Apple կվերանվանի Apple ID-ն

Մանրամասներ
Apple

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է վերանվանել Apple ID-ն՝ կիրառելով Apple Account անվանումը: Փոփոխությունը տեղի կունենա այս տարի, գրում է 3dnews.ru-ն:

Apple ID-ի վերանվանումը Apple Account-ի, որը նախատեսված է 2024 թվականի վերջին, տեղի կունենա նոր օպերացիոն համակարգերի՝ iOS 18-ի (Crystal կոդավորմամբ) և macOS 15-ի (Glow կոդավորմամբ) թողարկմանը զուգահեռ:

Պատճառները, թե ինչու է Apple-ը մտածում այս փոփոխության մասին, հայտնի չեն։

Apple ID-ն ունիվերսալ բանալի է Apple ծառայությունների համար, ինչպիսիք են iCloud-ը և App Store-ը: