Աստծո հպումը

Իմ հրամանների ու ցանկությունների հարատև ու բծախնդիր կատարումը շուտով կհասցնի ձեզ այնտեղ, ուր անհրաժեշտորեն պիտի լինեք թե հոգևոր, թե մտավոր և թե նյութական ասպարեզում

Հիսուս

Մարտի 15

Ես ձեր կողքին եմ, ինչպես մայր հավն է սիրով ու ջերմությամբ մոտ իր ձագերին, այդպես Ես Եմ ձեզ մոտ՝ ձեր Հոգու, Մտքի, Մարմնի կյանքը, ձեր երիտասարդության նորոգողը:

Դուք դեռևս չգիտեք՝ ինչ է նշանակում ձեզ համար՝ Ինձ հետ խոսելու այս ժամանակը: Իմ սիրելի Եսային ասաց. «Նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը: Նրանք արծվի թևերով պիտի բարձրանան: Նրանք պիտի վազեն ու չհոգնեն, պիտի քայլեն ու պիտի չնվաղեն»:

Արեք այն ամենը, ինչ որ ասում եմ: Իմ հրամանների ու ցանկությունների հարատև ու բծախնդիր կատարումը շուտով կհասցնի ձեզ այնտեղ, ուր անհրաժեշտորեն պիտի լինեք թե հոգևոր, թե մտավոր և թե նյութական ասպարեզում:

Եթե ետ նայելով անդրադառնաք Իմ Խոսքերին, ապա կտեսնեք, որ Ես աստիճանաբար առաջնորդել եմ ձեզ՝ տալով ձեզ հատուկ ու որոշակի ուսուցում և առաջնորդություն՝ հատկապես այն ժամանակ, երբ դուք ճշտրեն կատարել եք Իմ հրամանները:

Մարդու համար այն է գերազանց երջանկությունը, երբ Աստված հպվում է նրա կենդանի ու կարող հոգու ջղերին: Ջանացեք ձեռք բերել ու պահել Ուրախությունը, Ուրախությունը, կյանք պարգևող այդ Ուրախությունը: