանցել են Փեզեշքիանին և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Իրանական կողմը փորձել է կապ հաստատել Խամենեիի հետ՝ հավանություն ստանալու համար, սակայն դա  նրանց չի հաջողվել. նա անհայտ վայրում է՝ վախենալով Իսրայելի մահափորձից:

Մի քանի ժամ անց իրանցիները հայտնել են Թուրքիային, որ չեն ստացել Խամենեիի համաձայնությունը։ Թուրքիան իր հերթին ԱՄՆ-ին ծանուցել է հանդիպման չեղարկման մասին։

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից