Live24
Օգոստոսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԱՄՆ-Ի ՄԻԱՆԱԼԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ԲԵՐԵԼՈՒ։

Որքան էլ ոմանք դեռ հիանում են իսրայելական օդուժի ու հատուկ ծառայությունների «ձեռբերումներով», այդ պետությունը փաստացի արդեն պարտված է։ ԱՄՆ-ի այսօրվա հարվածը միայն առիթ է տվել Իրանին հասցնելու Իսրայելին, թերևս, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հարվածը։ Ընդամենը 25-30 հրթիռներով խոցվել են մի շարք կարևոր թիրախներ։ Թել-Ավիվում և Հայֆայում գրանցվել են զգալի ավերածություններ. յուրաքանչյուր հրթիռ բառացիորեն մեկ թաղամաս է ոչնչացրել։

Եթե Իրանի հրթիռային հարվածները շարունակվեն գոնե ևս 7-8 օր, Թել-Ավիվը և Հայֆան վերածվելու են ավերակների կույտերի։ Այդ դեպքում էլ ի՞նչ «հաղթանակի» մասին կարելի է խոսել։ Իր վերջին հարվածով ԱՄՆ-ն, փաստորեն, ակամա նպաստում է ոչ թե Իսրայելի հաղթանակին, այլ նրա արագացված կործանմանը։

ԻՍԿ ԻՐԱ՞ՆԸ։ Ինչ էլ պատահի Իրանին, նա իր տարածքի ընդարձակության, 90 միլիոնանոց բնակչության, հզոր բանակի և հազարամյակների պետական ավանդույթի շնորհիվ կկարողանա դիմանալ, թեկուզև՝ շատ մեծ կորուստների գնով։ Իրանը, ի տարբերություն Իսրայելի, համեմատաբար անխոցելի է ռազմավարական խորության, մոբիլիզացիոն ներուժի և աշխարհաքաղաքական տեղակայումի տեսանկյունից։

Արդյունքում առաջանում է մի պարադոքսալ իրավիճակ՝ որքան ուժեղանում է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին, այնքան արագ է մոտենում այդ երկրի ռազմական և հոգեբանական կործանումը։

ԱՄՆ-ն, նրա ուժերն ու շահերը տարածաշրջանում ևս լուրջ կորուստներ են կրելու. Իրանի պատասխանը, ամենայն հավանականությամբ, շատ չի ուշանա։ Պատերազմն արագ ընդլայնվում է, իսկ միջազգային քաղաքական համակարգն ավելի ու ավելի է հեռանում իրավունքի տրամաբանությունից՝ զիջելով տեղը ուժի իրավունքի տրամաբանությանը։ Այս իրողության հետևանքները բազմաթիվ ուղղություններով դեռ դժվար կանխատեսելի են, սակայն մի բան արդեն պարզ է. պետությունների միջև հարաբերություններում տեր ու տիրակալ է դառնում ոչ թե իրավունքը կամ դիվանագիտությունը, այլ բիրտ ռազմական ուժը։

Այս գործընթացը ոչ միայն բարոյական, այլև քաղաքակրթական առումով հետընթաց է՝ սպառնալիք միջազգային կայունության հիմքերին։ Այն ցույց է տալիս, որ աշխարհը մտնում է վտանգներով լի մի շրջան, որտեղ ավանդական դաշնակցություններն ու միջազգային համաձայնագրերը կարող են հեշտությամբ ոտնահարվել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով տարածաշրջանային պատերազմների հավանականությունը և գուցե ի վերջո հանգեցնելով համաշխարհային բախման։

Եվ ինչպես շատ անգամ ասել եմ՝ այս ամենը սկսվել է Հայաստանով և վերջանալու է Հայաստանով։ Որովհետև մենք ենք քաղաքակրթությունների սահմանագծում գտնվող վերջին դիրքապահը»։

«Մայ Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան»,- Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության:

Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան»,- ասաց Վեհափառը՝ հավելելով, որ պատմության ընթացքում տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին․ «Այդ ճանապարհը կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում»,- ասաց Գարեգին Բ-ն՝ նշելով, որ այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում․ «Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունա, ուղիղ հարված հայոց պետականությանը»,- ասաց Գարեգին Բ-ն։
Նրա խոսքից հետո ներկաները միաբերան վանկարկեցին՝ «Վեհափառ, Վահափառ»։

Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։

Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը:

Այսօր տոնի առթիվ Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Միածնաէջ Մայր Տաճարում,

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս են բերվել՝

1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
7. Սկևռայի մասանց պահարանը:

Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։ 

Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային, ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը։ Մենք կսրենք և կընդլայնենք հակամարտությունը մինչև այս ագրեսիան Իրանի դեմ դադարի», - ասել է նա Al Jazeera-ին։

Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները այլևս չի հարձակվի եմենցի ապստամբների վրա, քանի որ հութները հայտնել են ռազմական գործողություններից հրաժարվելու իրենց պատրաստակամությունը։

Հիշեցնենք`  նաև, որ ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։

ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղը կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ «Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի» պատճառով։

Ավելի վաղ գործակալությունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո «ճառագայթման մակարդակի աճ» չի գրանցվել։

«Իրանում տիրող անհետաձգելի իրավիճակով պայմանավորված ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ եմ գումարում վաղը»,- այսօրգրել է Գրոսին X սոցցանցում:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ի՞նչի հասան ամերիկացիները Իրանի երեք կետերի վրա գիշերային հարվածով։

1. Ատոմային ցիկլի կարևորագույն ենթակառուցվածքը, ըստ երևույթին, չի վնասվել կամ վնասվել է միայն աննշան չափով։
2. Ատոմային նյութերի հարստացումը, և այժմ մենք կարող ենք ուղղակիորեն ասել՝ և միջուկային զենքի ապագա արտադրությունը, կշարունակվի։
3. Մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը։
4. Իսրայելը հարձակման տակ է, պայթյունները որոտում են, մարդիկ խուճապի մեջ են։
5. Միացյալ Նահանգները ներքաշվել է նոր հակամարտության մեջ՝ ցամաքային գործողության հեռանկարով։
6. Իրանի քաղաքական ռեժիմը պահպանվել է, և մեծ հավանականությամբ այն ամրապնդվել է։
7. Ժողովուրդը համախմբվում է հոգևոր ղեկավարության շուրջ, և նույնիսկ նրանք, ովքեր չէին համակրում նրան։
8. Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց Միացյալ Նահանգների համար։
9. Աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը դեմ է Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողություններին։
10. Նման հաջողության դեպքում Թրամփը երբեք չի ստանա Նոբելյան խաղաղության մրցանակը, նույնիսկ այս առաջադրման ողջ կաշառակերության պայմաններում։ Լավ սկիզբ է, շնորհավորում եմ, պարոն նախագահ»։

ԱՄՆ-ն նախքան հարվածելը դիվանագիտական ​​կապի է դուրս եկել Իրանի հետ՝ հայտնելու, որ ինքը ծրագրում է միայն հարվածներ հասցնել և չի ձգտում Թեհրանում ռեժիմի փոփոխության, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին: 

«Միացյալ Նահանգները կապվել է Իրանի հետ շաբաթ օրը՝ ասելու, որ հարվածները Միացյալ Նահանգների ամբողջ պլանն է, և որ ռեժիմի փոփոխության որևէ ջանք չի նախատեսվում», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Նաթանզում, Ֆորդոում և Սպահանում իրանական երեք միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի հաջող գործողության մասին։ Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Թեհրանը պետք է համաձայնի «վերջացնել այս պատերազմը»:

Fars լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի իշխանություններին, հաստատել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարվածների։

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ շեշտվել է լարվածության դեէսկալացիայի կարևորությունը։ Սաուդյան Արաբիան կոչ է արել միջազգային հանրությանը աշխատել ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի որևէ աճ չի արձանագրել։

«Իրանում երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի վրա հարձակումների կապակցությամբ, ԱԷՄԳ-ն կարող է հաստատել, որ այս պահին օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի եղել։ ԱԷՄԳ-ն կշարունակի գնահատականներ տալ Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալուն պես», - ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։ 

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային: Այս մասին ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը։ Մենք կսրենք և կընդլայնենք հակամարտությունը մինչև այս ագրեսիան Իրանի դեմ դադարի»,- Al Jazeera-ի հետ զրույցում ասել է նա։

Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։

 

Ֆոտո

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից

Վաշինգտոնում Սահմանադրություն չի քննարկվել. Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է. Արարատ Միրզոյան

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար». Արսեն Թորոսյան

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակով

Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Երևանում «Hyundai»-ում պայթյnւն է տեղի ունեցել. կա վիրшվnր

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը