Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում

Մանրամասներ
ա

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկում։  

Այսօր`ժամը 15։45-ի սահմաններում, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5` նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու քննիչները, որոնք հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Նա աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես բանվոր։