Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Արուճ գյուղի վարչական տարածքում բախվել են «ZIL MMZ-4509» և «SHACMAN» մակնիշի բեռնատարները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «ZIL»-ը կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Աղբյուրը՝ Live24.am
0Comments