Live24
Օգոստոսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,–ասված է հայտարարությունում։

Ազգային ժողովը այսօր՝ հուլիսի 7–ին, շարունակում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնմությամբ մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքը։ 

Արտահերթ նստաշրջանի օրակարգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից զրկելու և կալամավորելու հարցը։

Օրակարգում է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրեկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։

Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկա։

Ուրբաթ կայացած նիստում արդեն իսկ քննարկվել են Սեյրան Օհանյանին վերաբերող հարցը։ Այսօր խորհրդարանը կշարունակի քննարկել Արծվիկ Մինասյանի վերաբերյալ հարցը, ապա նաեւ Արթուր Սարգսյանի հարցը։

Մբապեի ռեկորդը

Հուլիսի 07, 2025

Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիային» խփած գոլի շնորհիվ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Արքայական ակումբի ռեկորդ է սահմանել։

Նա «Ռեալի» պատմության մեջ առաջին խաղացողն է, որը կարողանում է մեկ մրցաշրջանի ընթացքում 7 տարբեր մրցաշարերում գոլ խփել, հաղորդում է Stats Foot-ը։

Մբապեն 44 գոլ է խփել 58 խաղում։ Նա 31 անգամ աչքի է ընկել Լա Լիգայում, 7 անգամ՝ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 1-ական գոլ էլ խփել է Իսպանիայի Սուպերգավաթի, Եվրոպայի Սուպերգավաթի, Միջմայրցամաքային գավաթի խաղերում եւ աշխարհի ակումբային առաջնությունում։

ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում «Ռեալը» «Բորուսիային» հաղթել էր 3:2 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հետ։

Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,-գրել է նա։

Չինաստանը հուլիսի 6-ին կսահմանի պատասխան միջոցներ՝ սահմանափակելով Եվրամիության ընկերություններից որոշակի բժշկական արտադրանքի պետական ​​գնումները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Չինաստանի ֆինանսների նախարարությանը։

Սահմանափակումները կկիրառվեն, եթե գնման գինը գերազանցի 45 միլիոն յուանը (մոտ 6.3 միլիոն դոլար)։ Միևնույն ժամանակ, նոր միջոցառումները չեն տարածվի Չինաստանում եվրոպական ներդրումներ ունեցող ընկերությունների կողմից արտադրված արտադրանքի վրա, պարզաբանել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Պեկինը նման քայլեր ձեռնարկեց այն բանից հետո, երբ ԵՄ-ն հայտարարեց չինական բժշկական սարքավորումների արտադրողների մուտքը 5 միլիոն եվրոյից (5.7 միլիոն դոլար) ավելի արժողությամբ պետական ​​գնումներին սահմանափակելու ծրագրերի մասին։ Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով, սա կազդի այս ոլորտում պետական ​​ծախսերի մոտ 60%-ի՝ մոտ 150 միլիարդ եվրոյի վրա։ Բացի այդ, հաջողված առաջարկներ ներկայացնելիս եվրոպական իշխանությունները ցանկանում են սահմանափակել Չինաստանից բաղադրիչների բաժինը մինչև առավելագույնը 50%։

Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ չինական բժշկական ապրանքների արտահանումը ԵՄ ավելի քան կրկնապատկվել է 2015-2023 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Նոր սահմանափակումները Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային լարվածության աճի ևս մեկ նշան են։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Պեկինը պլանավորում է կրճատել ԵՄ առաջնորդների հետ նախատեսված երկօրյա գագաթնաժողովը մինչև մեկ օր։ Չինաստանը նաև հայտարարեց եվրոպական կոնյակի վրա հակադեմպինգային տուրքերի մասին՝ բացառությամբ խոշոր կոնյակ արտադրողների, որոնք համաձայնել են նվազագույն գների մակարդակին։ Այս քայլերը հաջորդում են ԵՄ-ի կողմից չինական էլեկտրական մեքենաների վրա մինչև 45% սակագներ սահմանելու որոշմանը։

Եվրոպական երկրները բազմիցս քննադատել են Չինաստանին մետաղագործության նման ոլորտներում գերարտադրության, անարդար սուբսիդիաների և օտարերկրյա ընկերությունների մուտքը իր ներքին շուկա սահմանափակելու համար։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ BRICS դաշինքի «հակաամերիկյան քաղաքականությունը» աջակցող երկրները կբախվեն լրացուցիչ 10% մաքսատուրքի։

«Ցանկացած երկիր, որը կաջակցի BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի ԼՐԱՑՈՒՑԻՉ 10% մաքսատուրքի։ Այս կանոնից բացառություններ չեն լինի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - գրել է Թրամփը իր Truth Social էջում։

ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել BRICS-ի «հակաամերիկյան քաղաքականություն» ասելով։

BRICS խումբը սկզբում ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը. առաջնորդները առաջին անգամ հանդիպել են 2009 թվականին։ Հարավային Աֆրիկան ​​ավելի ուշ միացել է դաշինքին, իսկ անցյալ տարի՝ Եգիպտոսը, Եթովպիան, Ինդոնեզիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները։

Ռոյթերսը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, հաղորդում է, որ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենի երեք նավահանգիստներում՝ Հոդեյդա, Ռաս Իսա և Սալիֆ, ինչպես նաև Ռաս Քանթիբ էլեկտրակայանում հուսիների թիրախներին։ Սա Իսրայելի առաջին հարձակումն է Եմենի տարածքում գրեթե մեկ ամսվա ընթացքում։

Իսրայելական զինվորականները պնդում են, որ հարվածները պատասխան էին Իսրայելի վրա հուսիների բազմիցս հարձակումներին։

Հարվածներից մի քանի ժամ անց իսրայելական զինվորականները հայտարարեցին Եմենից երկու հրթիռ արձակելու մասին. փորձեր են արվել դրանք որսալու, սակայն վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել։ Իսրայելական շտապօգնության ծառայությունը հայտարարել է, որ Եմենից հրթիռների արձակումից հետո որևէ հաղորդագրություն չի ստացել հարվածների կամ զոհերի մասին։

Բացի այդ, իսրայելական բանակը հարձակվել է Ռաս Իսա նավահանգստում գտնվող Galaxy Leader նավի վրա։ Այս նավը հուսիթների կողմից գրավվել է դեռևս 2023 թվականի վերջին։ Զինվորականների խոսքով՝ զինյալները նավի վրա տեղադրել են ռադարային համակարգ և այն օգտագործում են միջազգային ջրերում նավերին հետևելու համար։

Հուսիների բանակի խոսնակը հայտնել է, որ Եմենի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի հարձակումները մեծ թվով ինքնաշեն զենիթային հրթիռներով: Տեղի բնակիչները «Ռոյթերս»-ին հայտնել են, որ Հոդեյդա նավահանգստային քաղաքի վրա հարվածները շարքից հանել են քաղաքի գլխավոր էլեկտրակայանը՝ քաղաքը թողնելով առանց էլեկտրաէներգիայի: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հուսիների «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Հոդեյդայի վրա հարվածները սկսվել են այն բանից կարճ ժամանակ անց, երբ իսրայելական բանակը կոչ է արել բնակիչներին լքել Եմենի երեք նավահանգիստների շրջակայքը:

Ներկայիս GR Supra-ն շուտով «թոշակի կանցնի». նախորդ տարի թարմացված կուպեի արտադրությունը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Հաջորդ սերնդի մշակումն արդեն պաշտոնապես հաստատված է։ Եվ, ինչպես գրում է ճապոնական Best Car Web պարբերականը, սպորտքարը կարող է ստանալ ոչ միայն Toyota-ի տարբերանշանը։ Ինսայդերները պնդում են, որ միաժամանակ կհայտնվի Lexus-ի «երկվորյակը», որը կդառնա արտադրությունից հանված RC-ի իրավահաջորդը և կփոխարինի հնացող LC-ին։

Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, Lexus-ի գամմայում կհայտնվի ցածր նստեցվածքով և 2+2 դասավորությամբ սրահով թարմ «երկդռնանի» մեքենա, հայտնում է Мотор.ру-ն։ Toyota-ի անալոգից այն կտարբերվի արտաքին որոշ գծերով. հնարավոր է՝ Lexus-ը որոշ գաղափարներ փոխառի 2021 թվականին ցուցադրված Electrified Sport Concept կոնցեպտուալ սպորտքարից։ Կարելի է ակնկալել Lexus-ին վայել ավելի շքեղ «լցոնում» և, համապատասխանաբար, ավելի բարձր գին։

Իսկ «տեխնիկական» առումով երկու սպորտքարերը գրեթե նույնական կլինեն։ Toyota-ն առայժմ չի բացահայտում հաջորդ GR Supra-ի գաղտնիքները, սակայն BMW-ի հարթակը պետք է անցյալում մնա։ Ճապոնացիներն այսուհետ կհենվեն սեփական ուժերի վրա. կուպեն կստանա 400 ձիաուժ հզորությամբ (500 Նմ ոլորող մոմենտ) նոր երկու լիտրանոց «տուրբոքառյակ»՝ էլեկտրական «հավելումով»։

Նոր սերնդում մեխանիկական փոխանցատուփ, հավանաբար, չի լինի բնապահպանական նկատառումներով. ճապոնացիները կառաջարկեն ութ կամ ինը աստիճանով դասական ավտոմատ փոխանցատուփ։

Նոր «Սուպրայի» հայտնվելու ժամկետներ ևս չկան։ Փորձագետները կարծում են, որ դեբյուտը տեղի կունենա 2026 կամ 2027 թվականին։ Հավանաբար, Lexus-ի կուպեն կթողարկվի դրանից քիչ անց։

 

Մայիսին Հայաստանում մեկ կիլոգրամ տավարի միսն արժեր մոտ 9,4 դոլար, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Ղազախստանում գինը կազմել է 5,9 դոլար, Բելառուսում՝ 4,23 դոլար, Ռուսաստանում՝ 7,63 դոլար, Ղրղզստանում՝ 7,55 դոլար։ 

Իսկ հավի մսի մեկ կիլոգրամը մայիսին Հայաստանում արժեր 4,9 դոլար, Ղրղզստանում՝ 4,15 դոլար, Ռուսաստանում՝ 2,59 դոլար, իսկ Ղազախստանում և Բելառուսում՝ 2,9-ական դոլար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեր վերջին զրույցը լավագույններից էր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում համատեղ աշխատանքների լայնածավալ աճի վերաբերյալ։

«Ուկրաինան այս տարի կստանա հարյուր հազարավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ որսացող սարքեր, իսկ հաջորդ տարի՝ նույնիսկ ավելի շատ»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան Դանիայում սկսում է զենքի համատեղ արտադրություն։ Նա հայտարարել է Դանիայի հետ համաձայնագրի մասին, որը վերաբերում է անօդաչու թռչող սարքերին և այլ տեսակի զենքերին։

Ֆոտո

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ․ Լավրով

Իրանը համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին․ Լուկաշենկո

ՌԴ-ում առաջին անգամ կինը միջուկային սառցահատի կապիտան է նշանակվել

Ով է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի «սրտի» թեկնածուն. «Ժողովուրդ»

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

Ֆրանսիայի և Բրազիլիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի հարցը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման արարողությունը

Թրամփը պահանջել է Դաշնային պահուստային համակարգի կառավարչի հրաժարականը

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Հռոմի պապը կայցելի Լիբանան

Աննա Հակոբյանը իր «Կրթվելը նորաձև է» ծրագիրը ներկայացրել է դատապարտյալներին

«ՀԷՑ»-ից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

Մեկ միլիոն մեկ շաբաթում. որքա՞ն է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուի սուպերզբոսանավի խոհարարը

Բելառուսն Իրանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը