Live24
Օգոստոսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Սենատը «շուտով» կքննարկի Ռուսաստանի, ինչպես նաև ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցների փաթեթը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակապես ճիշտ է Պուտինի խաղացած խաղերի վերաբերյալ։ Սենատը շուտով կընդունի խիստ պատժամիջոցների մասին օրենսդրություն՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որոնք գնում են ռուսական էներգիա և ֆինանսավորում Պուտինի ռազմական մեքենան», - գրել է Գրեհեմը X սոցիալական ցանցում։

Սենատորի խոսքով՝ օրինագիծը կապահովի ԱՄՆ նախագահի իրավունքը՝ կասեցնել պատժամիջոցները՝ մանևրելու առավելագույն հնարավորություն պահպանելու համար։ «Ժամանակն է փոխել խաղի կանոնները Պուտինի և նրա պատերազմին աջակցող բոլորի համար», - հավելել է Գրեհեմը։ 

Նոր օրինագիծը, որն ունի ավելի քան 80 սենատորի աջակցությունը, կսահմանի 500 տոկոս մաքսատուրք ցանկացած երկրից ներմուծման վրա, որը գնում է ռուսական նավթ, գազ և ուրան։

Թրամփը հաստատել է, որ քննարկում է Գրեհեմի նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ «այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր» և «այն պետք է ավարտվի»։ «Մենք Պուտինից շատ դատարկ խոստումներ ենք ստանում, բայց այդ ամենը անիմաստ է դառնում», - լրագրողներին ասել է Թրամփը կաբինետի նիստում։ 

Ինչպես նշել են Սենատում, օրինագծի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ անմիջապես նախագահի կողմից այն պաշտոնապես հաստատելուց հետո։

Հոնկոնգում բացվել է թանգարան, որը նվիրված է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Blooloop-ը։ 

Թանգարանը գտնվում է K11 արվեստի և մշակույթի կենտրոնում։ Ցուցադրությունն ընդգրկում է 40-ամյա պորտուգալացու կարիերայի խորհրդանշական իրեր, այդ թվում՝ 2008 թվականի «Ոսկե գնդակը»։ Այցելուները կարող են տեսնել նաև Լիսաբոնում Ռոնալդուի մանկության սենյակի կրկնօրինակը։ Սպասվում է, որ Ռոնալդուն առաջիկայում անձամբ կայցելի թանգարան։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8ի ցերեկը, 9-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ նոր հայտարարություն է արել Եվրոպայի կողմից Ուկրաինային աջակցության մասին: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինային, երբե ՛ք», - ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Ուկրաինան անօրինական հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից։ Նա գովաբանել է Մեծ Բրիտանիային՝ որպես Ուկրաինայի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ նույնիսկ մինչև ռուսական լայնածավալ ներխուժումը։

«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը առաջ է շարժվում Ուկրաինայում, սպառնալիքը մոտենում է մեզ բոլորիս, մենք երբեք չենք ընդունի այն տեսությունը, որ ուժեղն է ճիշտ», - հավելել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ «կամավորների կոալիցիան» կշարունակի ձգտել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի։

«Մենք կպայքարենք մինչև վերջին րոպեն՝ հրադադարի հասնելու, երկարատև և կայուն խաղաղություն կառուցելու համար բանակցություններ սկսելու համար, քանի որ մեր անվտանգությունը և Ուկրաինայում մեր ընդհանուր սկզբունքները վտանգված են», - ընդգծել է Մակրոնը։

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ այս ամսաթիվը չի փոխվել և չի փոխվի։

«Ըստ երեկ տարբեր երկրների ուղարկված նամակների, ինչպես նաև այսօր, վաղը և մոտ ապագայում ուղարկվելիք նամակների, սակագները կսկսեն սահմանվել 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Այս ամսաթիվը չի փոխվել և չի փոխվի։ Այլ կերպ ասած, բոլոր գումարները պետք է վճարվեն 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ երկարաձգումներ չեն տրամադրվի»,- գրել է նա։

ԱՄՆ-ն որոշակի դադարից հետո վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Ուկրաինային։ Դա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր կաբինետի նիստում։

«Մենք Ուկրաինա ենք ուղարկում որոշ պաշտպանական զենքեր։ Եվ ես հաստատել եմ դա», - ասել է Թրամփը՝ չմանրամասնելով այդ մատակարարումների անվանակարգը։

Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թրամփի՝ Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսելու որոշումը չի նպաստի «խաղաղ կարգավորման» փորձերին։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկացել է, որ Ուկրաինա զենքի մատակարարումները շարունակվում են։

Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարումների մասին «շատ հակասական տեղեկություններ» են գալիս, և ժամանակ կպահանջվի պարզելու համար, թե ինչ զենքեր են ուղարկվելու։ «Պետք է խոստովանեք, որ մատակարարումների ավարտի և դադարեցման վերաբերյալ վերջնական տեղեկատվություն չկար։ Շատ հակասական հայտարարություններ եղան։ Ակնհայտ է, որ մատակարարումները շարունակվում են, դա հասկանալի է։ Ակնհայտ է, որ եվրոպացիները նույնպես ակտիվորեն ներգրավված են Ուկրաինային զենք մատակարարելու գործում։ Իհարկե, այս գործողությունները, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանում խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերին», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում։

Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրել է բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։

«Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ծանրակշիռ պատճառներ ունենք կասկածելու հետագա երկխոսությունը շարունակելու հարցում։ Եթե կա այս հարցը բարեկամական ճանապարհով լուծելու ցանկություն, ապա Միացյալ Նահանգները պետք է անկեղծ պատրաստակամություն ցուցաբերի արդար համաձայնագրի համար։ Վաշինգտոնը պետք է նաև իմանա, որ վերջին շաբաթների իր գործողությունները փոխել են իրավիճակը», – ասել է նա։

Արաղչին ասել է, որ «մեկ անգամ խաբվելուց հետո Իրանը այժմ կրկնակի զգույշ է»։ «Մեր հանձնառությունը պատասխանատու գործողությունների՝ լայնածավալ տարածաշրջանային պատերազմից խուսափելու համար չպետք է շփոթել թուլության հետ։ Մենք հետ կմղենք մեր ժողովրդի վրա ցանկացած ապագա հարձակում։ Եվ եթե այդ օրը երբևէ գա, մենք կցուցադրենք մեր իրական կարողությունները՝ Իրանի ուժի վերաբերյալ ցանկացած պատրանք ցրելու համար», – ընդգծել է նախարարը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան ​​առաջին հերթին» արտաքին քաղաքականություն վարելու խոստումը փաստորեն վերածվել է «Իսրայելն առաջին հերթին» գծի։ «Խաղաղության ճանապարհը պահանջում է, որ ԱՄՆ-ն ճանաչի, որ հարգալից երկխոսությունը, այլ ոչ թե անխոհեմ հարկադրանքը, խնդրի լուծման միակ կայուն ճանապարհն է: Ընտրությունը Ամերիկայինն է: Արդյո՞ք ԱՄՆ-ն վերջապես կընտրի դիվանագիտությունը: Կամ կմնա ներքաշված ուրիշի պատերազմի մեջ», – եզրափակել է Արաղչին:

Նիկոլ Փաշինյանի հուլիսի 8-ի որոշմամբ Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում Հայաստանի ռազմական կցորդ:

Որոշման մեջ նշված է. «Արայիկ Նորոյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղ. Աստանա)»:

Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ 

«Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Հրաչիկի Մանուչարյանին նշանակել ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ՝ ազատելով նրան նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից։

Դավիթ Մանուչարյանին հանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից»։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը: 

Ֆոտո

«ՀԷՑ»-ից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

Մեկ միլիոն մեկ շաբաթում. որքա՞ն է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուի սուպերզբոսանավի խոհարարը

Բելառուսն Իրանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ

Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել

Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են Նորդուզի անցակետ

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին

Փաշինյանի որոշմամբ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ով Ազգային ժողովում կփոխարինի Արսեն Թորոսյանին

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Օգոստոսի 22-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին