Live24
Օգոստոսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին 2023 թվականին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, հուլիսի 7-ից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ հաղորդագրությունը ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով, շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։

Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում. այս դեպքում անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։

Բրազիլիայում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Հուլիսի 6-ին միավորման երկրների ներկայացուցիչները քննարկել են միջազգային անվտանգությանը և համաշխարհային տնտեսության հարցերը, հուլիսի 7-ին օրակարգը ներառում է հումանիտար հարցեր: Այդ մասին  տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ Բրազիլիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության՝ պատվիրակությունները կքննարկեն շրջակա միջավայրի պաշտպանության և առողջապահության ոլորտում փոխգործակցության հարցերը: Բրազիլիայի ղեկավարությունը նաև մտադիր է բարձրացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովին (COP-30) խմբի երկրների նախապատրաստման և մասնակցության հարցերը. COP-30-ը տեղի կունենա 2025 թվականին Բրազիլիայում:

Գագաթնաժողովի ավարտից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն կմնան Բրազիլիայում: Հուլիսի 8-ին և 9-ին համապատասխանաբար կսկսվի Բրազիլիա նրանց պետական ​​այցերի ծրագիրը: 

BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին։ 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան ասոցիացիայի լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի հունվարի 6-ին որպես լիիրավ անդամ BRICS-ին է միացել Ինդոնեզիան։

Իրանը հաջողությամբ հարվածել է Իսրայելի հինգ ռազմաբազաներին և ենթակառուցվածքների 40 օբյեկտներին: Այս մասին հայտնում է Military Watch Magazine-ը՝ վկայակոչելով Օրեգոնի արբանյակային տվյալների վերլուծությունը։

Ըստ տվյալների՝ խոցված թիրախների ցանկում են Հայֆայի նավահանգիստը և նավթավերամշակման գործարանը, Բեն Գուրիոն օդանավակայանը, Վեյցմանի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը, Բեն Գուրիոնի համալսարանը, Rafael պաշտպանական ընկերության կենտրոնակայանը, Թել Ավիվում Միջուկային հետազոտությունների իսրայելական կենտրոնը, ինչպես նաև Կիրյաթ-Գաթ քաղաքի արդյունաբերական օբյեկտները:

Հարձակման ենթարկված ռազմական օբյեկտները ներառում էին Պենտագոնի իսրայելական համարժեքը՝ Կիրյաթը, Իսրայելի ՊՆ շենքերը, «Մոսադ» հետախուզության կենտրոնակայանը, ԳԹԿ ավիաբազաները և Նևատիմը, որտեղ տեղակայված են F-16 և F-35 կործանիչները: Օբյեկտներին հասցված վնասի չափը հայտնի չէ։ 

Ռուսները հարձակվում են ուկրաինական ճակատի տարբեր ուղղություններով։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի տարածքում իրականացրել են մեկ հրթիռային և 61 օդային հարված՝ օգտագործելով 1275 կամիկաձե անօդաչու թռչող սարք և հրետակոծել ավելի քան 4000 անգամ։

Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

Տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ Սևերո-Սլոբոժանսկիում, Կուրսկում, Յուժնո-Սլոբոժանսկիում, Կուպյանսկիում, Լիմանսկիում, Սևերսկիում, Տորեցկիում, Պոկրովսկիում, Նովոպավլովսկիում և Գուլյայ-Պոլյեում, գրանցվել է 149 մարտական ​​բախում:

ՌԴ տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, որին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել էր պաշտոնից, ատրճանակից արձակած կրակոցով ինքնասպան է եղել Օդինցովոյում գտնվող իր տանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։

Ռոման Ստարովոյտի ինքնասպանության նախնական պատճառը հնարավոր քրեական գործն է։

112–ի տեղեկություններով՝ պաշտոնյայի դեմ ցուցմունք է տվել Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը, որը վերջերս ձերբակալվել էր տարածաշրջանում ամրաշինական կառույցների շինարարության ժամանակ խոշոր յուրացումների համար:

Ըստ Mash-ի`Ստարովոյտն ինքնասպանություն է գործել այն զենքով, որը 2023 թվականին պարգև է ստացել ՆԳՆ ղեկավարությունից։

Հիշեցնենք` Ստարովոյտը տրանսպորտի նախարարի պարտականություններից ազատվել է այսօր` հուլիսի 7-ին: Նրա հնարավոր հրաժարականի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Նիկիտինը։

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ՝ կողմ - 59, դեմ - 0  ձայներով զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ վերոնշյալ երկու պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է  Shamshyan. com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

«Սեփական հայրենիքից բռնի կերպով օտարված ապրելը սպառնում է մի ամբողջ ժողովրդի էթնիկ շարունակականությանը։ Այս վտանգավոր գործընթացը պետք է դիտարկվի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության համատեքստում ՝ նպատակ ունենալով ֆիզիկապես բնաջնջումից զատ խափանել հայ ժողովրդի ինքնությունը, կասեցնել վերստեղծումը»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ, որը տարածվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման օրվա առիթով։ 

Այսօր՝ հուլիսի 7-ին, լրանում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման 102-րդ տարին։ 1923 թ. հուլիսի 7-ին է կազմավորվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)՝ Ադրբեջանական Խորհուրդների Կենտրոնական Գործադիր Կոմիտեի դեկրետով։ ԼՂԻՄ-ի ինքնավար մարզի կառավարման մարմիններն էին մարզային գործադիր կոմիտեն և տեղական խորհուրդները։ Դեկրետը սահմանում էր, որ մինչև մարզային գործադիր կոմիտեի կազմումը պետք է ստեղծվի ժամանակավոր կոմիտե, որի պարտականություն էր երկու ամսվա ընթացքում խորհուրդների համագումար հրավիրելը՝ մշտական գործադիր մարմին ընդունելու նպատակով։ 

Համաձայն որոշման՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կանոնադրությունը մշակելու, ինչպես նաև մարզին վարչական միավորումներ տալու և ինքնավար մարզի սահմանները որոշելու համար պետք է ստեղծվեր հանձնաժողով, որը պարտավորվում էր իր գործառույթները կատարել մինչև 1923 թ․ օգոստոսի 15-ը։ Հարկ է նշել, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդստանի և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչները։ 

«Խիստ կարևոր է ընդգծել, որ ԼՂԻՄ կազմավորման դեկրետում հստակ մատնանշված էր, որ բոլոր արոտատեղիները, անտառները, այգիները, հողի ու ջրի փաստացի տիրապետումը պահպանվում էր տերերի (այսինքն՝ հայ ժողովրդի) կողմից։ 

Կոմիտեի որոշումը ստորագրել է Ադրկենտգործկոմի նախագահի տեղակալ՝ Մ. Բ. Կասումովը։

Հարկ է ընդգծել, որ դեկրետով ամբողջ Լեռնային Ղարաբաղին մարզային ինքնավարություն չտրվեց․ ինքնավարությունը ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի միայն մի հատվածի վրա։ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ առանձնացնելու և նրա տարածքն ու վարչական սահմանները որոշելու աշխատանքներին զուգահեռ ընթանում էին նաև ԼՂԻՄ-ի Սահմանադրության ստեղծման աշխատանքները։ Սահմանադրության նախագիծը հաստատվեց Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի՝ 1924 թ․ հուլիսի 3-ի նիստում։ 

Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Շրջանի Սահմանադրությունը հանդիսացավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում նշված էին մարզի տարածքը և բնակավայրերը։ Սակայն, հետագա տարիներին, Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար բարձրացված սահմանային նոր ու արհեստածին խնդիրների քողի ներքո ինչպես բուն ԼՂԻՄ-ից (Վերին Խաչեն-Քարվաճառը, Գյուլիստանի հյուսիսային մասը՝ Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Դիզակի մի մասը՝ Ջաբրայիլը), այնպես էլ Հյուսիսային Արցախի և Գարդմանի հայաբնակ շրջաններից նորանոր տարածքներ էին օտարվում և բռնյուրացված գյուղերը կցվում հարևան շրջաններին։ 

ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ․ հուլիսի 5-ի որոշման տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տարածքը պետք է կազմեր շուրջ 8000 քառ․ կմ։ Սակայն, ի խախտումն այդ որոշման, ԼՂԻՄ-ը 1923-1924 թթ կազմավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մի մասում՝ մոտ 50000 քառ․ կմ տարածքով։ Հետագա տարիներին Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ-ից տարանջատեցին շուրջ 600 քառ․ կմ ևս՝ մարզին թողնելով ընդամենը 4400 քառ․ կմ տարածք։ 

Հարկ է նշել, որ թեև տարածքային զգալի կորուստներին՝ ԼՂԻՄ-ի ինքնավարության կարգավիճակի շնորհիվ խորհրդային տարիներին հայ ժողովրդին հաջողվեց դիմակայել Ադրբեջանի սադրանքներին և ազգային խտրականության քաղաքականությանը։ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվեց, բայց ինքնավարությունն էլ մնաց թղթի վրա․հայերին ուղղակիորեն դուրս էին մղում ինքնավար կոչվող մարզից, ինքնավար՝ հենց Խորհրդային Միության սահմանադրությամբ, որը պետք է ենթադրեր հենց հայերի ինքնավարություն։ 

Բայց, արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման օրինական պահանջներին, իրենց գոյությունն ու տարածաշրջանի բուն քրիստոնեական անցյալը պահպանելու պայքարին ի պատասխան, Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար իրականացրել են հայության դեմ ուղղված բռնաճնշումներ՝ ներառյալ զանգվածային ջարդեր Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, Հյուսիսային Արցախի գյուղերում և այլն։ 

Այս համատեքստում, պատմական փաստերն ապացուցում են, որ Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը հետևողականորեն ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի կողմից։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման, սեփական հայրենիքում՝ անվտանգ, արժանապատիվ և անկախ ապրելու հիմնարար իրավունքը, ինչպես նաև պահպանելու նրանց ինքնությունն ու օրինական տեղը տարածաշրջանի պատմական, մշակութային և քաղաքակրթական հարթություններում։ 

Սեփական հայրենիքից բռնի կերպով օտարված ապրելը սպառնում է մի ամբողջ ժողովրդի էթնիկ շարունակականությանը։ Այս վտանգավոր գործընթացը պետք է դիտարկվի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության համատեքստում ՝ նպատակ ունենալով ֆիզիկապես բնաջնջումից զատ խափանել հայ ժողովրդի ինքնությունը, կասեցնել վերստեղծումը։ 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը նպաստել բռնի տեղահանված հայ բնակչության կամավոր, արժանապատիվ և անվտանգ վերադարձին, ներառյալ միջազգային երաշխիքների ստեղծումը՝ տեղում նրանց իրավունքների լիարժեք իրացման համար»,- նշված է հայտարարության մեջ։

 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊԿ) գործադիր խորհրդի նիստին, ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ 

«Այսօր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին։ Օրակարգի հիմնական հարցը այս կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունն է, որը միավորում է ավելի քան 60 երկրների արտակարգ ծառայություններ և մարդասիրական օգնություն է ցուցաբերում ամբողջ աշխարհում», - հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նախատեսվում է, որ ռուս նախարարը Բաքվում երկկողմ հանդիպումներ կանցկացնի այլ երկրների գործընկերների հետ։

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը միջազգային ասպարեզում առաջատար դիրք է զբաղեցնում արտակարգ իրավիճակներից տուժած երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում։ Մենք մեր ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում միշտ հետևում ենք բացության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին», - նախարարի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Ֆոտո

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

Ֆրանսիայի և Բրազիլիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի հարցը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման արարողությունը

Թրամփը պահանջել է Դաշնային պահուստային համակարգի կառավարչի հրաժարականը

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Հռոմի պապը կայցելի Լիբանան

Աննա Հակոբյանը իր «Կրթվելը նորաձև է» ծրագիրը ներկայացրել է դատապարտյալներին

«ՀԷՑ»-ից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

Մեկ միլիոն մեկ շաբաթում. որքա՞ն է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուի սուպերզբոսանավի խոհարարը

Բելառուսն Իրանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ

Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել

Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են Նորդուզի անցակետ