Live24
Օգոստոսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

Եվրախմբի մաս կազմող ԵՄ երկրները հուլիսի 8-ին կայացած նիստում վերջնականապես հաստատել են հաջորդ տարվանից Բուլղարիայի մուտքը եվրագոտի։

Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանը ևս հուլիսի 8-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում մեծամասնությամբ հաստատել է Բուլղարիայի՝ եվրոգոտուն անդամակցության վերաբերյալ որոշումը: Որոշմանը կողմ է քվեարկել 531 անդամ: Բուլղարիան կդառնա եվրոգոտու 21-րդ անդամը 2026 թվականի հունվարի 1-ից:

Հունիսի սկզբին Եվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի պատրաստակամությունը 2026 թվականի հունվարի 1-ից անցնել եվրոյի։

Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով

«Washington Post»-ին և ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությանը։

Նշվում է, որ խարդախները փորձել են տեղեկություններ կամ օգտահաշիվների հասանելիություն ստանալ։

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարագործը հունիսի կեսերին Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ մուտքանունով հաշիվ է բացել «Signal» մեսենջերում։ Նա ձայնային և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։

 Սա արդեն երկրորդ նման դեպքն է. ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի վերաբերյալ նմանատիպ կեղծիքը։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նրա խոսքով՝ ներկայումս Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելը հնարավոր է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 64 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար։

Դրանց թվում են ավազակությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, հանցավոր համայնքի կազմակերպումը, լրտեսությունը, պետական ​​դավաճանությունը, պետական ​​գաղտնիքների բացահայտումը և այլն։

Ինչպես նշել է Վոլոդինը, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ցանկը լրացնել ևս 8 հիմքով, այդ թվում՝

սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը, ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերը, ահաբեկչության արդարացումը կամ քարոզչությունը, թշնամուն Ռուսաստանի անվտանգության դեմ միտումնավոր ուղղված գործողություններում օգնելը,

նացիստական ​​​​ատրիբուտների կամ խորհրդանիշների քարոզչությունը։

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ գաղտնիության հիմունքներով համագործակցություն,

Ռուսաստանի Դաշնությունը չանդամակցող միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետական ​​մարմինների որոշումների կատարմանը օժանդակություն,

պետության անվտանգության դեմ ուղղված գործողությունների իրականացման հրապարակային կոչեր,

Ռուսաստանի Դաշնության կարևորագույն տեղեկատվական ենթակառուցվածքների վրա անօրինական ազդեցություն։

«Մենք նախատեսում ենք օրինագծի քննարկումն ավարտել առաջնահերթության կարգով մինչև հուլիսի վերջը», - հավելել է նա։

 

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չինացի զինվորականները լազերային զենք են կիրառել ԵՄ ASPIDES առաքելության մեջ ներգրավված գերմանական ինքնաթիռի դեմ: Չինաստանի դեսպանը կանչվել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։

«Գերմանական անձնակազմին սպառնացող վտանգը և գործողության խափանումը միանգամայն անընդունելի են», – Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել են գերատեսչությունում:

ASPIDES առաքելությունը ԵՄ նախաձեռնությունն է, որի նպատակն է պաշտպանել Կարմիր ծովում առևտրային նավարկությունը:

Դատախազի կողմից որոշում է կայացվել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը)։

Քննիչի որոշմամբ, նրան մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում են  Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ  Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք բնակիչների հարկադրել, ինչպես նաև նյութապես շահագրգռել են մասնակցել 2025 թվականի հուլիսի 4-ին Երևան քաղաքում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին:

Հուլիսի 8-ին դատարանի որոշումների հիման վրա շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

Տեղեկացնում ենք, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցներ նշված հավաքին մասնակցելուն անձանց հարկադրելու, ինչպես նաև՝ նյութապես շահագրգռելու դեպքերին առնչություն ունեցած բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 8-ին, կազմել է 384.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.58 դրամ (աճել  է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90  դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-383.5 դրամով, վաճառվում է 385-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 442-447 դրամով, վաճառվում է 454.5–458 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.86 դրամով, վաճառվում է 4.94-5.11 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 453 դրամով:

Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

Ռուսաստանի ԱԳՆ-ն միջազգային զարգացման աջակցության օրինագիծ է մշակում, որպեսզի ստեղծվի ԱՄՆ USAID-ի անալոգը: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նրա խոսքով՝ օրենքն անհրաժեշտ է արտերկրում ռուսական ազդեցությունն ապահովող աշխատանքը օպերատիվ և թափանցիկ դարձնելու համար: 

«Ես չեմ ասում, որ մենք մրցելու ենք USAID-ի հետ։ Խնդիրն այն է՝ որպեսզի Ռուսաստանն արտասահմանում ինչ-որ օգտակար բան անի, որը կունենա ինչ-որ ազդեցություն, պետք է թողարկել կառավարության առանձին որոշում», - պարզաբանել Է Պրիմակովը։

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է շքեղ զարդեր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքին՝ ըստ Page Six-ի։ Նրա կրած երկու վզնոցները պատկանում են բրիտանական Moussaieff ապրանքանիշին և զարդարված են տարբեր գունավոր ադամանդներով՝ համապատասխանաբար 105.69 և 63.23 կարատ քաշով։ 

Զարդերի ընդհանուր արժեքը գնահատվում է 50 միլիոն դոլար՝ շուրջ 3.9 միլիարդ ռուբլի։ Քարդաշյանը համալրել է կերպարն ադամանդե ականջօղերով և մատանիներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել էր համարձակ, կորսետով և ասիմետրիկ վերնազգեստով։

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին ԱՄՆ-ի խնդրանքը, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ 

Նշվում է, որ ամերիկյան իշխանությունները տարբեր երկրների միջնորդների միջոցով դիմել են Իրանին՝ բանակցությունները վերսկսելու առաջարկով:

Ընդ որում, Թեհրանում դիտարկել են նման շփումների անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև բանակցությունների հնարավոր նոր փուլի պայմանները՝ պատժամիջոցների վերացման, ուրանի հարստացման մակարդակի քննարկամ և 12-օրյա պատերազմի փոխհատուցման հարցը: 

Ֆոտո

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Հռոմի պապը կայցելի Լիբանան

Աննա Հակոբյանը իր «Կրթվելը նորաձև է» ծրագիրը ներկայացրել է դատապարտյալներին

«ՀԷՑ»-ից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

Մեկ միլիոն մեկ շաբաթում. որքա՞ն է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուի սուպերզբոսանավի խոհարարը

Բելառուսն Իրանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ

Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել

Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են Նորդուզի անցակետ

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին

Փաշինյանի որոշմամբ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ով Ազգային ժողովում կփոխարինի Արսեն Թորոսյանին