Բանջարեղենային աղցան «Ֆունչոզա»

Հետաքրքիր և համեղ
Ֆունչոզա

Առաջարկում ենք հետաքրքիր և համեղ աղցան՝  Ֆունչոզա:

 

Բաղադրիչներ՝


- 200 գ թափանցիկ բրնձի լապշա
- 3 հատ բուլղարական պղպեղ տարբեր գույների
- 1  հատ թարմ վարունգ
- 2 հատ գազար
- 3 պճեղ  սխտոր
- Բուսայուղ
- 2 թ/գ  քացախ
- աղ
- Սոյայի սոուս

 

Պատրաստման եղանակը՝


Լապշան  լցնել սառը ջրի մեջ ու թողնել 10 րոպե, այնուհետև քամել սառը ջուրը և վրան լցնել եռման ջուր: 5 րոպե հետո այն քամել ու լվանալ հոսող ջրի տակ և թողնել քամվի:


Գազարն ու պղպեղը բարակ  շերտերով կտրատել, համեմել այն բուսայուղով ու տապակել այնքան, միչև որ փափկի, սակայն ուշադիր եղեք, որ պղպեղն իր գույնը չկորցնի: Սխտորը մանր կտրատել,  գազարն ու պղպեղը տապակել ու վերջում ավելացնել  մանրացված սխտորը:


Երբ տապակած սխտորը, պեղպեղն ու գազարը կսառչեն,  խառնել այն լապշայի ու վարունգի հետ: Ավելացնել քացախ, սոյայի սուս ու աղ: