Live24
Մայիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 398․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.69 դրամ:

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կոչ է արել Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։

Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü հեռուստաալիքը կիրակի օրը։ Սակայն երկրորդ` ահաբեկչության գործով հետաքննության շրջանակում ձերբակալելու հարցումը մերժվել է, գրում է Star թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Իմամօղլուի հետ միասին ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, գործում ներգրավված է ավելի քան 90 մարդ:

Ըստ Halk TV-ի՝ Իմամօղլուն կարող է բողոքարկել ձերբակալության որոշումը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունն իր հերթին մտադիր է բողոքարկել դատարանի կողմից ահաբեկչության գործով Իմամօղլուին կալանավորելու միջնորդության մերժումը, գրում է Sabah թերթը։ Միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական որոշում կայացնել:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ժամանակավորապես դադարեցվել է քաղաքապետի պարտականությունները։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում սկսել են քննարկել Ուկրաինայում հրադադարի ռեժիմի մանրամասները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ով Կիևի պատվիրակության կազմում է։

«Մենք սկսել ենք հանդիպում ամերիկյան թիմի հետ Էր Ռիադում։ Օրակարգում առաջարկներ են էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ: Այսօր մենք լուծում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցեր. մեր պատվիրակության կազմում են էներգետիկ փորձագետներ, ինչպես նաև ռազմածովային և օդային ուժերի ներկայացուցիչներ»,- գրել է նա X-ի իր էջում։

Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի։ Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը Azertac-ին տված հարցազրույցում։

«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը։ Կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները: Թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում և քննարկում են Երևանի հետ կապված ցանկացած քայլ», – ասել է նա։

Նա հիշեցրել է թուրքական իշխանությունների բազմիցս արված հայտարարությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ․

«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին»։

Այսօր՝ մարտի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ Սպիտակի բժիշկները պայքարում էին վիրավորների կայքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորներից մեկը Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վարուժան Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվելիս է եղել ծանր վիճակում, իսկ մյուսը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ։

Այս պահին Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք վնասվածքները ստացել և արդյոք 2-ը կապ ունեն նույն դեպքի հետ, թե առանձին դեպքեր են, ինչպես նաև օպերատիվ ճանապարհներով փորձում են պարզել հանցագործության վայրը։

Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Ստամբուլի քաղաքապետարանների երկու այլ ղեկավարների։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդման մեջ։

«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման, կաշառք ստանալու և մրցութային ընթացակարգերը խախտելու մեղադրանքով։ Սահմանադրության 127-րդ հոդվածի և «Քաղաքապետարանների մասին» օրենքի 47-րդ հոդվածների համաձայն, ՆԳՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է նրա պարտականությունների կատարումը»,- ասված է փաստաթղթում։

Ժամանակավորապես հեռացվել են նաև Ստամբուլի Բեյլիքդուզուի քաղաքապետարանի ղեկավար Մեհմեթ Մուրադ Չալըքը և Շիշլիի շրջանի ղեկավար Էմրահ Շահանը։ Նրանք նույնպես ձերբակալվել են Իմամօղլուի դեմ գործի շրջանակում։

Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի դատարանը պաշտոնապես ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին և մինչև դատավարության ավարտը դատապարտել կալանքի։

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության կապակցությամբ ։

«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի հարցով։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- իր մաղթանքում նշել է պապը։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի հրաժարվի գահից, ընդհակառակը, ծանր հիվանդությունից հետո նա կսկսի գործունեության նոր փուլ և կարող է զարմացնել բոլորին: Ինչպես տեղեկացնում է  «TASS»-ը, այդ մասին հայտարարել է պոնտիֆիկոսի մերձավոր, արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։

«Սկսվում է նոր փուլ, Ֆրանցիսկոսը անակնկալների մարդ է։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ նա կարող էր հրաժարվել պապական գահից: Դա հաստատ այդպես չէ», – ասել է կարդինալը:

Նա հայտնել է նաև, որ հնարավորություն է ունեցել շփվելու պոնտիֆիկոսի հետ, ով փետրվարի 14-ից թոքաբորբով հիվանդանոցում է։ Կարդինալի խոսքով՝ Պապն իրեն ֆիզիկապես լավ է զգում, սակայն դեռ դժվարությամբ է խոսում։

«Այժմ անհրաժեշտ է երկար վերականգնում, քանի որ երկարատև ինտենսիվ թթվածնի մատակարարումից հետո կոկորդը չորացել է, և նա պետք է նորից սովորի խոսել»,- նշել է առաջնորդ սրբազանը։

Ինչպես հաղորդվում է, 88-ամյա Պապի վիճակն աստիճանաբար բարելավվում է։ Գիշերը նա այլևս չի օգտվում արհեստական շնչառության ապարատից: Պապը շնչառական և շարժողական ֆիզիոթերապիա է անցնում։ Թե երբ կարող է նա դուրս գրվել, չի նշվում։ Հարցականի տակ են նրա մասնակցությամբ բոլոր Զատկի եւ նախազատկական ծեսերը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի:

Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար:

Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:

Ֆոտո

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ համագործակցել ապագա խաղաղության պայմանագրի հուշագրի շուրջ․ Պուտին

Մարմարիկցի 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները փրկարար ծառայության կինոլոգները շարունակում են գյուղին հարակից անտառում

Արհեստական բանականության միջոցով աղմկահարույց սպшնություններ են բացահայտվել․ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ

Հնդիկ ոսկերիչները մտադիր են դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը

Պուտինը Սոչիից հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Կկայանա Միրզոյան-Լավրով հանդիպում

ԱՄՆ փոխնախագահը չեղարկել է այցն Իսրայել՝ Գազայում ռազմական ինտենսիվ գործողությունների պատճառով

Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է

«Հնդկաստանը շուտով կարող է փոխարինել ՌԴ-ին՝ որպես Հայաստան զենքի ամենամեծ մատակարար». #DNAIndia

Անընդունելի է 21-րդ դարում նման բան տեսնել. Կիպրոսի ԱԺ խոսնակը` հայ գերիների մասին

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը սկանդալից հետո ազատվել է աշխատանքից

Միգրանտների դիակներ են գտել Բելառուսի և Լատվիայի սահմանին

Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ

ԵՄ-ն Ուկրաինայի համար 150 միլիարդ եվրոյի հիմնադրամ է ստեղծում

«Ուկրաինայի խաղաղության գործընթացը փակուղի է մտել». Վենս