Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է իր կարծիքով՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտների վերաբերյալ։

«Ո՞վքեր են ֆավորիտները։ Կարծում եմ՝ Իսպանիան և Արգենտինան կլինեն հավակնորդները։ Նրանք աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներն են»,– Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ հաջորդ Աշխարհի առաջնությունը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում՝ 2026 թվականի ամռանը։

Արգենտինան գործող չեմպիոնն է․ 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժության ամբիոնի և կլինիկայի ղեկավար Դմիտրի Սվիստովը հայտնել է, որ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության ընթացքում բժիշկները բախվում են նախկինում չտեսած վնասվածքների։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նման վնասվածքներով, ինչպիսիք մենք տեսնում ենք հատուկ ռազմական գործողության ընթացքում, մեր ռազմական բժշկությունը մինչ այդ գործնականում չէր բախվել։ Նույնիսկ Չեչենական պատերազմի փորձի համեմատ վիճակագրությունը կտրուկ փոխվել է», – նշել է Սվիստովը։

Բժշկի խոսքով՝ զգալիորեն աճել է գլխուղեղի թափանցող վնասվածքներով հիվանդների թիվը, ինչը նա անվանել է «ռազմատրավմատիկ համաճարակ»։ «Մենք ասում ենք, որ ժամանակակից իրադարձությունները դարձել են գլխուղեղի անոթային տրավմատիկ անևրիզմների համաճարակ», – ընդգծել է նա։

Ռուս ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են կիրառել «Տոքսիֆոս» կոչվող քիմիական նյութը՝ քաղաքացիական բնակչությանը դուրս բերելու համար ապաստարաններից։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Մարոչկոյի պնդմամբ՝ իր տեղեկությունների համաձայն, ԶՈՒ-ն մարտական գոտում՝ մասնավորապես Կրասնոարմեյսկի շրջանում, անօդաչու թռչող սարքերից գցել է այդ նյութի բալոններ։ Նա նշել է, որ արդեն արձանագրվել են քաղաքացիական զոհեր, որոնք ենթադրաբար մահացել են տվյալ քիմիկատի ազդեցությունից՝ գտնվելով նկուղներում։

Նշենք, որ այս պնդումները ներկայումս չունեն անկախ հաստատում և չեն ստուգվել միջազգային կառույցների կողմից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վոստոկ» խմբավորման հետախուզական ստորաբաժանումը ֆիքսել էր ԶՈՒ ներսում հրաման չկատարած հետևակայինների խոցման մասին ռադիոկապի ձայնագրություն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը եւ գանացի կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը։

«Լիդս Յունայթեդի» միակ գոլը խփեց շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը։ 

«Տոտենհեմը» 14 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է, «Լիդս Յունայթեդն» ունի 8 միավոր եւ 12-րդն է։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1:2 (տեսանյութ)

Նոա Օկաֆոր, 34 - Մատիս Տել, 23, Մոհամեդ Կուդուս, 57

Թուրքիայի Անթալիա նահանգի Crystal Admiral հյուրանոցում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հյուրերից բողոքներ չեն ստացվել՝ Կոկսակի վիրուսով ենթադրյալ վարակման մասին։

Ավելի վաղ Telegram-ի Shot ալիքը հայտնել է, որ հյուրանոցում հանգստացող ռուս ընտանիքը չի կարողացել լքել Թուրքիան, քանի որ նրանց երեխայի մոտ արձակուրդի չորրորդ օրը կոքսակի վիրուս է ախտորոշվել և նա այժմ կարանտինում է։ 

«Մենք հյուրերից որևէ բողոք չենք ստացել որևէ վիրուսով վարակվելու վերաբերյալ։ Եթե այստեղ վիրուս լիներ, շատ հյուրեր կհիվանդանային։ Ես զարմացած եմ, որ դուք նման պնդումներ եք անում», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հյուրանոցի մենեջերը։

TikTok-ի ալգորիթմները ոչ միայն թույլ են տալիս երեխաներին մուտք գործել պոռնոգրաֆիկ և չափազանց սեռականացված բովանդակության, այլև ակտիվորեն ուղղորդում են նրանց դեպի այդ բովանդակությունը, ըստ Global Witness-ի զեկույցի, որը մեջբերում է NYP-ն։ 

Հետազոտողները, ստեղծելով հաշիվներ՝ ներկայանալով որպես 13-ամյա օգտատերեր, արագորեն ստացել են սեռական բնույթի որոնման հարցումների առաջարկություններ, չնայած երեխաների անվտանգության կարգավորումները միացված էին։ Առաջարկվող որոնումները ներառում էին, օրինակ, ««հարդքոր» պոռնո տեսանյութեր» և «շատ բացահայտող մինի կիսաշրջազգեստներ», ինչը հանգեցրել է կանանց կողմից ձեռնաշարժությունը մոդելավորող, ներքնազգեստը ցուցադրող կամ կուրծքը մերկացնող տեսանյութերի։ Առավել ծայրահեղ դեպքերում առաջարկությունները հանգեցրել են սեռական հարաբերություն ներկայացնող պոռնոգրաֆիկ տեսանյութերի։ 

«Խնդիրը միայն այն չէ, որ TikTok-ը պոռնոգրաֆիա է ցուցադրում անչափահասներին։ Դրա որոնման ալգորիթմները ակտիվորեն ուղղորդում են երեխաներին դեպի նման բովանդակություն»,-ընդգծում են զեկույցի հեղինակները։ 

Կազմակերպությունը անմիջապես հաղորդել է TikTok-ում խնդրահարույց բովանդակության մասին։ Ի պատասխան, ընկերության խոսնակը նշել է. «Հենց որ մեզ տեղեկացրին խնդրի մասին, մենք անմիջապես սկսեցինք հետաքննություն, հեռացրեցինք վիրավորական բովանդակությունը և մեկնարկեցինք որոնման գործառույթների բարելավումներ։ Մենք հեռացնում ենք խախտումներ պարունակող 10 տեսանյութերից 9-ը, նախքան դրանք նույնիսկ կդիտվեն»։ 

Այնուամենայնիվ, Global Witness-ի հետազոտողները կրկնեցին փորձը հուլիս և օգոստոս ամիսներին և կրկին հայտնաբերեցին սեռական բնույթի բովանդակություն պարունակող առաջարկություններ: Հաշիվները ստեղծվել են Մեծ Բրիտանիայում՝ մաքուր սարքերի վրա՝ առանց որոնման պատմության, սակայն բացահայտ առաջարկությունները շարունակել են հայտնվել: 

TikTok-ը հատկապես տարածված է դեռահասների շրջանում. Pew Research Center-ի տվյալներով՝ նրանց մոտ 60%-ը օգտագործում է հարթակը ամեն օր, իսկ 16%-ը՝ գրեթե անընդհատ: Օգտատերերն արդեն բողոքել են սեռական բնույթի որոնման առաջարկներից՝ տեղադրելով էկրանի լուսանկարներ՝ մեկնաբանություններով, ինչպիսիք են՝ «Ես կարծում էի, որ ես միակն եմ, ով նման բան է զգում»:

 «TikTok-ը պնդում է, որ ունի անվտանգության գործառույթներ երեխաների և դեռահասների համար, բայց մենք պարզեցինք, որ երեխաներին պոռնոգրաֆիա են ցուցադրում հաշիվ ստեղծելուց գրեթե անմիջապես հետո», - նշել է Global Witness-ի թվային սպառնալիքների արշավի ղեկավար Հենրի Պեկը: Նա կոչ արեց կարգավորող մարմիններին միջամտել և միջոցներ ձեռնարկել անչափահասներին պաշտպանելու համար:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը բողոքի ակցիա է տեղի ունենում, հաղորդում է «Ինտերպրես Նյուզ»-ը։

Ուսանողական երթը մեկնարկել է Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից և հետո միացել է Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային։ Ցուցարարները լիովին փակել են Ռուսթավելի պողոտան։ Ազատության հրապարակը նույնպես փակ է։

Ուսանողների խոսքով՝ այսօրվա հավաքի նպատակը հայրենիքի փրկության համար պայքարն է։ Ռուսթավելի հրապարակում հավաքվածները բերել են վրացական դրոշներ։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են արել այսօրվա ցույցին բերել վրացական դրոշներ, քանի որ այս օրը նրանք անվանել են նաև «Դրոշների հեղափոխության» օր։ Հատկանշական է, որ այսօր շարունակական բողոքի 311-րդ օրն է։

Քաղաքացիներն ամեն օր դուրս են գալիս փողոց՝ անփոփոխ պահանջներով. նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին։ Ազատության հրապարակում բեմ է տեղադրվել։ Բողոքի ակցիայի հիմնական մասը տեղի կունենա Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի դիմաց։

Փաշինյանը ծնունդիս «Երկիր Նաիրի» գիրքն ու փողկապ նվիրեց, սարսափեցի, մեսիջ էր, որ ՀՀ-ն կկորցնենք։

Հովիկ Աղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում

Էդգար Սևիկյանն առաջին գոլն է խփել «Ակռոնի» կազմում: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Սևիկյանը «Զենիթի» (1:1) դեմ խաղում դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և հաշիվը հավասարեցրել 36-րդ րոպեին:

Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում PassBlue-ին տված հարցազրույցում նման միտք է արտահայտել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադարձ կատարելով բազմաթիվ հարցերի, որոնք կապված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, դրանց արդյունքում ձեռնարկվելիք հետագա քայլերին, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու դրա նշանակությանը։

Հարցազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ խոսնակն իր լավատեսությունն է արտահայտել Երևանի ու Բաքվի նախաստորագրած խաղաղության համաձայնագրի և դրա վերջնական ստորագրման վերաբերյալ, ինչպես նաև մանրամասն ներկայացրել է համապատասխան համաձայնագրերի համատեքստը։  

-  Որո՞նք են օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդ քայլերը։ 

-  Նախաստորագրումը մեզ համար մեծ հանգրվան էր։ Մենք վերահաստատեցինք, որ երկու երկրների սահմանները ճանաչված են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Մենք համաձայնության եկանք հիմնարար սկզբունքների՝ իրավասության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, սահմանների անձեռնմխելիության շուրջ։ Մենք սա համարում ենք շատ կարևոր հիմք հետագա աշխատանքի համար։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան:  Մենք հավատում ենք, որ սա մեր կողմի, ադրբեջանական կողմի և միջազգային մակարդակով փոխըմբռնումն է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք. «Եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը, մենք պատրաստ ենք ստորագրել»։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIPP (խմբ.՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեկ մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։ Կրկնեմ, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին չէ։ Այսօր երկրները փնտրում են ավելի շատ երթուղիներ, այլընտրանքային կապեր։ Սա կարող է լինել ավելի մեծ նախագծի՝ Միջին միջանցքի և այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ և հակառակը։ Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ով է գործում և ինչպես, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո։

-  Կլինե՞ն բանակցություններ Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների վերաբերյալ։ 

- Այո, մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կլուծի նաև մարդասիրական հարցերը։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և մենք այս թեման քննարկում ենք, առաջին հերթին, Ադրբեջանի հետ և փնտրում ենք դրական լուծումներ։ Կան անհետ կորած անձանց հարցեր։ Այս մարդասիրական հարցերն ավելի լայն պատկերի մաս են կազմում և, իհարկե, կարող են ամրապնդել մեր կողմից հաստատված խաղաղությունը։ 

- Ներկայում, համաձայնագրի միջոցով, ռուս զինվորները պարեկություն են իրականացնում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանին։ Արդյոք խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ այդ զինվորները կհեռանան։ 

- Սա կարգավորվում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով, ուստի սա չի վերաբերում մեր կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ 

- Արդյոք խաղաղության համաձայնագրի շնորհիվ կվերականգնվի Խորհրդային ժամակներում ստեղծված երկաթուղին, որը նախկինում գործում էր Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով։ 

- Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք տարածքի լոգիստիկան։ Դա լինելու է տարանցիկ ճանապարհ։ Դա միջանցք չէ այն իմաստով, որը Դուք, գուցե, լսել եք։ Դա ճանապարհ է, որը մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում ասել է, որ Հայաստանի և իր երկրի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները լավ են ընթանում: Կարո՞ղ եք հաստատել դա։ 

- Այո, Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակ կա: Մենք իրականացնում ենք նախագծեր, օրինակ՝ սահմանին կամրջի վերանորոգում: Երբ մենք խոսում ենք կապի և հարաբերությունների կարգավորման, կայունության, տարածաշրջանում խաղաղության մասին, կա ավելի լայն պատկեր: Բայց, իհարկե, ինչ էլ որ անենք, այն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը նշանակում է սահմանի բացում, քանի որ դա շատ կարևոր է։ 

- Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ ասում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Արդյոք դա քննարկվո՞ւմ է։ 

- Խաղաղության պայմանագիրը սահմանադրության մասին ոչինչ չի ասում: Հենց սկզբից մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ Հայաստանի սահմանադրության հետ որևէ խնդիր չկա: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչում: Մեզ համար սա երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրավական հիմքն է: Միևնույն ժամանակ, Դուք կարող եք իմանալ, որ իշխող կուսակցությունը, որը Հայաստանում իշխանության ղեկին է 2018 թվականից, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն, ուստի, հավանաբար, նոր Սահմանադրություն կլինի: Բայց սա ներքին հարց է: Նոր Սահմանադրության օգտին քվեարկելու են Հայաստանի բնակչությունն ու քաղաքացիները։ 

- Ինչպե՞ս է ստեղծվել նոր խաղաղության համաձայնագիրը։

- Պատկերացրեք, որ դա շատ դժվարին գործընթաց էր։ Հակամարտությունից հետո հեշտ չէ գնալ և խոսել խաղաղության մասին, հատկապես հաշվի առնելով, որ կան չլուծված հարցեր, կան զգացմունքներ և կա որոշակի փոխըմբռնում: Բայց մոտ երեքուկես-չորս տարի տևած ինտենսիվ բանակցություններ են եղել: Մենք սկսել ենք փոխանակել համաձայնագրի նախագծերը և հանդիպել արտաքին գործերի նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով: Յուրաքանչյուր հոդված, յուրաքանչյուր նախադասություն շատ մանրամասն քննարկվել է: Եվ այս տարի մենք հասանք այս համաձայնությանը՝ հայտարարելով, որ երկու կողմերն էլ համաձայն են տեքստի շուրջ։ ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի ղեկավարությունը շատ կարևոր էր, քանի որ նրանց հաջողվեց անցկացնել օգոստոսի 8-ի գագաթնաժողովը: Մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք երկկողմ հուշագրեր, որոնք ենթադրում են համագործակցություն տարբեր ոլորտներում: Այո, դա կլինի արհեստական ​​բանականություն, էներգետիկա՝ տարբեր ոլորտներ, որոնք կարևոր են Հայաստանի համար: Հայկական լրատվամիջոցներում մեր պաշտոնյաների մեծ մասին հարց է ուղղվում՝ ի՞նչ երաշխիք կա։ Մեր մոտեցումն այն է, որ սա օգուտներ է ստեղծում բոլորի համար՝ նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար, քանի որ մենք երկու հիմնական կողմերն ենք, բայց նաև մյուս երկրների համար, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղությամբ և այս տարածքի կայունությամբ՝ տնտեսական օգուտներ ստանալու համար։ 

- Ես կարդացել եմ, որ Ադրբեջանը պատրաստ էր հարձակվել հարավային Հայաստանի վրա մինչև օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Դա ճի՞շտ է։ 

- Այդ տարիներին մենք ունեինք լարվածության սրման նշաններ։ Սահմանին կրակոցներ կային, ուստի չէիք կարող բացառել այն հնարավորությունը, որ ցանկացած պահի կարող էր լարվածություն լինել։ Փառք Աստծո, մենք լարվածություն չունեցանք։ 

- Եթե նայենք Թրամփի կողմից իր երկրորդ ժամկետում հայտարարված մյուս խաղաղության համաձայնագրերին. որոշները ավելի ամուր են թվում, քան մյուսները, որոնք, կարծես, ավելի շատ աշխատանքի կարիք ունեն։ Վստա՞հ եք, որ այս նախաստորագրումը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի։ 

- Այո. բայց խոսքը նաև իրականացման մասին է։ Ես կհաստատեի Հայաստանի կողմից, բայց մենք նաև լսում ենք ԱՄՆ-ի կողմից, որ կա բարձր պատրաստակամություն՝ անմիջապես ուսումնասիրելու իրականացումը: Այսպիսով, սա պարզապես թուղթ չէ: Կա պատրաստակամություն և քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար։ 

- Ինչպե՞ս եք զգում՝ լինելով այն կառավարության մաս, որը Ձեր երկրում իրականացնում է մեծ, պոտենցիալ հարստացնող փոփոխություն։ 

- Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը: Մենք ունենք հսկայական ներուժ նորարարության ոլորտում, և կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, որպեսզի Հայաստանը դառնա տնտեսապես այնքան զարգացած, որքան հնարավոր է։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան