Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել է․ վարորդի մարմինը բեռնախցիկից դուրս են բերել փրկարարները

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։ Հրշեջ-փրկարարաները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։