Հոսանքին հակառակ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես մարդկանց ջանքերի կարիքն ունեմ, իսկ նրանք կարիք ունեն Իմ Օրհնության, այսօրինակ ընկերակցությունն է հաջողություն բերում

Հիսուս

Մայիսի 7

Նա, ով թիավարելիս Ինձ է ապավինում, չի դադարեցնի թիավարելը՝ ենթարկելով իրեն հորձանքի քմայքին:

Ոչ, ճանապարհը, որ մի անգամ արդեն ցույց եմ տվել, ավելի շատ հոսանքին հակառակ է ընկած. հաղթելու համար պետք է լարեք ձեր բոլոր ուժերը: Երբ դժվարությունների հանդիպեք, ջանացեք հաղթահարել անձնական ճիգերով: Ինձնից Ուրախություն և Ուժ ստացեք և դրեք դրանք մշտապես ձեր բոլոր արածների մեջ:

Իմ աշակերտները պատրաստի ձկներ չգտան ծովեզերքին՝ ուռկանների մեջ: Ես մարդկանց Ջանքերը վերցնում և Օրհնում եմ: Ես մարդկանց ջանքերի կարիքն ունեմ, իսկ նրանք կարիք ունեն Իմ Օրհնության: Այսօրինակ ընկերակցությունն է հաջողություն բերում: