Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա «ծանր տպավորություն» է թողել, որ Բերդի Չորաթան համայնքի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե իրենց սարերն ու անտառները։ 

«Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։

Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետեւից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»,– ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրոհելու երեկվա փորձը «անպատիժ չի մնա»։  Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Կավելաշվիլին։

 

«Վրաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ընտրությունների միջոցով», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նա նշել է, որ երեկվա անկարգությունների մասնակիցներին ուղղորդել են օտարերկրյա հետախուզական գործակալությունները։

Միևնույն ժամանակ, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամների ձերբակալության մասին։

Վրաստանում Մայդան չստացվեց, իսկ ընտրություններում ամեն ինչ օրինաչափ ավարտվեց:

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրություններում, հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ից:

Հիշեցնենք՝ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային ցույցերով։  Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելիի պողոտան և հարակից Ազատության հրապարակը: Թբիլիսիում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և իրավապահ մարմինների 21 աշխատակից, հաղորդում են Վրաստանի պետական մարմինները։

Վրաստանի 64 շրջաններում ՏԻՄ ընտրություններ էին։ Ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։

Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։

«Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում:

Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին  Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։

Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ուժերը Երուսաղեմում թիրախների են հարվածել «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով՝ բաժանվող գլխամասով: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է շարժումը։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը բարձրակարգ ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ՝ բաժանվող գլխամասով, և խոցել են մի քանի զգայուն թիրախներ Երուսաղեմի օկուպացված տարածքում։ Գործողությունը հաջողությամբ հասել է իր առջև դրված նպատակներին», - ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ հութիները նախկինում, այդ թվում՝ Իսրայելում գտնվող թիրախների դեմ, արդեն օգտագործել են «Պաղեստին-2» հրթիռներ՝ պնդելով, որ հրթիռները թափանցել են ՀՕՊ համակարգեր և հասել զգայուն թիրախների։

Ռուսական «Հարավ» զորախումբը ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Կուզմինովկա բնակավայրը: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև հակառակորդի սպառազինության և տեխնիկայի պահեստներին:

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու ՌԴ զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտները, Դոնբասի մարտական գործողությունների շրջաններ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկաթուղային փոխադրումների համար ներգրավված շարժակազմը, վառելանյութով Ուկրաինայի զինված ուժերի ապահովման կենտրոնները, հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գործարկման համար պահեստավորման և նախապատրաստման վայրերը, ինչպես նաև 137 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», - ասվում է նախարարության ամփոփագրում:

Բացի այդ, կիրակի գիշերը ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին եւ նրանց գործունեությունն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:

ՊՆ-ից նշել են, որ հարվածի նպատակներին հասել են, բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են։

 

Երևանում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։ 

​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​Մարզերում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպման շրջանակում կայացած տնային խաղում հաղթեցին «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին»։

Խաղը կայացավ Ֆորտ Լոդերդեյլում և ավարտվեց 4:1 հաշվով։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձան Ժորդի Ալբան և Տադեո Ալյենդեն, իսկ «Ռևոլյուշնի» միակ գոլը խփեց Դոր Տուրգեմանը։

«Ինտեր Մայամիի» ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կատարեց երեք գոլային փոխանցում։ 

Մեսսին շարունակում է մնալ առաջնության լավագույն ռմբարկուն՝ 26 խաղում խփելով 24 գոլ։

«Ինտեր Մայամին» 59 միավորով բարձրացավ Արևելյան կոնֆերենցիայի երրորդ տեղը, «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնը» (35 միավոր) զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Այսօր Սիրիայում անցկացվում են Ասադի ռեժիմի անկումից հետո առաջին ընտրությունները։ 

Արաբական Հանրապետությունում սկսվել են 210 անդամից բաղկացած խորհրդարանի ընտրությունները։ Նրանցից 140-ը կընտրվի տեղական կոմիտեների կողմից, իսկ մնացած 70-ը կնշանակվեն նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։

Իշխանություններն այս մոտեցումը բացատրում են տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով բնակչության տեղահանության պատճառով հուսալի ընտրողների ցուցակի բացակայությամբ։ Նորընտիր անդամները պետք է պաշտոնավարեն 30 ամսվա ժամկետով, որի ընթացքում կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի լիարժեք ազգային քվեարկության համար։ 

Սիրիայի որոշ հատվածներում՝ հյուսիս-արևելքի քրդաբնակ շրջաններում և հիմնականում դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում, ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգվել են տեղական իշխանությունների և Դամասկոսի կառավարության միջև շարունակվող լարվածության պատճառով։ Արդյունքում, իրականում քվեարկելու է մոտ 6,000 ընտրող, այլ ոչ թե 7,000, և 19 խորհրդարանական տեղ, որոնք հատկացվել են այն շրջաններին, որտեղ ընտրությունները հետաձգվել են, կմնան թափուր։

Ժողովրդական խորհրդի բոլոր թեկնածուները մասնակցում են որպես անկախ թեկնածուներ։ Նրանց ցուցակը բաղկացած է 1,500 մարդուց, որոնց 14%-ը կանայք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորել Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի օրվա կապակցությամբ։

Իշխանական թեւից միայն Շիրակի մարզպետն է շնորհավորական ուղերձ հղել։ 

Նշենք, որ երեկ Գյումրիում նշվել է քաղաքի օրը, կազմակերպվել է տոնական մեծ համերգ, որը ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան