Ականջներիդ օ՛ղ արեք, ՀՀ-ում ոչ մեկ չի կարա հեղաշրջում անի, ձեր խոսակցությունները խայտառակություն են.
Տեսանյութ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով։
Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։
Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին՝ միայն ձախ ուղղությամբ։
Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլի իր պատրաստակամության մասին։ Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմի պատասխանին», - բացատրել է նախարարը։
Քննիչները ժամանել են մեր բնակարան, խուզարկություն են իրականացնում, այս ամեն ինչին սպասում էինք, դեռ մի քիչ էլ ուշացան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:
«Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»,- ասաց Կարապետյանը:
Նրա ձեռքին գիրք կար, երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գիրք է, նա ասաց՝ վերցրել է, որ կարդա այնտեղ և որ արդեն պատրաստվել է ձերբակալվելուն:
«Գիտեի, պարզ է, իրենց բոլոր քայլերը պարզ են ու ընդունելի են, թող անեն այդ քայլերը, տեսնեն՝ իրենց հաջողությո՞ւն է բերելու, թե՝ չէ»,- ասաց նա:
Նա նշեց, որ հավաքի հետ է կապված իրեն ձերբակալելու որոշումը: «Մի բան պետք է լինի, իրենք մի բան պետք է գտնեին, գտել են»,- ասաց նա:
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանքի տանելու` դատախազության միջորդագիրը:
Պատասխան ելույթով հանդես եկավ պատգամավոր Արթուր Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է:
«Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխլիությունից զրկելն էլ կա: Ես որոշել եմ, որ այս ժամանակը որ պետք է անցկացնեմ այստեղ, կգնամ իմ 4 անչափահաս երեխաների հետ կանցկացնեմ, տիկնոջս հետ կգնամ մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Սարգսյանին: Վիճաբանություն սկսվեց: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին:
Դուրս գնալիս Արթուր Սարգսյանը ՔՊ-ական պատգամավորներին ասաց. «Նամուս թասիբ չունեք»: Այս արտահայտությունից սկսվեց վիճաբանությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել կից գրառումով՝ անհայտ անձինք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա:
Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևը:
«Ի վերջո, պատերազմն ավարտվել է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր»,- նշել է նա:
«Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ալիքը։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք բացարձակապես բացահայտ, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Հիմնական փաստն այն է, որ ռազմական բախման տարրերը մնում են բացարձակապես օրակարգից դուրս։ Այո, մեր միջև վեճ կա։ Բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն բացարձակապես նորմալ են։ Ի վերջո, մենք դա տեսնում ենք ԵՄ որոշ անդամ պետությունների միջև։ Բայց մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն վեճերը լուծելու համար։ Եվ մեզ հաջողվել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել վեճի։ Կարծում եմ՝ սա լավ նշան է», -ասել է Հիքմեթ Հաջիևը։
Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,-գրել է նա։
ՀՀ Քննչական կոմիտեն մեկնաբանել է ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում եւ ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը առավոտից իրականացվող խուզարկությունները։
ՔԿ–ից հայտնեցին հետևյալը. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։
Ավելի վաղ իրավապահներն առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։
ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։