Աստծո հանգիստը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Չափից դուրս զբաղված մի եղեք, ձեռք զարկեք միայն այն գործերին, որ Ես Եմ թելադրում

Հիսուս

Մայիսի 8

Ես առաջնորդում եմ ձեզ: ճանապարհը բաց է: Առանց եկմտելու առաջ ընթացեք: Ես ձեր կողքին եմ: Իմ Ձայնը լսեք. լսեք Իմ Ձայնը: Իմ Ձեռքն  է կառավարում ամեն բան: Մի մոռացեք, որ Ես ձեզ հետ ավելի լավ եմ գործում, երբ դուք հանգիստ եք: Շատ հանգիստ արեք ձեր քայլերը. մի պարտականությունից մյուսին անցեք խաղաղ ու անշտապ՝ անցումների միջև ընկած ազատ ժամանակը հատկացնելով հանգստի համար ու աղոթքի:

Չափից դուրս զբաղված մի եղեք: Ձեռք զարկեք միայն այն գործերին, որ Ես Եմ թելադրում: Աստծո հանգիստը գտնվում է մի այնպիսի տարածքի մեջ, որ մարդու գործունեության սահմաններից այն կողմ է գտնվում: Համարձակություն ունեցեք երբեմն մտնել Այդ Սահմանից ներս. այդ ժամանակ, իրոք, Ուրախություն և Խաղաղություն կգտնեք Այնտեղ:

Այն բոլոր գործերը, որոնք արդյունքն են Աստծո հետ Հանգստանալու, հավասարազոր են հրաշքի: Դուք էլ ջանացեք ունենալ հրաշք գործելու Ուժ և Իշխանություն:

Իմացեք, որ ձեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ կարող եք անել ամեն բան: Ոչ. դեռ ավելին. իմացեք, որ կարող եք ամեն բան անել Քրիստոսի շնորհիվ, որ հանգիստ է պարգևում ձեզ: