Ֆեյսբուքում և Ինստագրամում մասշտաբային խափանումը «հարստացրել» է Տելեգրամին

Մանրամասներ
տելեգրամ

«Instagram»-ում և «Facebook»-ում մասշտաբային խափանումների ժամանակ մեկ ժամում միլիոնավոր մարդիկ են գրանցվել են «Telegram»-ում, ասել է մեսենջերի ստեղծող, ռուս գործարար և ձեռնարկատեր Պավել Դուրովը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում «Telegram»-ն անհասանելի է եղել ընդհանուր առմամբ ինը րոպե։

«Միլիոնավոր մարդիկ են գրանցվել և կիսվել բովանդակությամբ «Telegram»-ում վերջին մեկ ժամում, մինչ «Instagram»-ը և «Facebook»-ը անհասանելի էին»,- գրել է Դուրովը «Telegram»-ի իր ալիքում։