Նախ հոգևոր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել Իմ Թագավորության գանձերը
Live24.am-ը ներկայացնում է

 

Հիսուս

Մայիսի 15

Ի՞նչ Ասեմ ձեզ: Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»: Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ Ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:

Դուք երկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում: Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին, ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության մեջ:

Ջանացեք հասկանալ այս բառերի իմաստը. «Նախ խնդրեք Աստծո Արքայությունը և Նրա Արդարադատությունը, և այդ բոլոր բաները՝ նյութական բարիքները, Աստված ձեզ ավելիով կտա»: Ուրեմն, մի տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել Իմ Թագավորության գանձերը:

Մահկանացուներիդ գործելակերպը անչափ տարօրինակ է. կարծում եք, որ նախ հարկավոր է հոգալ նյութական կարիքները, ապա նոր հասնել Հոգևոր Գիտությանը ու նրա գանձերին: Իմ Արքայության մեջ այդպես չէ. նախ հոգևորն է գալիս, հետո նոր՝ նյութականը: Ուրեմն, նյութականը ունենալու համար կրկնապատկեք հոգևորին հասնելու ձեր ջանքերը: