Ճշմարիտ հաջողություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Իմացեք, որ պաշտպանված եք նաև դուք, վստահեք Ինձ ու անվարան առաջ քայլեք

Հիսուս

Հուլիսի 15

Տեր, շնորհակալ ենք Քեզ, որ պահպանեցիր մեզ:

Իսկապես ուրախ եղեք, որ կարող եք տեսնել ու հասկանալ: Իմ ձեռքը ներկա է օրվա ընթացքում կատարվող թե պաշտպանության և թե պատահարների մեջ: Իսրայելի ժողովուրդը Իմ պահպանությամբ անցավ Կարմիր ծովը: Իմացեք, որ պաշտպանված եք նաև դուք, վստահեք Ինձ ու անվարան առաջ քայլեք:

Դուք հաջողության շրջանի մեջ եք արդեն մտել: Վստահ եղեք. շուտով կտեսնեք ապացույցը այս իրողության: Ձեր տարակույսներից վեր թող լինի ըմբռնումը, թե Իմ ասածը չի կարող հավաստի ու ճշմարիտ լինել:

Հավիտենական կյանքի մեջ չկա տարիք: Խղճահարություն մի ունեցեք ձեր նկատմամբ, այլ հրճվանքի ու երախտիքի զգացումը ունեցեք:

Վերջ, շաբաթների ծանրությունը կնսեմանա շուտով՝ ազատագրման ըմբռնումի մեջ: Հիմա աներկյուղ առաջ անցեք ու հաղթահարեք: