Երբեք մի դատեք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբեք մի դատեք այլոց, մարդու սիրտը այնքան նուրբ ու այնքան բարդ է, որ միայն Իր Արարիչը կարող է այն ճանաչել
Live24.am-ը ներկայացնում է

 

Մայիսի 14

Մի աննման ուրախություն է հաջորդում այն հաղթանակին, որ տանում եք ինքներդ ձեր դեմ: Չեք կարող նվաճել ու ձեր ազդեցության տակ պահել ուրիշներին, մինչև որ դուք կատարելապես չհաղթահարեք ձեր անձը:

Կկարողանա՞ք ձեզ բացարձակապես աներեր պահել նեղությունների դիմաց: Մի պահ մտածեք Իմ մասին. կանգնած ծաղրող զինվորների առաջ, ահա նրանք՝ ծաղրում ու վիրավորում են Ինձ, ապտակում, թքում Ինձ վրա: Ես ոչինչ չեմ ասում, չեմ արտաբերում և ոչ մի բառ: Փորձեք տեսնել Իմ այս կեցվածքը՝ իբրև Արտահայտություն Աստվածային Զորության: Իմացեք, որ այս կատարյալ լռության, կատարյալ ինքնատիրապետումի զորությամբ միայն դուք կկարողանաք ապացուցել ձեր կառավարելու իրավունքը:

Երբեք մի դատեք այլոց: Մարդու սիրտը այնքան նուրբ ու այնքան բարդ է, որ միայն Իր Արարիչը կարող է այն ճանաչել: Ամեն մի սիրտ իրապես տարբեր է և գործում է տարբեր շարժառիթներով՝ կախված այլազան իրադարձությունների ազդեցությունից և ենթակա՝ այնքան տառապանքների:

Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է որևէ մեկը դատել մյուսին: Ինձ թողեք կյանքի հանելուկների կծիկը քանդելու գործը: Հասկանալը Ինձ թողեք: Վստահ եղեք, որ Ես կարող եմ ուղղել նրանց սխալները: