Արտակարգ իրավիճակ. Արարատի մարզում ձյան ու ճանապարհը չմաքրելու պատճառով ավելի քան 10 ավտոմեքենա բախվել են իրար

Մանրամասներ

ա

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։

Տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։

Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում: