Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ Օրեգոն նահանգի դաշնային դատարանը շաբաթ օրը ժամանակավորապես արգելափակել է Ազգային գվարդիայի 200 զինծառայողների տեղակայումը Պորտլենդում, հայտնում է NBC News-ը։

ԱՄՆ շրջանային դատավոր Կարին Իմերգուտը, որին նշանակել է նախագահ Դոնալդ Թրամփիը, արձակել է ժամանակավոր արգելանքի որոշում այն բանից հետո, երբ Օրեգոնը և Պորտլենդը դիմել են դատարան։ Որոշման ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, սակայն այն կարող է երկարաձգվել։

 

Իր որոշման մեջ Իմերգուտը գրել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը Կոնգրեսին իրավունք է տալիս զորքեր՝ «աշխարհազոր» հավաքել հիմնադիր փաստաթղթի օրենքները կատարելու, ապստամբությունը ճնշելու կամ ներխուժումը հետ մղելու համար։ Նա գրել է, որ Թրամփի փորձը՝ ֆեդերալիզացնել Ազգային գվարդիան՝ սահմանադրական լիազորությունների բացակայության պայմաններում, խաթարում է Օրեգոն նահանգի ինքնիշխան շահերը։

Հնդկաստանի քաղաքացի, Հարյանայի բնակիչ Վասիմ Աքրամի ձերբակալությունը բացահայտում է, թե ինչպես է Հնդկաստանում Պակիստանի բարձր հանձնաժողովի վիզային բաժինն, իբր, օգտագործվում լրտեսության համար, տեղեկացրել է Hindustan Times-ը։ 

Հարյանայի Փալվալ քաղաքի քաղաքացի Աքրամը ձերբակալվել է առաքելության պաշտոնյա Ջաֆարի, այսինքն՝ Մուզամաել Հուսեյնի հետ համագործակցելու մեղադրանքով, որը կաշառք էր պահանջել վիզաների գրասենյակի միջոցով եւ խոստացել էր վիզայի օգնություն՝ ծառայությունների դիմաց։

Պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ Վասիմը դիմել է վիզա ստանալու՝ Պակիստանի Կասուր քաղաքում գտնվող հարազատներին այցելելու համար։ Սկզբում նրան մերժել են, բայց ավելի ուշ՝ 20 000 ռուփի կաշառք տալուց հետո, վիզան տրամադրվել է։ Ուղեւորությունից վերադառնալուց հետո նա WhatsApp-ի միջոցով կապ է պահպանել պաշտոնյայի հետ՝ ստանալով SIM քարտեր, տվյալներ, երբեմն միանգամյա գաղտնաբառեր (OTP) եւ գումար փոխանցելու հրահանգներ՝ որպես խոստացված միջնորդավճար։ Աքրամը, իբր, տեղեկություններ է փոխանցել, այդ թվում՝ տեղեկություններ Հնդկաստանի բանակի զինծառայողների մասին։

Այս «Փալվալ մոդուլը» եզակի չէ. նմանատիպ դեպքերում՝ Մալերկոտլայում եւ Նուհում, արդեն բացահայտվել են Պակիստանի առաքելության վիզաների բաժնի հետ կապված գործողություններ։ 

Դրանցից մեկը «Սինդուր» գործողությունն էր, որի ընթացքում Դանիշ անունով հայտնի պաշտոնյան վիզաներ էր խոստանում եւ փոքր գումարներ էր վճարում տեղի բնակիչներին՝ գաղտնի կամ «զգայուն» տեղեկատվություն տրամադրելու համար։

Այս գործողություններում մեղադրվող երկու անձինք՝ Դանիշը եւ Ջաֆարը, Հնդկաստանի կառավարության կողմից հայտարարվել են անցանկալի անձ՝ նրանց գործողությունների մանրամասների հայտնի դառնալուց հետո։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է սույն թվականի օգոստոսի աշխատուժի վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ վիճակագրության, 2025թ. օգոստոսին 15 և ավելի տարեկան անձանց շրջանում գործազուրկների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է 168.000-ով և կազմել 3 միլիոն 44.000 մարդ։ Գործազրկության մակարդակը բարձրացել է 0.4 տոկոսային կետով՝ հասնելով 8.5 տոկոսի։ Տղամարդկանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 6.8%, իսկ կանանց շրջանում՝ 11.6%։

Օգոստոսին աշխատատեղով ապահովվածների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է 208.000-ով և կազմել 32 միլիոն 829.000 մարդ, իսկ զբաղվածության մակարդակը բարձրացել է 0,3 տոկոսային կետով՝ հասնելով 49.4 տոկոսի։ Տղամարդկանց շրջանում զբաղվածության մակարդակը կազմել է 66.6%, իսկ կանանց շրջանում՝ 32.6%։

Աշխատուժը օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել է 376.000-ով և կազմել 35 միլիոն 873.000 մարդ, իսկ աշխատուժին մասնակցության ցուցանիշը բարձրացել է 0․6 տոկոսային կետով՝ հասնելով 54.0 տոկոսի։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 71.5%, իսկ կանանց շրջանում՝ 36.9%։

15–24 տարիքային խմբի շրջանում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,8 տոկոսային կետով և կազմել 16,0%։ Այս տարիքային խմբում տղամարդկանց գործազրկության մակարդակը գնահատվել է 12.4%, իսկ կանանց դեպքում՝ 22.7%։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատվություն է կրում ԵՄ դեսպանը, քանի որ ԵՄ ներկայացուցիչները աջակցել են երկիրը ապակայունացնելու փորձերին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ 

«ԵՄ դեսպանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար. ԵՄ ներկայացուցիչներն աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։

Ցուցաբերե՛ք բարի կամք, դո՛ւրս եկեք, կիսվե՛ք և խստորեն դատապարտե՛ք Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցող ամեն ինչ։ Սա նրա անմիջական պատասխանատվությունն է, հաշվի առնելով, որ մենք տեսել և լսել ենք սահմանադրական կարգը տապալելու փորձը սատարող հայտարարություններ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը», – կոչ է արել Կոբախիձեն։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450.5 դրամ

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:

Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և 21 ոստիկան։ Եվս 30 մարդ բժշկական օգնություն է ստացել դեպքի վայրում, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն։ 

«Հոսպիտալացվածները տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։ Ոստիկաններից մեկը ծանր վիճակում է։ Վիրավորներից մի քանիսը բժշկական զննում են անցնում և մնում են բժշկական հսկողության տակ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ երեկ Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Միաժամանակ ցուցարարները դուրս են եկել փողոց։ Նրանք գրոհել են նախախագահական նստավայրի բակը։ Հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ հանրային քննարկման է ներկայացվել նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը, այսինքն' 65 տարին լրացած անձանց հնարավորություն տալ շարունակել աշխատել տվյալ օրենքների շրջանակում նախատեսված պաշտոններում։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից ընդգծում են, որ միայն տարիքը հիմք չի դիտարկվի պայմանագրի լուծման համար։

Առաջարկվող փոփոխություններով՝ տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ դա չպայմանավորելով միայն տարիքի հիմքով։

Փաթեթի ընդունման դեպքում փոփոխությունը կվերաբերի քաղաքացիական ծառայողներին, համայնքային ծառայողներին, ՊՈԱԿ-ների տնօրեններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին և այլն։

Միաժամանակ, առաջարկվում է հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձանց հնարավորություն տալ դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։

Գործող կարգավորումները ներառում են միայն գիտամանկավարժական գործունեության ոլորտը։

 Նախագծերի փաթեթը՝ հետևյալ հղմամբ։

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

2023 թվականի ապրիլին ԱԱԾ–ից Sputnik Արմենիային ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ–ն այլ մանրամասներ չի հաղորդում։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:

2022–ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Հաջորդ օրը Hetq.am–ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Դաշնության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հինգ քաղաքացու՝  իշխանությունը տապալելու կոչերի համար։

Թբիլիսիում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և իրավապահ մարմինների 21 աշխատակից, հաղորդում են Վրաստանի պետական մարմինները։

Հիշեցնենք՝ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային ցույցերով։  Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելիի պողոտան և հարակից Ազատության հրապարակը:

Վրաստանի 64 շրջաններում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 21-27-ը (2025թ․)։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
 
 Վանաձոր քաղաքում՝
 
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 24-26-ը,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին և 25-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին, 23-ին և 27-ին։
 
Ալավերդի քաղաքում՝
 
-Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 22-24-ը,
-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 22-24-ը և  27-ին,
-Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
 Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 23-ին,
 Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան