Live24
Օգոստոսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Աբաջյանի կեղծ պապիկի մասով պարզաբանեմ. ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր մարդկանցով, Դաշնակցությունն էլ միացել էր հեղափոխությանը, հետևաբար կարիք չկար ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 7–ին, ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարն էր, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր:

Բնականաբար ասեցի շատ լավ: Երբ որ պարզվեց, որ այդ պապիկը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել»,-հայտարարեց Ռուբինյանը:

Ինդոնեզացի տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է։ «Կինը» պարզապես ցանկացել է գողանալ «ամուսնու» ունեցվածքը։

AK կեղծանվամբ 26-ամյա ինդոնեզացին 2023 թվականին սոցցանցերում ծանոթացել է աղջկա՝ Ադինդա Կանզայի հետ։ Գրել է South China Morning Post-ը։ Դրանից հետո նրանք ժամադրվել են մեկ տարի։ Այս ամբողջ ընթացքում Կանզան նիկաբով է ժամադրության եկել՝ պնդելով, որ ինքը «արդար մուսուլման է»: 

2024 թվականի ապրիլին զույգը համեստ հարսանիք է արել փեսայի տանը։ Աղջիկն ասել է, որ իբր հարազատներ չունի, ուստի արարողությանն իր կողքին մարդ չի եղել։ Կանզան նաեւ 5 գրամ ոսկի է բերել որպես օժիտ։

12 օր անց AK-ն նկատել է, որ իր կինը հրաժարվում է շփվել ընտանիքի հետ, շարունակում է տանը նիկաբ կրել, ինչպես նաև խուսափել է մտերմությունից՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը: Հետո տղամարդը պարզել է, որ Կանսան հարազատներ ունի, իսկ նա Էշ անունով տղամարդ է։

Էշն ասել է, որ ցանկացել է ամուսնանալ ԱԿ-ի ունեցվածքը գողանալու համար։ Ոստիկանությունը նշել է, որ Էշը իսկապես նման է կնոջ, հատկապես, երբ դիմահարդարվում է, և հավելել, որ տղամարդն ունի «ցածր ձայն, որը շատ նման է կանացի ձայնին»:

Ձերբակալված «կնոջ» մեղադրանք է ներկայացվել խարդախության համար։ Ձախողված «կնոջը» սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում

Հուլիսի 8-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում, օդերևութաբանները կանխատեսում են, որ երեկոյան հարավարևմտյան քամին կուժեղանա մինչև 18-20 մ/վրկ։ Շաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Ինչպես հայտնում են Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը կեսօրին՝ +29+31։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+28,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+23,

Լոռի՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,

Տավուշ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+29,

Արարարատ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,

Արմավիր՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24:

Հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել։

Երեխան հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։

Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Հուլիսի 8-ից Պարոնյան – Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Որևէ զիջման Հայաստանի Հանրապետությանը չի գնացել և չի գնալու. մնացած մեկնաբանությունները կտամ, երբ որ հնարավորինս մանրամասն կծանոթանամ ձեր բերած հայտարարությանը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին» բայց ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրման մասնակցելու հարցում։

Հարցին՝ Հայաստանը տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքից որեւէ հետքայլ չի՞ անելու, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք և ես կարծում եմ, որ որևէ մեկը, որ նման կոչեր անի հետ կանգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից, ըստ էության նաև սահմանադրական կարգը, դրանով տապալել պետք է համապատասխան քրեաիրավական հետևանքներ ունենա»։

Սարքել սուտ - սեփական սուտը ուռճացնել - հղում անել սեփական ուռճացված ստին

Ահա թե ինչ է անում հակահայը` Էջմիածնի վրա իր պիղծ հարձակումը պլանավորելիս: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«1. ապացուցված է արդեն, որ քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները

ա. կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը

բ. քաոսը ստեղծվում է իրավապահների կողմից / տես գլխավոր դատախազի միջնորդագիրը/

գ. առկա են բազմաթիվ չհրապարակված նյութեր, որոնք հակադրվում են մոնտաժված ձայնագրություններին

դ. առկա են նյութեր, որոնք հերքում են հանցավոր արարքներ կատարելու ոչ միայն ցանկությունը, այլև հնարավորությունը, սակայն թաքցվել են գլխավոր դատախազի կողմից և չեն հրապարակվել Արթուր Սարգսյանի դեմ միջնորդագրում:

2. իրավապահների կեղծիքները հեշտացնելու նպատակով մեղադրանքները ուռճացվում են տարբեր օղակների քարոզիչների կողմից, օրինակ ազգային ժողովում կամ եթերներում հայտարարում են ավտոբուսներ հրկիզելու կամ մարդկանց սպանելու մասին, սակայն այդպիսի տվյալ չկա ոչ կեղծ մեղադրանքում, ոչ էլ ասվել է որևէ իրավապահի կողմից:

3. իրենց երևակայած ահաբեկչական սցենարը փչելով` փորձում են սլաքներն ուղղել բոլոր հակառակորդների դեմ` եթե դուք չեք ընդունում մեր կեղծիքը, ուրեմն դուք էլ եք ահաբեկիչ:

4. առաջնային թիրախը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին է: Այսօր հակահայը նաև սա ազդարարեց: Իրավապահներին հորդորում եմ չփորձել պաշտպանվել այս կեղծիքներով, դրանք չափազանց ակնհայտ են: Վահարանը գրոհած յուրաքանչյուրիդ դեմքը ֆիքսվելու է և տրվի հանրությանը:

Հ. գ. Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ: Մոտ օրերին դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը»,- գրել է նա:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.

«Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել սրբազանի պաշտպանների թիմը:

«Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ն արդեն մոտ 1,5 ամիս չի կարողանում պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանն այն մասին, թե արդյոք Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից պարզաբանում խնդրել են երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ։

2025 թվականին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Հայաստանը երկու անգամ օկուպանտ էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբր Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։ Այդ հայտարարություններին Երևանի պաշտոնական (առնվազն հրապարակային) արձագանք չէր հետևել։

Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` արդյոք Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ճշտել են, թե Կալինյակի (որը Ֆիցոյի կուսակիցն է) հայտարարությունը նրա անձնական կարծի՞քն է, թե՞ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը:

Բացի այդ, հարցրել էինք նաև, թե այցի ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Սլովակիայի (ու Չեխիայի) կողմից Ադրբեջանին զենքի (մասնավորապես՝ DITA հաուբիցների) վաճառքի հարցը։

Չեխ-սլովակյան տեխնիկայի առաջին մատակարարումների մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։

Սակայն բաց աղբյուրներում հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին մատակարարումները շարունակվում են։

Նշենք, որ Չեխիան և Սլովակիան Ադրբեջանին զենք էին մատակարարում նաև 2020 թվականի պատերազմից առաջ՝ չնայած պաշտոնական հերքմանը։ Այն ժամանակ DANA ինքնագնացները Բաքվին մատակարարվում էին Իսրայելի տարածքով։

Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը կհրապարակվի ստանալուն պես։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում էր մայիսի վերջին։ Նա մասնակցում էր «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովին։ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ֆիցոն առաջարկել է համագործակցություն հաստատել, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Շառլ Ազնավուրի արձանն այս շաբաթ պատրաստ կլինի, ձուլվել է Գյումրիում։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

«Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին, Ազնավուրի հրապարակում»,- նշել է նա:

«Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։ Նախկինում քաղաքապետարանը նման աշխատանքներում հիմնականում ավելի շատ ընդունել է նվեր, բայց, կարծում եմ, սա այն դեպքերից է, երբ ճիշտը հենց քաղաքապետարանի նախաձեռնությունն է։

Ընտրությունը կատարել ենք «Ազնավուր» հիմնադրամի ու Նիկոլյայի հետ միասին՝ հանձնաժողովով, թե ինչ արձան պետք է տեղադրվի»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ֆոտո

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

Ֆրանսիայի և Բրազիլիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի հարցը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման արարողությունը

Թրամփը պահանջել է Դաշնային պահուստային համակարգի կառավարչի հրաժարականը

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Հռոմի պապը կայցելի Լիբանան

Աննա Հակոբյանը իր «Կրթվելը նորաձև է» ծրագիրը ներկայացրել է դատապարտյալներին

«ՀԷՑ»-ից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

Մեկ միլիոն մեկ շաբաթում. որքա՞ն է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուի սուպերզբոսանավի խոհարարը

Բելառուսն Իրանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ

Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել

Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են Նորդուզի անցակետ